Առջևում ձմեռ է, քնապարկերի կարիքը բանակում մշտապես առկա է


Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնում անջրաթափանց, հարմարավետ և տաք քնապարկեր են արտադրվում։ Դերձակները Գուգարաց թեմի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի օգնությամբ կարուձևի և մոդելավորման դասընթացների են մասնակցել:

 

Օծվեցին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու սրբապատկերները


Հոկտեմբերի 23֊-ին՝ Խաչի գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը պատարագ մատուցեց Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Պատարագի ավարտին օրհնվեցին և օծվեցին եկեղեցու նոր զանգերն ու սրբապատկերները։ Նվիրատուները եկեղեցու հավատավոր զավակներն են, որոնք չեն կամեցել հրապարակել իրենց անունները:

 

Վանաձորի տարեցների տանը ՀՕՖ-ի բարերարների պատվին հուշաքար է բացվել


Վանաձորի տարեցների տան բնակիչները ստանում են սոցիալական, բժշկական, առողջապահական աջակցություն: ՀՕՖ-ի Երևանի գրասենյակը ուսումնասիրում է կարիքներն ու հոգ տանում, որ տարեցները արժանապատիվ ծերություն ունենան:

 

Թարգամանչաց տոնը և Նարեկացու ուխտի օրը Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում


Թարգմնչաց տոնին ուխտի պատարագ մատուցվեց Վանաձորի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցում։

 

Սպիտակի Սուրբ Խաչ մատուռի օծումը


Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ օծվեց Սպիտակի տարածաշրջանի Սուրբ Խաչ մատուռը:

 

Խաչվերացի տոնը Գուգարաց թեմում


Սուրբ Խաչի տոնին Վանաձոր քաղաքի բնակիչները համախմբվում են Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու շուրջ և իրենց հոգևոր հովիվների գլխավորությամբ մասնակցում համաքաղաքային մեծ խաչերթին։ Ավանդույթի հիմնադիրը երջանկահիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է, 2015-ին նա Խաչվերացի տոնը հռչակել է Վանաձոր քաղաքի օրհնության օր:

 

Գուգարաց թեմի փողային նվագախմբի մենահամերգը


Գուգարաց թեմի առաջնորդարանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում մենահամերգով հանդես եկավ թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը:

 

Գուգարաց թեմը նվերներով դպրոց ճանապարհեց աշակերտներին


Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրն ամփոփեց 2022-23 –ի սեպտեմբերյան փուլը: Վանաձորցի 65 դպրոցականներ ստացան գրենական պիտույքներով և հիգիենայի պարագաներով փաթեթներ։

 

Արցախում վտանգված մշակութային ժառանգության հարցը՝ գիտնականների ու Հայ եկեղեցու օրակարգում


Գուգարաց թեմի նախաձեռնությամբ Հաղպատի վանքում կազմակերպվել է «Վերածնունդ. Արևմտյան Հայաստանում եւ Արցախում վտանգված խաչքարերը» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում տեղադրվել են Արցախի և Արևմտյան Հայաստանի վեց խաչքարերի կրկնօրինակներ։

Աստվածամոր վերափոխման տոնը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մեկնելով տոնի խորհուրդը շնորհավորեց բոլոր մայրերին և Մարիամ անունը կրողներին:

 

Օծվեցին Ստեփանավանի Սուրբ Խաչ նորակառույց եկեղեցու խաչերը


Խաչի երևման տոնին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ օծվեցին և տեղադրվեցին Ստեփանավանի Սուրբ Խաչ նորակառույց եկեղեցու գմբեթի ու զանգակատան խաչերը:

 

Ապրիլի 24-ի հիշատակի արարողությունները Գուգարաց թեմում


Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ, մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Սրբոց Նահատակաց պուրակում կատարվեց բարեխոսական կարգ: