Րաֆֆի. հեքիաթասա՞ց, թե՞ մարգարե


Որքանո՞վ ենք ծանոթ հայ մեծ վիպասան Րաֆֆու ստեղծագործությանը, որքանո՞վ են նրա արծարծած գաղափարներն այսօր արդիական և ի՞նչ նոր բացահայտումներ կարող են լինել նրա գրական ժառանգության նորովի ընթերցման արդյունքում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանի հետ:

Պատկերի բանաստեղծությունը կամ բանաստեղծության պատկերը


Լույս է տեսել Սամվել Սևադայի «Կույսի համաստեղություն» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկված են նաև նկարչի գեղանկարներն ու գծանկարները: Ինչպե՞ս է հարաբերվում պոեզիան գեղանկարչության հետ, ի՞նչն է ներշնչում արվեստագետին այսօր Հայաստանում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սևադայի հետ:

Հայ միջնադարյան գրականությունն ու աստվածաբանությունը


Հայ միջնադարյան գրական հարուստ ժառանգությունը շատ քիչ է ուսումնասիրվել լայն աստվածաբանական հայացքով: Ի՞նչ նոր բացահայտումներ կարող են լինել այդպիսի ուսումնասիրությունների արդյունքում: Ո՞ր ուղղությամբ են ընդհանրապես այսօր զարգանում միջնադարագիտությունն ու հայագիտությունը Հայաստանում և արտերկրում: Ինչպիսի՞ ուսումնասիրությունների կարիք կա: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հայագետ, աստվածաբան Աբրահամ Տերյանի հետ:

«Սասնա ծռերը»՝ պետականության մոդել


Ո՞րն է էպոսի գաղափարաբանությունը, որքանո՞վ են էպոսում իրացվող գաղափարները արդիական, պետականության ի՞նչ մոդել է ներկայացնում «Սասնա ծռերը» և ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ ու աշխարհին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանագետ Արուսյակ Սահակյանի հետ:

«Սասնա ծռերը»՝ հավերժական գիտելիք և նախնիների սրբազան պատմություն


Որքանո՞վ է մեր ժողովուրդը ծանոթ էպոսին, ի՞նչ է տալիս հատկապես «Սասնա ծռեր» էպոսի բանավոր տարբերակների ընթերցումը, ինչպիսի՞ն է էպոսը կենդանի վիպասացման ընթացքի մեջ, ինչպե՞ս են վերաբերվում էպոսին վիպասացաները. որպես հին զրո՞ւյցի, որպես սրբազան պատմությա՞ն կամ հեքիաթի՞: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանագետ Արուսյակ Սահակյանի հետ:

Դեկորատիվ-կիրառական արվեստ. ներկայացում և հանրայնացում


Հայաստանի ազգային պատկերասրահում պատրաստվում է  «Գունային տեսիլքներ հին Հռոմից. խճանկարներ Կապիտոլյան թանգարանից» ցուցադրությունը, որտեղ կներկայացվեն հռոմեական շրջանի ուշագրավ խճանկարներ: Ինչպե՞ս հնարավոր դարձավ ցուցադրությունը, դեկորատիվ-կիրառական արվեստի ի՞նչ նմուշներ են պահվում և ցուցադրվում Ազգային պատկերասրահում, ինչպե՞ս է հնարավոր պատշաճ ներկայացնել դրանք ու հանրայնացնել: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արվեստաբան, պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ Սաթենիկ Չուգասզյանի հետ:

Աքսորի գրականություն. անպտուղ տարածության ու ժամանակի վեպը


Լույս է տեսել Վաչե Սարգսյանի 1960-ական թվականներին գրված «Ակեղդամա» վեպը, որը հեղինակի աքսորական փորձառության գեղարվեստական պատկերն է: Ի՞նչ նպատակով էին գրվում սովետական գրականության այս գործերը, հոգեբանական ու գեղարվեստական ի՞նչ առանձնահատկություններ ունեն և որքանո՞վ են արդիական այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սիրանուշ Դվոյանի հետ:

Մեր կինոն. թեմայի ընտրություն և իրացում


Ի՞նչն է խանգարում ժամանակակից հայ կինոարտադրության զարգացմանն ու միջազգային ճանաչմանը, որքանո՞վ են հայ կինոյի ավանդական թեմաներն ու դրանց իրացման գեղարվեստական ու տեխնիկական միջոցները արդիական այսօր, կա ժամանակակից կինո նկարելու մարդկային ու տեխնիկական ներուժ մեր երկրում:  Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ռեժիսոր, սցենարիստ Արտակ Սևադայի հետ:

«Սառը» պատերազմը և հայերը


«Սառը» պատերազմը կարծես վաղուց ավարտվել է, սակայն Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակասությունները կրկին սրվել են: Այս պայմաններում հետաքրքիր է անդրադառնալ «Սառը» պատերազմի պայմաններում Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերի վիճակին, կուսակցությունների գործունեությանը, հայրենդարձության, ինչպես նաև մշակութային կյանքի խնդիրներին: Հայկ Համբարձումյանը զրուցել է ԱՄՆ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի դասախոս, պատմաբան Արա Սանջյանի հետ: 

Ակսել Բակունց. գեղեցիկ բառի խարդավանքից՝ ճշգրիտ բառի գեղեցկությանը


Լրացավ Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը: Ի՞նչ առանձնահատկություն ունի Բակունցի արձակը, ինչպե՞ս և ինչո՞ւ էր գնահատվում իր ժամանակի մեջ և այսօր, որտեղի՞ց է գալիս Բակունց արձակագիրը և ինչպե՞ս են նրա գործերում համատեղվում ինտերնացիոնալիզմն ու ազգային ոգին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սևակ Ղազարյանի հետ:

Արևմտյան Հայաստանի ազգագրության պետերբուրգյան նյութերը Երևանում


Երևանում կայացավ «Նյութեր Արևմտյան Հայաստանի ազգագրության՝ Սանկտ-Պետերբուրգից» ցուցադրությունը, որտեղ ներկայացվեցին 20-րդ դարասկզբում հայաբնակ տարբեր շրջաններում հավաքված իրեր, լուսանկարներ: Ինչո՞ւ էին կայսրական ազգագրագետները հետաքրքրված հայկական ավանդական մշակույթով, դա քաղաքակա՞ն, թե՞ մշակութային խնդիր էր, ինչպե՞ս են ցուցադրվում և ուսումնասիրվում այդ նյութերը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Լուսինե Ղուշչյանի հետ:

Լևոն Շանթ գրողն ու քաղաքական գործիչը


Այս տարի լրանում է հայ գրող, հասարակական ու քաղաքական գործիչ Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակը: Ի՞նչ առանձնահատկություններով է բնութագրվում Լևոն Շանթի ստեղծագործությունը: Ինչպե՞ս և ինչո՞ւ գրողը դարձավ քաղաքական գործիչ, որքանո՞վ են այսօր արդիական Լևոն Շանթի դրամաները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: