Ճարտարապետական խորհրդի նիստին քննարկվել են Մայր տաճարի վերանորոգման հարցերը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճարտարապետական խորհրդի հերթական նիստի ժամանակ քննարկվեցին Մայր տաճարի վերանորոգման հարցերը: Մասնագիտական հանձնախմբի անդամները` ճարտարապետներ, հնագետներ, նկարիչներ, շինարարներ, ներկայացրին շինարարական աշխատանքների ընթացքը, կատարված գործի ծավալը, քննարկեցին նախագծային հարցեր:
 

Թումանյանի «Լոռեցի Սաքոն» շուտով կլինի Համազգային թատրոնի բեմում


Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմադրության է պատրաստվում «Լոռեցի Սաքոն» ներկայացումը: Թատրոնի անձնակազմն այն նվիրում է Հովհաննես Թումանյանի՝ 150 և Սոս Սարգսյանի  90-ամյակներին: Ներկայացման առաջնախաղը կլինի հուլիսի վերջին:
 

Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հյուրընկալվեց Մայր Աթոռում


Հուլիսի 22-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:
 

Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին


Հուլիսի 22-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած վեց զինվորականների, որոնք առաջիկայում կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժում ու պրոթեզավորում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Հուլիսի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Մասնավոր քննարկման առարկա դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ: 
 

Գումարվեց Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքներին առընթեր հանձնախմբի երկրորդ ժողովը


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվեց Մայր Տաճարի նորոգման աշխատանքներին առընթեր հանձնախմբի երկրորդ ժողովը: 
Դեռևս հունիսի 23-ին, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հայրապետական կոնդակով տրվեց Մայր Տաճարի հիմնանորոգման համար համազգային դրամահավաքի մեկնարկը:
 

Բացվել է կավագործ Ռիտա Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը


Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է կավագործ Ռիտա Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը:
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով


Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Քննության առնվեցին առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին, Մայր Տաճարի նորգությանը և թեմական կյանքին վերաբերող հարցեր:
 

Հունիսի 10-ից սկսվել է Եղիական շաբաթապահքը


Հունիսի 10-ից սկսվել է Եղիական պահքը: Հայ եկեղեցու շաբաթապահքերից չորսը եղանակի պահքեր են: Եղիականը ամառնամուտի շաբաթապահքն է։ Այս պահքը եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ, Եղիական է կոչվում այն պատճառով, որ նախորդում է Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը:
 

Հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»


Հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Կինոփառատոնի հետ կապված մի շարք մանրամասներ ներկայացրին հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:   
 

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը լրատվամիջոցներին ներկայացրեց փառատոնի նոր խորհրդանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ անգամ անցկացվող իրադարձությանը: