Հայոց հայրապետը հանդիպեց հայորդյաց տան սաների հետ


Էջմիածնի «Հրաչ և Սյուզան» Թուֆայան հայորդյաց տունը հյուրընկալել էր Մայր Աթոռի ու ՀԲԸՄ հովանու ներքո գործող 8 հայորդյաց տների շուրջ 280 սաների: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցեց երեխաներին:

 

Կոթի


Շուրջ 40 կմ սահմանագիծ, անընդհատ կրակոցներ, սադրանքներ` հատկապես վար ու ցանքի, բերքահավաքի ժամանակ, որի պատճառով էլ գյուղացու հացահատիկի բերքի զգալի մասը մնում է դաշտում։ Տավուշի մարզի Կոթի գյուղում ենք։

Բերդավան


Հայ-վրաց-ադրբեջանական «եռանկյունում» գտնվող այս գյուղը 200 տարի առաջ եղել է Հայաստանի՝ մեծությամբ 10-րդ բնակավայրը: Այժմ Տավուշի մարզի Բերդավանը թշնամուց ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գնտվող սահամանամերձ գյուղ է։ Բերդավանը հայտնի է իր պատմամշակությային և հոգևոր կոթողներով, մասնավորապես, Ղալինջաքար ամրոցով։

Պատասխանում է Տ. Միքայել քահանա Շաղոյանը


Ինչի՞ մասին է 81-րդ սաղմոսը: Մարդու մահից հետո ի՞նչ է լինում նրա պահապան հրեշտակի հետ: Ինչու՞ է Աստված արդարների մահվամբ ապաշխարության հնարավորություն տալիս: Ո՞ր դեպքում է կիրառվում «Օրհնյալ տեր մեր Հիսուս Քրիստոս. ամեն» նախադասությունը։ Պատարագի ընթացքում ինչու՞ է նզովք արտասանվում։ Կարելի՞ է քայլել գերեզմանաքարերի վրայով։ Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Միքայել քահանա Շաղոյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Թադեոս Վարդանյան


Մինչ Վազգենյան դպրանոց ընդունվելը, Թադեոսը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջում: Թադեոսը պատմում է նկարչությունը չթողնելու և հոգևոր ճանապարհն ընտրելու իր որոշման մասին. «Ամեն անգամ Սևանավանք բարձրանալիս բոլորովին այլ զգացողությամբ ու գույներով է կտավը լցվում»:

Հայկն ու Դավիթը


Դավիթն ու Հայկը եղբայրներ են, ամեն կիրակի հաճախում են Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցի, շապիկ հագնում, խորան բարձրանում: Ընտանիքում հաճելի ավանդույթ կա` ճամփորդել Հայաստանով ու ճանաչել իրենց համար դեռ չբացահայտված եկեղեցիները: Եղբայների առօրյան հագեցած է՝ զբաղվում են ձեռքի աշխատանքով, հաճախում «Թումո», զբոսնում Արցախից իրենց տուն տեղափոխված երեխաների հետ:

Հոլանդական վարդեր Գետափնյա գյուղում


Հոլանդական վարդերի տնկման, ախտահանման, պարարտացման ու մշակման գաղտնիքները բացահայտել ենք Արագածոտնի մարզի Գետափնյա գյուղում:

Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյան


Ֆրանց Վերֆելի «Երեմիա. լսեք ձայնը» վեպը գերմաներենից հայերեն է թարգմանել Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը: Գիրքն արժանացել է ՀՀ գրողների միության «Կանթեղ» մրցանակի: Հակոբ սրբազանը գրական ու թարգմանական արժեքավոր ժառանգություն ունի, թեև շատ համեստ է համարում իր վաստակը: «Ինչ կարողանում ենք ստեղծել, միայն Աստծո շնորհի ու ողորմածության շնորհիվ է»,-ասում է սրբազանը:

Պատասխանում է Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը


Ինչու՞ չի կարելի փոխել սեռը: Ինչու՞ են մահացու մեղքերը յոթը: Հացը սուրբ համարելը սնոտիապաշտությու՞ն է: Պատարագի ընթացքում ի՞նչ հաց է բաշխվում մարդկանց: Կարելի՞ է առանց ամուսնության զավակ ունենալ և մկրտել այդ երեխային: Ինչու՞ են աղոթում ձեռնամած կամ ափերը վեր պահած: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ներքին Կարմիր Աղբյուր


Ժայռերի մեջ թաքնված հնամենի այս գյուղի համար կռիվներ շատ են եղել։ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուրը հայտնի է որպես 1990-ականներից ամենաշատ հրետակոծված բնակավայր: Գյուղացիները պաշտպանել են այն ու պահել հայկական։ Մեր նկարահանող խումբը սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուրում է:

Պառավաքար


ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար գյուղը անմիջապես սահմանակից է Ադրբեջանին։ 25 տարուց ավելի է, գյուղի վարելահողերի շուրջ 1400 հեկտարը հակառակորդի կրակի տակ է: Ինչպես են ապրում և աշխատում պառավաքարցիք՝ պատմում են հենց իրենք:

Սուրբ Հրեշտակապետերի և երկնային զորքերի տոնը


Նոյեմբերի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին հիշատակեց Սուրբ Հրեշտակապետերի և երկնային զորքերի տոնը։ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց պատարագ։