Հայ առաքելական եկեղեցու մասին դասընթաց՝ ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Ակունք» երկօրյա սեմինար-դասընթաց Հայ եկեղեցու մասին:

Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը Շողակաթ վանքում


Հունիսի 20-ին մեր եկեղեցին տոնախմբեց Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը: 
 

Հայոց ցեղասպանության թանգարանում կգործի Ժանսեմի անվան պատկերասրահ


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսուհետ կգործի Հովհաննես Սեմերջյանի՝ Ժանսեմի անվան պատկերասրահը: Բացումը տեղի ունեցավ «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցահանդեսով։
 

Աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն այս տարի ուխտագնացություն կանեն Արցախ


Այս տարի Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հերթական ուխտագնացությունը նախատեսվում է անցկացնել Արցախում, հուլիսի 4-7-ը: 
 

Երևանում էին Արցախի 4 բուհերի 36 ուսանողներ


Եռօրյա այցով  Երևանում էին Արցախի 4 բուհերի 36 ուսանողներ: Նրանք եկել էին մասնակցելու մայսիսյան տոնակատարություններին: Արցախցի ուսանողները այցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Վերադարձից առաջ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակում նրանց հյուրընկալեց Թովմա վարդապետ Խաչատրյանը:
 

Այրված արխիվներ. Լեհաստան


«Արվեստի շաբաթ» ծրագիրը Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Այրված արխիվներ» ինքնատիպ ցուցադրությամբ: 20-րդ դարի լեհ, ուկրաինացի և վրացահայ լուսանկարիչներ և արվեստագետներ մարտահրավեր են նետում արվեստի և դրա պահպանման վերաբերյալ արվեստասերների ենթադրություններին:
 

Նոր ներկայացում Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում


Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հանրահայտ ողբերգության հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը համալրել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը:
 

«Վահան Թեքեյան» մրցանակի այս տարվա հաղթողները հայտնի են


«Թեքեյան» կենտրոնում տեղի է ունեցել արդեն ամենամյա դարձած «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «Գրականություն» անվանակարգում մրցանակը շահել է Արծվի Բախչինյանը, «Թատերական արվեստ» անվանակարգում՝ Բախտիար Հովակիմյանը, «Կերպարվեստ» անվանակարգում՝ Արա Հակոբյանը, «Երաժշտություն» անվանակարգում՝ Սոֆյա Ազնաուրյանը:
 

Եվրոպական հանրահայտ ֆիլմերի երաժշտական երեկո՝ Երևանում


«Արտ սինեմա» անսամբլի կատարմամբ հնչեցին եվրոպացի կոմպոզիտորների 20 հայտնի ֆիլմերի համար գրված ստեղծագործություններ:
 

Դադիվանքում մկրտվեց 20 սահմանապահ զինվոր


Մայիսի 26-ին՝ Հարության 6-րդ կիրակի օրը, 451թ.-ի Ավարայրի ճակատամարտի օրը Դադիվանքում օրհնությամբ տեղի ունեցավ 20 զինվորի մկրտության արարողություն:
 

Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման հիմնական աշխատանքներն ավարտված են


Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման հիմնական աշխատանքներն ավարտված են: Գմբեթի վերականգնման ժամանակ շինարարական տեխնիկան եկեղեցուն մոտեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշ տապանաքարեր ժամանակավորապես տեղափոխել: Այժմ տապանաքարերը նորից տեղադրվում են, մաքրվում և ամրացվում:
 

Փայտանկարի վարպետ Ռազմիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը՝ Երևանի պատմության թանգարանում


Նախկին ֆուտբոլիստ, սպորտի վարպետ Ռազմիկ Սահակյանին շատերը որպես «Փայտանկարի վարպետ»-ի են ճանաչում: Վերջին տասը տարում ինքնատիպ ոճով փայտանկարներ է ստեղծում Դիլիջանի առանձնատան իր արվեստանոցում: Երևանի պատմության թանգարանում՝ «Մանրակերտ գոհարներ» խորագրով բացվել է վարպետ Ռազմիկի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: