Ինքնորոշում` հեղափոխությունից հետո


Հայաստանի անկախացումից ի վեր ինքնիշխանության խոսույթը տարբեր առիթներով արդիականանում է: Հատկապես քաղաքական- հասարակական զարգացումների ու անկումների ֆոնին ինքնիշխանության սահմանի հստակեցումը դառնում է կարևոր և հուզիչ: Թավշյա հեղափոխության հույզերում ինքնորոշված լինելու զգացողությունը կարևոր դեր ուներ: Ի՞նչ հանգրվանի վրա է այսօր քաղաքացու ինքնորոշման և պետության ինքնիշխանության խնդիրը: Քննարկում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:  

Բախում և համերաշխություն


Ինչպե՞ս քաղաքացու տոնի օրը արթնանալ որպես քաղաքացի, կամ՝ հերոսամարտի տոնի օրը՝ որպես հերոս: Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս ապրել դրանց հաջորդող օրերին: Հնարավո՞ր է ունենալ արժեքային դավանանքի առումով միատարր, միասնական հասարակություն: Ո՞րն է հասարակական համերաշխությունը: Արժեքների բախման կամ համերաշխության ճանապարհը թեմայի շուրջ զրուցում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:  
 

Ինչ լուծումներ ունի Արցախի հիմնախնդիրը


Արցախի հիմնախնդիրը, որ ամենազգայուն թեման է եղել Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացում, այժմ դարձել է նաև ամենատարբեր տեսանկյուններից քննարկվող թեմա. քաղաքական ամենաբարձր մակարդակից, մինչև հասարակության ամենապարզ շերտերը ԼՂՀ հակամարտության կարգավորման տարբերակների մասին են մտածում՝ մեջտեղ բերելով բազմաժանր փաստեր՝ միջազգային փաստաթղթերից մինչև բախտագուշակության արդյունքներ: Ի՞նչ է փոխվել Արցախի հարցի հանրային ընկալումների մեջ և բանակցությունների բուն գործընթացում: Քննարկում են միջազգայնագետ Անահիտ Շիրինյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:  
 

Ինչպես չսայթաքել գրաքննության և անբարեխղճության սահմանին


Բազմակարծիք և վստահելի տեղեկատվության խնդիրը մտահոգության և նոր լուծումների փնտրման առարկա է արդի աշխարհում: Ցանցային տեխնոլոգիաները մի կողմից հեշտացրել են իրադարձությունը վայրկենապես իմանալու և մեկնաբանելու հնարավորությունը, մյուս կողմից՝ անբարեխիղճ հաղորդակցության միջավայր ստեղծել: Հայաստանյան հետհեղափոխական մեդիան նույնպես դառնում է աշխարհի մեդիաճգնաժամի մաս: Ինչպե՞ս չսայթաքել գրաքննության և անբարեխղճության միջև ձգվող բարակ պարանի վրա: Քննարկում են ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ինչպես փոխել հասարակություն


Ինչպե՞ս է փոխվում հասարակական վարքը: Ի՞նչ գործոններ են ազդում դրա վրա: Ի՞նչ մոտիվացիաներ են անհրաժեշտ քաղաքացուն կյանքի ընդունված նորմերը մերժելու և նորը որդեգրելու համար: Թեման քննարկում են տնտեսական գիտությունների դոկտոր Հեղինե Մանասյանը և փիլիսոփայագետ Մովսես Դեմիրճյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:  

Մեդիա և միֆեր


Ի՞նչ իշխանություն է մեդիան, ովքեր են տիրապետողները, ովքեր՝ օգտագործողները: Քննարկում են մեդիահետազոտող Հարություն Ծատրյանը և պատմաբան Գոռ Մադոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Քաղաքական նոր մշակույթ. ի՞նչ պահանջել և ինչպե՞ս պահանջել


Ի՞նչ պահանջել և ինչպե՞ս պահանջել: Ի՞նչն է ձևավորելու քաղաքական նոր մշակույթը, ինչպե՞ս է արդիականացվելու հասարակական կյանքը: Ո՞վ ավելի շատ ադապտացման կարիք ունի նոր իրավիճակին՝ քաղաքացի՞ն, թե՞ կառավարող քաղաքական ուժը: Քննարկում են մշակութային մարդաբան Սաթենիկ Մկրտչյանը և բանաստեղծ Կարեն Անտաշյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:  

Մեդիան` տեղեկատվության, քարոզչության, թե՞ մանիպուլիացիայի միջոց


Այս օրերին աշխարհը քննարկում է թվային հեղափոխության բերած փոփոխությունները: «Գլոբալացման 4-րդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն, ներառական և կայուն: Մենք թևակոխում ենք համաշխարհային լուրջ անկայունյության փուլ»,-ասել է Դավոսի ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը: Տեխնոլոգիաների փոփոխության հետ նոր նշանակություն է ստանում մեդիան: Հասարակական էական փոփոխությունները Հայաստանում նույնպես բերում են նոր մեդիաալիքներ: Մեդիան` տեղեկատվության, քարոզչության, թե՞ մանիպուլիացիայի միջոց: Թեման քննարկում են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և «Բուն» TV-ի համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:  

Կրթական համակարգը՝ հեղափոխությունից հետո


Ինչու՞ հեղափոխությունը դժվարությամբ է մտնում կրթական համակարգ: Որո՞նք են կրթական համակարգի անհրաժեշտ փոփոխություններն այսօր: Քննարկում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամներ Էսթեր Հակոբյանը և Միշա Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Ընտանիքում բռնությունը՝ ըստ ՀՀ օրենքի


2018թ. հունվարից ուժի մեջ է Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքը: Օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առարկա դարձավ, կոչվում էր Ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին: Այսինքն, գործող օրենքում ընտանիքում համերաշխության վերականգնման բաղադրիչը լրացվել է: 
Ի՞նչ դեր կարող է կատարել օրենքը՝ ընտանիքում կատարվող բռնությունների գործում: Ի՞նչ բարդություններ կան օրենքի կիրառման հարցում այսօր: Արդարացվա՞ծ էր ընտանիքում բռնության վերաբերյալ առանձին օրենք ընդունելը, երբ բռնությունը ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է:
Քննարկում են Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
 

Կրթական հեղափոխություն` սպասելիքներ և անորոշություն


Մշակութային հեղափոխություն արտահայտությունը խիզախ և գեղեցիկ է: Բայց մշակութային հարաբերությունների մեջ կարևոր բաղադրիչ է կրթական գործընթացը: Իսկ կրթական հեղափոխությունը վախեցնող չէ՞: Քննարկում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը և կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Մշակութային հեղափոխություն, թե՞ հեղափոխության մշակույթ


Երկար տարիներ փոփոխությունների սպասող հանրությունը արձանագրել է հեղափոխություն: Ավելին, արձանագրել է հեղափոխություն անելու մշակույթի փոփոխություն: Իսկ կարո՞ղ ենք կամ պե՞տք է անել մշակութային հեղափոխություն: Քննարկում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և արվեստագետ Արման Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: