Ի՞նչ գործիք է պետականությունը և ի՞նչ է իշխանափոխությունը


«Ի՞նչ է մեզ համար անկախությունը: Ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը: Ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ». ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկում է ինքնահայեցում կատարել՝ 32 տարվա մեր պետականության մասին վերլուծություններ անելիս և շեշտում, որ այս հարցերի՝ քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է: Մեր զրուցակիցը պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Բռնի տեղահանության մարդաբանական հիմնահարցերը


Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով 2023թ. հոկտեմբերի 17-ի դրությամբ հաշվառվել և նույնականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 101 848 անձ: Նրանցից 12 404-ը 65 և ավելի տարիքային խմբի անձինք են, 30 000-ը՝ մինչև 19 տարեկան: Ի՞նչ խորքային իրողություններ կան այս չոր թվերի հետևում: Ո՞րն է բռնի տեղահանության մարդաբանական կողմը: Զրուցում ենք ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Դադիվանքից հարկադրաբար տեղահանված վանահայրը


2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի Քարվաճառի շրջանը ևս անցավ Ադրբեջանի զինված վերահսկողության տակ։ Բացառությամբ Դադիվանքի, որտեղ տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմ և երաշխավորվեց հայկական հնագուն վանական համալիրի անվտանգությունը և գործունեությունը: 2023թ․Ադրբեջանիկ կողմից արցախահայությանը էթնիկ զտման ենթարկելու հետևանքով բռնի տեղահանության ենթարկվեցին նաև Դադիվանքի հոգևորականները։ Մեր զրուցակիցը Դադիվանքը վերջինը հարկադրաբար լքած Դերենիկ աբեղա Սահակյանն է։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ադրբեջանի վրեժխնդրությունը և Հայաստանի խաղաղության հենասյունն ու ուղենիշները


Ինչպե՞ս ենք պատրաստվում պահպանել հայաթափված Արցախի հայկականությունը, ՀՀ տարածքային ամբողջականությունը և, առհասարաակ, քաղաքական ինքնությունը: Ըստ էության, Հայաստանը շարունակո՞ւմ է «և, և»-ի քաղաքականությունը՝ չփոխելով դեպի ՌԴ արտաքին քաղաքականության վեկտորը և ակնկալելով խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ: Քննարկում ենք Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Բռնի տեղահանությունը միջազգային իրավունքի համակարգում


Ո՞րն է բռնի տեղահանված անձի և փախստականի կարգավիճակի տարբերությունը: Ինչո՞ւ արցախցիները չեն կարող համարվել փախստական: Ի՞նչ իրավական պատասխանատվության գործընթաց կարելի է սկսել միջազգային դատարաններում բռնի տեղահանության ենթարկված արցախցիների իրավունքների ոտնահարման դեպքով: Թեման քննարկում ենք մշակութային ժառանգության միջազգային փորձագետ Արմինե Տիգրանյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ի՞նչ միջոցներ ունի Հայ եկեղեցին Արցախի Հանրապետության հայությանը օգնելու համար


Ադրբեջանը էթնիկ զտման գործընթաց է իրականացնում Արցախի Հանրապետությունում: Լաչինի մարդասիրական միջանցքը փակ է, արցախցիները տարհանվելու հնարավորություն անգամ չունեն: Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, քննարկվել է ստեղծված ծայրահեղ իրավիճակը, որը նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով բնութագրվել էր որպես գոյաբանական սոսկալի սպառնալիք: Ի՞նչ միջոցներ ունի Հայ եկեղեցին Արցախի Հանրապետության հայությանը զորակից լինելու համար: Զրուցում ենք Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Արցախի թեմի հոգևորականների և եկեղեցիների հարցը առկա ծայրահեղ պայմաններում


Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ քննարկում ենք Արցախում ստեղծված ցեղասպանական իրավիճակը, հնարավոր լուծումները, Արցախի թեմում ծառայող հոգևորականների և հոգևոր-մշակութային կառույցների ճակատագրի հարցը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Մեծ ճանապարհների շուկան և Հայաստանը


Աշխարհաքաղաքական մեծ խաղն ու մեծ ճանապարհները, որոնք պտվվում են Հայաստանի և Արցախի շուրջ: Վերլուծում է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Արցախյան հակամարտության «կարգավորումը»՝ ըստ ոչ հայկական շահերի


Քաղաքական գործիչների, այդ թվում և՝ միջազգային դերակատարների բառապաշարում Արցախյան հակամարտություն եզրույթը գրեթե բացակայում է, օգտագործվում է միայն կարգավորում եզրույթը: «Կարգավորվող» Արցախում այսօր ցեղասպանության իրական սպառնալիք է, սովի միջոցով բնակչության խոշտանգում, Բերձորի միջանցքը փակ է, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բաց, ՀՀ տարածքների մի մասը օկուպացված են, իսկ սահմաններին՝ ադրբեջանական զորքի ու զինտեխնիկայի շարունակվող կուտակումներ: Տրամաբանակա՞ն է այս անցանկալի հակասությունը: Մեր հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ցանկանում ենք խաղաղություն, ստանում ենք պատերա՞զմ


«Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով»: Պաշտոնական Երևանն այսօր հայտարարեց տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի` էականորեն սրման մասին և ազդարարեց, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է խաղաղության պայմանագիր կքնել Ադրբեջանի հետ: Նախօրեին էլ Ադրբեջանի արտգործնախարարն էր հայտարարել, որ իր երկիրը պատրաստ է խաղաղության, բայց Երևանն է փակուղի տանում գործընթացը: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում: Ովքե՞ր են դրանց գլխավոր և իրական սուբյեկտները: Քննարկում ենք թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ո՞րն է Արցախի հարցը


Կա՞ միջազգային կոնսենսուս Արցախի հարցի վերաբերյալ: Ինչու՞ է Հայաստանի համար անիրատեսական հարաբերությունների կարգավորումը հարևանների հետ՝ առանց միջնորդ կողմի: Զրուցում ենք պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ու՞ր է 88-ի ժողովուրդը


2020թ. պատերազմում կրած պարտությունից հետո մենք բոլորս մեր վրա զարմացած ենք: Այսօր, երբ Արցախը լիակատար շրջափակման մեջ է՝ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև, երբ գոյաբանական սպառնալիքի առջև է Հայաստանի Հանրապետությունը, մարդիկ, կարծես, ապրում են բնականոն կյանքով: Ու՞ր է 88-ի ժողովուրդը: Զրուցում ենք վարքային հոգեբան Դավիթ Հայրապետյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: