Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով


Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Քննության առնվեցին առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին, Մայր Տաճարի նորգությանը և թեմական կյանքին վերաբերող հարցեր:
 

Հունիսի 10-ից սկսվել է Եղիական շաբաթապահքը


Հունիսի 10-ից սկսվել է Եղիական պահքը: Հայ եկեղեցու շաբաթապահքերից չորսը եղանակի պահքեր են: Եղիականը ամառնամուտի շաբաթապահքն է։ Այս պահքը եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ, Եղիական է կոչվում այն պատճառով, որ նախորդում է Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը:
 

Հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»


Հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Կինոփառատոնի հետ կապված մի շարք մանրամասներ ներկայացրին հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:   
 

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը լրատվամիջոցներին ներկայացրեց փառատոնի նոր խորհրդանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ անգամ անցկացվող իրադարձությանը: 
 

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մասին նոր մանրամասներ է հայտնել Մշակույթի փոխնախարարը


Ապրիլի 13-ին սոցիալական ցանցերում տարածվեցին տեսանյութեր, որոնք ահազանգում էին Ամբերդի արգելոց թանգարանի տարածքում կատարվող շինաշխատանքների մասին: Տեսանյութերի հետքերով Մշակույթի նախարարության աշխատակիցները և հնագետները այցելել են արգելոց՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: 
 

Ծաղկազարդը Արաբկիրի նորակառույց եկեղեցում


Ծաղկազարդի տոնին Արաբկիրի նորակառույց եկեղեցին մարդաշատ էր վաղ առավոտից: Երեխաների համար կատարվեց մանուկների օրհնության կարգ: Նաիրի Զարյանի անվան 130-րդ հիմնական դպրոցի երեխաները յուրահատուկ նվեր էին պատրաստել եկեղեցու համար: Ամիսներ շարունակ նրանք արտագրել էին Նարեկացու Մատյանը և մագաղաթի տեսք տալով՝ գիրք ստեղծել:
 

«Էս վայթե մեր Օհաննեսն է»՝ մրցում են ծաղրանկարիչները


«Էս վայթե մեր Օհաննեսն է» խորագրով ծաղրանկարի ցուցահանդես–մրցույթ անցկացվեց Թումանյանի երևանյան թանգարանում: 
 

Հալեպի Ադամյանի անվան թատերախմբի ելույթը Հայաստանում


ՀԲԸՄ հանդիսությունների սրահում թատերական մանրապատումներով ներկայացան Հալեպի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի մի խումբ երևանաբնակ դերասաններ: 
 

Անատոլի Գրիգորյանի առաջին հետահայաց ցուցադրությունը՝ Ազգային պատկերասրահում


Ազգային պատկերասրահում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանի առաջին հետահայաց ցուցադրությունը: Ներկայացված շուրջ 70 աշխատանքները նկարչի անձնական հավաքածուից են, երեք նկար` Ազգային պատկերասրահի ֆոնդերից: 
 

Ցուցահանդես՝ Լևոն Նալբանդյանի ծննդյան 95-ամյակի առիթով


Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Աշխարհը նկարչի աչքերով» խորագրով ցուցահանդես՝ Լևոն Նալբանդյանի ծննդյան 95-ամյակի առիթով: Մտերիմների շրջանում նկարիչը հայտնի է Լենոս անունով:

Այսօր տոն է Սուրբ Ծննդյան


«Այսօր տոն է Սուրբ Ծննդյան» շարականը երգելով` Առնակ քահանա Հարությունյանն այցելում է երեխաներին: 

Վերաօծվել է Ուռուտի Սուրբ Սարգիս եկեղեցին


Հոկտեմբերի 28-ին՝ Խաչի գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին: Մատուցվեց առաջին պատարագը: 5-րդ դարում կառուցված եկեղեցին 130 տարի չէր գործել: