Պարույր Սևակի 100-ամյակը


2024 թ. լրանում է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Հայ գրականության այս նշանակալի հոբելյանը հնարավորություն է վերստին ու նորովի ընթերցելու մեծ բանաստեղծի պոեզիան, նոր հրատարակություներով ու ուսումնասիրություններով արժևորելու նրա գրականությունը: Ի՞նչ ակնկալիքներ կան սպասվող հոբելյանական միջոցառումներից: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Չարենցի երկերի առաջին հատորը


2023 թ. վերջին ընթերցողի սեղանին դրվեց Եղիշե Չարենցի երկերի գիտական հրատարակության առաջին հատորը: Ի՞նչ նորություններ է բերում այս հրատարակությունը, ի՞նչ կարող է այն տալ մեծ բանաստեղծի երկերի հանրահռչակմանը, կարո՞ղ է խթանել նոր ուսումնասիրություններ: «Զուգահեռ ընթերցումներ»-ում այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Էդմոնդ Հովակիմյանը 44-օրյա պատերազմից հետո


Ամիսներ առաջ էր զորացրվել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ընկերների հետ որպես կամավոր մեկնեց Արցախ: Հոկտեմբերի 11-ին Ջաբրայիլում անօդաչուի հարվածից կորցրեց ձախ ձեռքը: Ինը տարի զբաղվել էր երաժշտությամբ: Կլարնետ, շվի, դուդուկ, պկու. սրանք պարզապես երաժշտական գործիքներ չէին Էդմոնդի համար, այլ, ինչպես ինքն է ասում՝ կյանքի ամենամեծ սերերը: Ամենից դժվարը ընդմիշտ չնվագելու մտքի հետ հարմարվելն է եղել: Այսօր Էդմոնդը հայտնի հանիսավար–շոումեն է: Իր առասպելն ունի. հավատում է, որ գալու է այն օրը, երբ ինքը նորից ձեռք է ունենալու: «Երբ տեսնում ես, թե գիտական և տեխնոլոգիական ինչպիսի աճ է արձանագրում ամեն օր մեր մոլորակը, հավատում ես, որ տասը-տասնհիգ կամ գուցե քսան տաիր հետո հնարավոր կլինի վիրահատության միջոցով նորից ձեռք ունենալ»,- ասում է նա:

Սուրբ Ծնունդն ըստ շարականների ու տաղերի


Շարականը կամ օրհներգը մեր հոգևոր-եկեղեցական երաժշտության հիմնական տեսակն է, միաժամանակ, հայալեզու բանաստեղծության հնագույն ժանրերից է։ Օրհներգերի հնագույն օրինակների հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին, Հովհան Մանդակունին։ Քրիստոնեական տարվա առաջին ու մեծ տոնին՝ Սուրբ Ծնունդին նվիրված օրհներգեր են հեղինակել մեր շատ շարականագիրներ։ Այս ստեղծագործություններում գերիշխում են Փրկչի ծննդյան ոգեշնչող ու տոնական տրամադրությունը, Սուրբ Աստվածամոր ու Մանուկ Հիսուսի նկատմամբ հիացումի մոտիվները։ Սուրբ Ծննդյան օրհներգերն ու ավետիսները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Լևոն Բաշալյան, «Կաղանդ»


Սուրբ Ծննդյան կամ «կաղանդային» պատմվածքները մինչև 20-րդ դարի 10-ական թվականները սիրված ու տարածված էին արևմտահայ իրականության մեջ: Նորավիպագրությունը յուրաքանչյուր նոր տարի սկսում էր «կաղանդային» նովելներով: Ժամանակի մամուլում տպագրվող տարվա առաջին գործերը, տոների խորհուրդներին համապատասխան, արծարծում էին բարեգթության, կարեկցանքի, եղբայրասիրության, խեղճերի և ճնշվածների նկատմամբ գթասրտության, զղջումի և դարձի, նոր սկզբի ու կյանքի նորոգության, նաև ազգային թեմաներ: Այդպիսի մի գողտրիկ պատմվածք է Լևոն Բաշալյանի «Կաղանդը»: Պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

«Նարեկի» արդիականությունը


Ինչո՞վ է արդիական «Նարեկն», ինչո՞վ կարող է այն այսօր օգնել մեր ժողովրդին ու ամբողջ աշխարհի քրիստոնյաներին, կյանքի ի՞նչ ճանապարհներ է մատնանշում միջնադարում գրված «Մատյանը ողբերգությանը»։ Զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և նարեկացիագետ Արուսյակ Թամրազյանը:

Ինչո՞ւ և ինչպե՞ս ստեղծվեց «Նարեկը»


Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգութեան» երկը դարեր շարունակ եղել և մնում է պաշտամունքի և ուսումնասիրության առարկա։ «Նարեկն» ինքնատիպ ու բացառիկ ստեղծագործություն է։ Ո՞ր միջավայրում և ինչպե՞ս ծնվեց այս ֆենոմենը, որո՞նք էին «Նարեկի» ստեղծման նպատակները և արդիակա՞ն են դրանք այսօր։ Զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և նարեկացիագետ Արուսյակ Թամրազյանը:

Հրաչյա Թամրազյանի զվարթ գիտությունը


Լրացավ Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակը: Սիրված բանաստեղծի գործերն իրենց յուրահատուկ տոնայնությամբ ու ձևաբովանդակային յուրահատկություններով առանձնանում են հայ արդի պոեզիայում: Բանաստեղծություններին իրենց հիմնական մոտիվներով կարծես թե վերացարկված են իրականությունից, սակայն ուշադիր ընթերցմամբ դրանք այժմեական են թվում միշտ: Հր. Թամրազյանի ստեղծագործության առանձնահատկությունների շուրջ զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Արմեն Ավանեսյանը:

Դերենիկ Դեմիրճյանի հայը


Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեն առաջին անգամ հրապարակվել է 1920 թ. մամուլում: Հետագայում ընդգրկվել է հեղինակի Երկերի 14-րդ հատորում, սակայն «մկրատված»։ Էսսեն թեմատիկ առումով ու տոնայնությամբ տարբերվում է Դեմիրճյանի մյուս գործերից և բազմաթիվ հարցեր է առաջացնում։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում «Հայը» էսսեն քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Սուսաննա Հարությունյան, «Էգ քամիների ոռնոցը»


Արձակագիր Սուսաննա Հարությունյանի վեպերը, վիպակներն ու պատմվածքներն ուշագրավ են արծարծած թեմաներով, ոչ այդքան «կանացի» հայացքով, կերպարակերտման հոգեբանական նրբություններով։ Ս. Հարությունյանի «Էգ քամիների ոռնոցը» պատմվածքը «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Հովհաննես Երանյան, «Խարխափումներ»


Հովհաննես Երանյանի «Խարխափումներ» պատմվածքը արձակագրի ամենահայտնի գործերից է: Մահվան ու կյանքի, մեղքի ու հատուցման, ծնողի ու զավակի հարաբերությունների մասին պատմող այս գործը նուրբ հոգեբանական գծերով բացահայտում է ցավի առջև կանգնած մարդու ողբերգությունը: Պատմվքծը «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Ծիրանի փողի ժառանգորդները


Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքի հերոս Հազրոն իր ծիրանի փողը փոխանցում է թոռանը: Այս դրվագը կարելի է ընկալել նաև որպես բակունցյան պատգամ՝ պատմվածքի թեման ու գաղափարները փոխանցել եկող գրողներին: Արդեն 1950-ական թվականներից Էրգրի թեման սկսեց ավելի հաճախ արծարծվել մեր գրականության մեջ: Ինչպե՞ս էր իրացվում այդ թեման, ի՞նչ շեշտադրումներ էին կարևորվում, ի՞նչ կերպարներ էին առանձնացվում: Այս հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ»-ում զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: