Ակսել Բակունց. գեղեցիկ բառի խարդավանքից՝ ճշգրիտ բառի գեղեցկությանը


Լրացավ Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը: Ի՞նչ առանձնահատկություն ունի Բակունցի արձակը, ինչպե՞ս և ինչո՞ւ էր գնահատվում իր ժամանակի մեջ և այսօր, որտեղի՞ց է գալիս Բակունց արձակագիրը և ինչպե՞ս են նրա գործերում համատեղվում ինտերնացիոնալիզմն ու ազգային ոգին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սևակ Ղազարյանի հետ:

Հայհոյանք Սուրբ Հոգու դեմ (Մարկ. 3:20-30, Մատթ. 12:22-32, Ղուկ. 11:14-23)


Ի՞նչ է Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը և ինչո՞ւ է Քրիստոս ասում, որ ամեն մեղք մարդուն կներվի, բացի այդ մեկից: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Արևմտյան Հայաստանի ազգագրության պետերբուրգյան նյութերը Երևանում


Երևանում կայացավ «Նյութեր Արևմտյան Հայաստանի ազգագրության՝ Սանկտ-Պետերբուրգից» ցուցադրությունը, որտեղ ներկայացվեցին 20-րդ դարասկզբում հայաբնակ տարբեր շրջաններում հավաքված իրեր, լուսանկարներ: Ինչո՞ւ էին կայսրական ազգագրագետները հետաքրքրված հայկական ավանդական մշակույթով, դա քաղաքակա՞ն, թե՞ մշակութային խնդիր էր, ինչպե՞ս են ցուցադրվում և ուսումնասիրվում այդ նյութերը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Լուսինե Ղուշչյանի հետ:

Հիսուս և Բեեղզեբուղը. մաս 1-ին (Մարկ. 3:20-30, Մատթ. 12:22-32, Ղուկ. 11:14-23)


Ինչպե՞ս է Հիսուս բժշկում կույր ու համր դիվահարին և ինչպե՞ս են մեկնաբանում այդ հրաշքը փարիսեցիներն ու հասարակ մարդիկ: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Լևոն Շանթ գրողն ու քաղաքական գործիչը


Այս տարի լրանում է հայ գրող, հասարակական ու քաղաքական գործիչ Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակը: Ի՞նչ առանձնահատկություններով է բնութագրվում Լևոն Շանթի ստեղծագործությունը: Ինչպե՞ս և ինչո՞ւ գրողը դարձավ քաղաքական գործիչ, որքանո՞վ են այսօր արդիական Լևոն Շանթի դրամաները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

Անիրավ դատավորի առակը (Ղուկ.18:1-8)


Ինչպե՞ս է Քրիստոս հավատքն ու աղոթքը փոխկապակցում՝ բերելով Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստ. խնդիրներ ու լուծումներ


Ինչպե՞ս է հնարավոր հանրայնացնել հայ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ո՞վ պետք է զբաղվի այդ գործով՝ ստեղծագործո՞ղը, Միությո՞ւնը, Մշակույթի նախարարությո՞ւնը: Ի՞նչը կարելի է համարել ժամանակակից կամ արդիական երաժշտություն և ի՞նչ վերաբերմունք ունեն նվագախմբերը այդ երաժշտության նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ:

Բարի սամարացու առակը (Ղուկ. 10:29-37). մաս 2-րդ


Օրենքի ուսուցչի հարցին՝ ո՞վ է իմ ընկերը, ինչ պատասխան է տալիս Քրիստոս և ինչ է պատգամում: Շարունակում է մեկնաբանել Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Ամառային ընթերցանություն


Ի՞նչ և ինչպե՞ս կարդան երեխաները ամռանը: Ի՞նչ ծրագրերով է հնարավոր խթանել մանկապատանեական ընթերցանությունը, ինչպե՞ս ապահովել ընթերցասերների միջավայր, որտեղ երեխաներն ու պատանիները կկարողանան դրսևորվել, քննակումներ անցկացնել, ներակայացնել իրենց տպավորություններն ու գիտելիքները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Ամառային ընթերցանություն» ծրագրի համակարգող Մարիաննա Աճեմյանի հետ:

Բարի սամարացու առակը (Ղուկ. 10:29-37). մաս 1-ին


Օրենքի ուսուցչի հարցին՝ ո՞վ է իմ ընկերը, ինչ պատասխան է տալիս Քրիստոս և ինչ է պատգամում: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

«Խակ պտուղ». պատերազմն ու նկարչի ճակատագիրը պատկերապատումի լեզվով


Ինչպե՞ս է հնարավոր պատկերապատումի լեզվով և գրաֆիկական նովելի ձևով ներկայացնել ողբերգական պատմություններ, որտե՞ղ է ավարտվում վավերագրությունն ու սկսվում գեղարվեստական հորինվածքը: Ինչպիսի՞ն էր ստեղծագործող անհատի ճակատագիրը ստալինյան բռնապետության մամլիչի տակ և ի՞նչ կորցրեցին նկարիչները սովետական երկրում ապրելով: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Տիգրան Մանգասարյանի հետ:

Երկնքի արքայությունը նման է… Պահված գանձի, մարգարտի և ուռկանի օրինակները (Մատթ. 13:44-52)


Ինչո՞ւ է Քրիստոս պատմում դաշտում գանձ և մարգարիտ գտած հողատերերի առակը, այդ պատմությունն ի՞նչ զուգահեռներով է կապում երկնքի արքայության հետ: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: