Վրանային ճամբար՝ Օձունի Սուր Աստվածածին եկեղեցու բակում


Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության անդամները վրանային ճամբար էին կազմակերպել Օձունի Սուր Աստվածածին եկեղեցու բակում:
 

Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման հիմնական աշխատանքներն ավարտված են


Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման հիմնական աշխատանքներն ավարտված են: Գմբեթի վերականգնման ժամանակ շինարարական տեխնիկան եկեղեցուն մոտեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշ տապանաքարեր ժամանակավորապես տեղափոխել: Այժմ տապանաքարերը նորից տեղադրվում են, մաքրվում և ամրացվում:
 

Գուգարաց թեմում 28-րդ բնակարանը հանձնվեց կողեսցի բազմազավակ ընտանիքին


Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով 28-րդ բնակարանը հանձնվեց Կողես համայնքի Քոչինյանների բազմազավակ ընտանիքին:

Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց 27-րդ բնակարանը


Գուգարաց թեմի նախաձեռնած «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով 27-րդ բնակարանը նվիրաբերվեց Գուգաքրաց թեմի  բազմազավակ ընտանիքներից մեկին:  Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի խնդրանքին ընդառաջ՝ «Հայրենիք» միության միջոցով բնակարանը գնել, վերանորոգել և կուրթանեցի Մագթաղյանների ընտանիքին է նվիրաբերել լոսանջելոսաբնակ բարերար Վահե Ուրունը: 
 

Ջրօրհնյաց կարգ Հոռոմայրի վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցում


Սուրբ Ծննդյան ութօրեքի շրջանում Օձունի հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը ջրօրհնայց կարգ կատարեց Արդվիի Սրբանեսի վանքում և Հոռոմայրի Սուրբ Նշան եկեղեցում: «Ճրագալուցի և Սուրբ Ծննդյան պատարագները Օձունի եկեղեցում էինք կատարել, ջրօրհնյաց արարողություն կատարեցինք նաև մյուս ուխտավայրերում, որպեսզի Քրիստոսի Ծննդյան ավետիսը տարածվի ողջ ենթաշրջանում»,-ասում է քահանան:

Գուգարաց թեմում 24-րդ բարեգործական բնակարանը հանձնվեց տնակային ավանում ապրող ընտանիքին


Լոսանջելոսաբնակ Կարո և Աղավնի Գուրյանները ևս մի բնակարան գնեցին և նվիրեցին Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրին: Նոր բնակարանի սեփականատեր դարձավ Վանաձորի տնակային ավանում բնակվող Ասլիկյանների ընտանիքը:

Հումանիտար օգնություն Լոռու մարզի համայնքների բնակիչներին` եկեղեցական կառույցների կողմից


«Եկեղեցիների համատեղ գործողություն» ACT Alliance համադաշնության, հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի և Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի կողմից հումանիտար օգնության ծրագիր է իրականացվում Լոռու մարզի մի շարք համայնքներում: Գարնանը և աշնանը տեղացած առատ անձրևների ու կարկտահարության հետևանքով մեծապես տուժած տնտեսություններն առայժմ պետական աջակություն չեն ստացել, հումանիտար օգնությունը կարող է փոքրիշատե մեղմել դժվարության մեջ հայտնված գյուղացիների հոգսերը:

Կաթնաջուրցիները ցանկանում են ավարտին հասցնել գյուղի եկեղեցու շինարարությունը


Մի քանի տարի առաջ Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր համայնքի բնակիչները որոշեցին սեփական ուժերով վերականգնել գյուղամեջի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Համայնքի միջոցներով, նաև դրսում ապրող ու աշխատող կաթնաջուրցիների նվիրատվությունների շնորհիվ հնարավոր եղավ կատարել մեկնարկային մի շարք աշխատանքներ: Այս պահին շինարարությունը ժամանակավորապես դադարեցված է միջոցների անբավարարության պատճառով: Համայնքի բնակիչները դարձյալ դիմում են միջոցներ ունեցող իրենց հայրենակիցներին՝ աջակցել և ավարտին հասցնել գործը:

Հոռոմայրի Սուրբ Նշան վերաօծված եկեղեցու ուխտի օրը


Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ վերաօծվեց Հոռոմայրի Սուրբ Նշան եկեղեցին: Նոյեմբերի 7-ին հնավայրի ուխտի օրը, մեծ թվով ուխտավորներ էին գնացել Սուրբ Նշան՝ նորոգելու իրենց ուխտը: Նրանք մասնակցեցին նորաօծ սրբավայրի առաջին պատարագին: 

Վերաօծվել է Ուռուտի Սուրբ Սարգիս եկեղեցին


Հոկտեմբերի 28-ին՝ Խաչի գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին: Մատուցվեց առաջին պատարագը: 5-րդ դարում կառուցված եկեղեցին 130 տարի չէր գործել: 

Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց 23-րդ բնակարանը


«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով Վանաձորում հանձնվեց 23-րդ բնակարանը: Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի համար բնակարանը գնել են լոսանջելեսաբնակ Սարգիս և Ալիս Սեթյանները:

«Համագործակցության և բարեկամության ներկապնակ» փառատոնի ամփոփումը Օձունում


Օձունի Ս. Աստվածածին վանական համալիրի բակում ամփոփվեց «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» խորագրով միջազգային փառատոնը: Տարբեր երկրներից ժամանած 20 նկարիչներ տասը օր շարունակ կտավին հանձնեցին Լոռվա տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների և բնության պատկերներ: