Ս. Գայանե վանքում պատարագ էր մատուցում Դադիվանքից վերջինը հարկադրաբար դուրս եկած աբեղան


Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ պատարագին մասնակցում էին նաև Արցախի թեմի հոգևորականները: Օրվա պատարագիչ հայր Դերենիկը, Դադիվանքում իր վերջին պատարագը մատուցել է սեպտեմբերի 24-ին: «Հիմա մեր Արցախում, մեր եկեղեցիներում աղոթք չի հնչում: Սա այն քանի րոպեներեն են (կամ գուցե տարիների հասնի), երբ Հայրոսի աղջիկը մեռավ , բայց Տերը հարություն տվեց. այդպես պիտի լինի նաև մեր ազգի հարությունը»,-ասում է Դերենիկ աբեղա Սահակյանը:

 

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչներին


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին Երևանի թիվ 1 մեկ տուն-ինտերնատի բնակիչները: Մոտ 6 տասնյակ տարեցների հետ Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահում հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

 

Արցախի պետական ջազ նվագախումբը շարունակում է գործել


Բազմաթիվ փորձություններից ու զրկանքներից հետո Արցախի պետական ջազ նվագախմբի երաժիշտները Հայաստանում իրենց առաջին փորձերն են անում և համերգի պատրաստվում: Գեղարվեստական ղեկավար, անվանի շեփորահար Տիգրան Սուչյանը համոզված է, որ անկախ հանգամանքից ու տրամադրությունից, պետք է աշխատել:

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը


Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես եկավ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Ներկայացրեց Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը:

 

Պատասխանում է Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանը


Եկեղեցին, որպես քարե կառույց, կարո՞ղ է տխրել կամ որևէ բան զգալ: Զավակին կարելի՞ է տալ Արուսյակ անունը, չէ՞ որ այն սատանա դարձած հրեշտակի անունն է: Ծնողի սխալի համար զավակը կրու՞մ է պատիժ: Երբ հանգամանքերից ելնելով ստիպված ես դրժել ուխտդ, արդյո՞ք ուխտադրույժ ես համարվում: Ինչպե՞ս հաղթահարել զայրույթը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Հրանտ քահանա Մանուկյանը


Ինչպե՞ս չհուսալքվել։ Ինչպե՞ս զսպել փոխադարձ ատելությունը: Ինչու՞ չի կարելի տաղավար տոնի երեկոյան այցելել ննջեցյալներին, չէ՞ որ եկեղեցական օրացույցով օրն արդեն փոխվել է։ Ինչու՞ է մեղք համարվում էվթանազիան: Ինչպե՞ս սուղ միջոցներից բաժին հանել կարիքավորին: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հրանտ քահանա Մանուկյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ազնվամորու մշակումը Արա և Արայի գյուղերում


Ե՞րբ դնել ազնվամորու տնկիները, ի՞նչ հաճախակամությամբ ջրել, ինչպե՞ս պայքարել վնասատուների դեմ, ինչպե՞ս պարարտացնել հողը մինչև բերքահավաքը և բերքահավաքից հետո: Այս բոլոր հարցերի պատասխանները և հողը սիրելու գաղտնիքը գիտեն Արա և Արայի գյուղերի այգեգործները:

Գորիսի դպիրները


Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորանը մանկաշատ է: Տղաները վաղուց ընկերացել են, միասին ուխտի բազմաթիվ ճանապարհներ են անցել: Մեր նկարահանող խումբը մի կիրակի անցկացրեց դպիրների հետ:

Գորիսի երգչախումբը


Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում տարբեր տարիքի երեխաներ են հավաքված: Խմբավարն ասում է՝ կարճ ժամանակում սերտել են շարականներն ու արդեն պատարագ են երգում: Փորձեր, ճամփորդություններ, խաղ ու զրույցով են անցնում երեխաների կիրակիները: Մեր նկարահանող խումբը մեկ օր անցկացրեց երգչախմբի հետ:

Սյունիքի Քրդիկանց Սուրբ Աստվածածինը


Քրդիկանց բնակավայրը դարերի պատմություն ունի։ Քուրդիկ իշխանը կառուցում է եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին անունով։ 1661թ.-ին եկեղեցին նորոգվում է։ Խորհրդային տարիներին վերածվում է պահեստի։ 1958թ. գյուղը տեղափոխվում է հարավ-արեւելք՝ ներկայի Լեռնաձոր, եւ եկեղեցին մնում է գյուղի միակ կենդանի վկան։ 2022թ. մայիսից սկսվում են պեղումները, մեկ տարվա ընթացքում եկեղեցին վերականգնվում է: 2023-ի սեպտեմբերի 9-ին Քրդիկանց Սուրբ Աստվածածինը վերաօծվում է: Լեռնաձորցիների համար իսկական տոն էր՝ սիրելի սրբավայրը երկրորդ կյանք էր ստացել: Իրենց հույզերով ու պատմություններով կիսվում են լեռնաձորցիները:

Ամենայն հայոց հայրապետն օրհնեց աշխարհի չորս ծագերը


Խաչվերացի տոնին երեկոյան Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարանից հանդիսավոր թափորով դուրս բերվեց Խաչի սուրբ մասունքը: Ամենայն հայոց հայրապետը կատարեց անդաստանի կարգ՝ օրհնելով աշխարհի չորս ծագերը:

 

Վերաօծվել է Սյունյաց թեմի Սբ. Աստվածածին եկեղեցին


Սյունիքի Քրդիկանց բնակավայրի 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվել և օծվել է: