«Արեգ» ազգային պարի խումբ


Այստեղ պարում են տարբեր մասնագիտության և տարիքի մարդիկ, որոնց հետաքրքիր է ազգային մշակույթը: Այստեղ սովորում են ոչ միայն պարային շարժումները, այլև պարի բովանդակությունը: «Արեգ» ազգային պարի խումբը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի շառավիղներից է: Հիմնադիր Արտավազդ Այվազյանը 15 տարի զբաղվում է ազգային պարի ուսումնասիրմամբ և տարածմամբ:  

Ամանորի և Սուրբ Ծննդյան երաժշտական բարեմաղթանքներ


Ամանորի և Սուրբ Ծննդյան երաժշտական բարեմաղթանքներ անվանի երաժիշտներից:  

Մարզասրահ հաշմանդամների համար


2014թ.-ին մայոր Սարգիս Ստեփանյանն ընկերոջը փրկելիս ականային վիրավորում է ստանում, կորցնում ոտքերն ու աջ ձեռքը: Սակայն նա կարողանում է ոչ միայն ոտքի կանգնել, այլև դառնալ բազկամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Իսկ այսօր Սարգիսն իր զինակից ընկերների հետ հիմնել է ներառական մարզասրահ, որտեղ կարող են մարզվել և կոփվել բոլոր ցանկացողները: Մարզասարքերը նախատեսված են նաև հաշմանդամություն ունեցողների համար: Կամավոր սկզբունքով աշխատող մարզիչներն անում են ամեն ինչ, որ Հայաստանում զարգանա հաշմանդամ մարդկանց սպորտը և Սարգիս Ստեփանյանի օրինակը վարակիչ լինի մարզասրահ հաճախող մարզիկների համար: 

Ձրի շուկա


Այստեղ կարող ես գտնել ու անհատույց վերցնել քեզ անհրաժեշտ իրեր կամ թողնել իրեր, որոնք քեզ այլևս պետք չեն։ Ձրի շուկայում կարող ես կիսվել ոչ միայն իրերով, այլև փորձով ու գաղափարներով, լավ ժամանակ անցկացնել մի բաժակ թեյի շուրջ ու քննարկել, թե ինչպես է սպառողական համակարգը կործանում շրջակա միջավայրը, առաջ բերում տնտեսական ճգնաժամեր ու շահագործում մարդուն։ 
Ձրի շուկայի գաղափարը մեզանում փորձում են տարածել բնապահպան ակտիվիստները: 
 

Երվանդ Քոչար


Նա եզակի արվեստագետներից է, որ համարժեք հզոր գործեր է ստեղծել կերպարվեստի բոլոր ժանրերում: Որքան ինքնատիպ են Երվանդ Քոչարի ստեղծագործությունները, նույնքան ինքնատիպ է նաև Քոչարն ինքը:
 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն. մաս 2-րդ


Հաղորդումը շարունակում է անդրադառնալ Օպերային թատրոնի պատմությանը, երախտավորներին, ներկա գործունեությանը: Մեր տեսախցիկը հետաքրքիր կադրեր է որսացել կուլիսներում, համերգներից առաջ, փորձասենյակներում: 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն. մաս 1-ին


Հաղորդումն անդրադառնում է Օպերային թատրոնի պատմությանը, երախտավորներին, ներկա գործունեությանը: Մեր տեսախցիկը հետաքրքիր կադրեր է որսացել կուլիսներում, համերգներից առաջ, փորձասենյակներում: 

Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին


Ամենայն հայոց կաթողիկոսը 2018 թվականը հռչակել է երիտասարդության տարի: Տարին լի էր երիտասարդական բազմաթիվ ծրագրերով. դրանցից գլխավորը  «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքն էր: Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից 400 երիտասարդ էր հայրենիքում: Ուխտագնացություններ, քննարկումներ, հանդիպումներ հոգևոր և պետական այրերի հետ, տպավորություններ և հույզեր, որոնք երիտասարդները ամբարեցին հայրենիքում և տարան իրենց հետ համայնքներ: 

ՀԵՀԵՄ 2018. չորս հարյուրից՝ մեկը


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը 2018 թվականը հռչակել է երիտասարդության տարի: Տարվա առաջին կեսը լի էր երիտասարդական բազմաթիվ ծրագրերով, դրանցից գլխավորը «Դեպի հայրենիք, դեպի սուրբ Էջմիածին» Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման ծրագիրն էր: Հուլիսի 4-ից հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից 400 երիտասարդ էր հայրենիքում: Ավստրալիայի հայոց թեմից ժամանած Ջորջ Նաջարյանը այդ երիտասարդներից մեկն է: 

Երևանի պարարվեստի պետական քոլեջ


Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող Երևանի պարարվեստի պետական քոլեջը դասական և ժողովրդական պարի պրոֆեսիոնալ միակ կրթօջախն է Հայաստանում: Այն Ալ. Սպենիդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի դարբնոցն է համարվում: Մեր տեսախցիկը շրջել է քոլեջի փորձասենյակներով: 

Արա Շիրազ


«Դիմաքանդակի վարպետ». այսպես են արվեստաբանները բնութագրում 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենավառ երևույթներց մեկին՝ Արա Շիրազին: Նրա նորարար հայացքների, ստեղծագործության շրջափուլերի ու կենսագրության հետաքրքիր դրվագների մասին է մեր հաղորդումը: 

«Որդան կարմիր» ռոք խումբ


Ղարաբաղցի տատիկի օժիտի 100 տարեկան կարպետների որդան կարմիրը դարձավ վանաձորցի տղաների խմբի անվանումը: 2004 ստեղծված «Որդան կարմիր» ռոք խումբը ստեղծագործում է հայրենի Վանաձորում, համերգներ ունենում Երևանում և նրա սահմաններից դուրս: Մեր ստեղծագործական խմուբը եղել է «Որդան կարմիր» ռոք խմբի տղաների ձեռքերով նորոգած և հարմարեցրած փորձասենյակում: