Ալեքսանդր Դեմյանենկո


«Ինձ համար առեղծված կմնա Շուրիկի այդչափ հանրային լինելը,- խոստովանել է Ալեքսանդր Դեմյանենկոն,-այդ դերը ես չեմ խաղացել, պարզապես հանդես եմ եկել պահանջվող տեսարաններում: Դա դերասանի համար տարրական խնդիր է»: Դեմյանենկոյին ճանաչեցին հենց այդ՝ Շուրիկի կերպարով: Ողջ կյանքում նա տառապեց դրա պատճառով: Դերասանի երազանքն էր խաղալ դրամատիկ, խորը կերպարներ: Հանդիսատեսն ընդունում էր դերասանին ցնծությամբ, բայց դրանից նա  ավելի էր հուսահատվում: Այդուհանդերձ արվեստում, մասնավորապես կինոյում, ամենադժվարը ծիծաղեցնելն է: Այսօր Ալեքսանդր Դեմյանենկոյին համարում են արտիստ, որը կարող է կանգնել անցյալ դարի մեծ կատակերգուների կողքին:  

Լուկինո Վիսկոնտի


1976թ. գարնան մի օր հաշմասայլակում մինչև վերջ լսելով Բրամսի երկրորդ սիմֆոնիան` Լուկինո Վիսկոնտին շրջվում է քրոջ կողմն ու ասում. «Այ հիմա բավական է»: Մի քանի րոպեից համաշխարհային կինոյի վարպետի սիրտը կանգ է առնում: 

Գեորգի Վիցին


Հասուն տարիքում նա նկարահանվում էր`  վաստակած գումարով  թափառական շների  կացարաններ  բացելու համար միայն: «Ժամանակն ապացուցում է, որ կյանքի իմաստը ոչ փառքն է, ոչ  փողը: Եթե ունես շուն, կին, դուստր և լավ հիշողություններ, երջանկությունդ կարող ես կատարյալ համարել». Գեորգի Վիցին: 

Լուի դե Ֆյունես


Լուի դե Ֆյունեսը նվագում էր դաշնամուրի վրա, բարում: Ըստ պայմանագրի, նա պիտի անվերջ ժպտար: Իսկ, այ գործիքի վրա բարձրանալն ու կանկան պարելն իր կամքով էր անում: 
Լուի դե Ֆյունես` դաշնամուրի վրայից մինչև մեծ կինոյի էկրան բարձրանալու պատում: 
 

Անդրեյ ԽրժանովսկիԱնդրեյ Խրժանովսկի


«Ինձ միշտ հետաքրքրել է երկու ուղղություն, որոնք առաջին հայացքից իրար հակասում են: Մի կողմից՝ վավերագրական գրականությունը, հատկապես՝ մեմուարները, աշխարհագրական նկրագրությոնները, ճամփորդությունները: Մյուս կողմից՝ լրիվ հակառակը, հորինվածքը, երևակայականը: Ու ես կարող եմ հասկանալ իմ հանդիսատեսին, որն ասում է՝ լավ, մենք ընդունում ենք ձեր ֆիլմերը, միայն թե չասեք, թե դրանք մուլտիպլիկացիոն են»: 
Անդրեյ Խրժանովսկի՝ անիմացիոն ֆիլմերի մեծագույն ռեժիսորներից մեկը: 
 

Արտավազդ Փելեշյան


Արտավազդ Փելեշյան` նրա կինեմատոգրաֆն ընդհանուր տևուղությամբ մոտ չորս ժամ է: Դրա զգալի մասն էլ փաստագրական կադրերն են: Բայց այս մի քանի ժամը իր բացառիկ տեղն ունի համաշխարհային կինոյում: 

Ֆրանսուա Տրյուֆո


Ֆրանսուա Տրյուֆո` «Նոր ալիքի» հիմնադիրներից: Ֆրանսաիական կինոյի ամենակնամեծար ռեժիսորը: 

Էդմոնդ Քյոսայան


Կինոյի ամենահամառ երազողներից՝ Էդմոնդ Քյոսայան: Մարդ, ում երազանքը փոխեց խորհրդային կինոն: 

Ռոբերտ Սահակյանց


«Ես երբեք չեմ նկարում «Օսկարի» կամ Լուվրի համար, դա ինձ հետաքրքիր չէ: Ես պատմում եմ մարդու մասին»:

Ալֆրեդ Նոբել. ճանապարհ դեպի հավերժություն


«Հնարավոր է, որ դու այսօր չունես 472 միլիոն դոլար և չես կարող այդչափ անվանի մրցանակ ստեղծել, որն ուղղված կլինի առաջին հերթին մարդկության մեջ բարություն սփռելուն, սակայն այն, որ դու կարող ես հենց այսօր մտածել քեզնից հետո բարի հետք թողնելու մասին, միանշանակ է: Ալֆրեդ Նոբելը մի օր որոշեց ու արեց դա: Ես ուզում եմ հիշել Ջոն Մասքվելի խոսքը՝ մարդու կյանքում երկու կարևոր օր կա: Առաջինը, երբ նա աշխարհ է գալիս, և երկրորդը, երբ հասկանում է՝ ինչի համար». Հովնաթան Սյոդերբլյումի խոսքը Նոբելյան մրցանակաբաշությանը՝ Ալֆրեդ Նոբելի մասին: 

Ժան Կոկտո


1963թ. հոկտեմբերի 11-ին Կոկտոն հեռանում է կյանքից: Նա վերջնական հանգիստը գտնում է մահվան գրկում, որին ընդառաջ էր գնում իր ստեղծագործություններով: Դրանից տարիներ առաջ ավանգարդիստների մանիֆեստում նա գրել էր. «Պետք է լինել և կենդանի մարդ և հետմահու նկարիչ՝ միաժամանակ»: Թվում է՝ այս հարցում նա հուսախաբ չարեց ոչ մեկին... 
 

Անրի Վերնոյ


Այս վարպետի մասին ֆրանսիացի դերասան Պիեռ Չեռոնիան կասի. «Ամենից շատ ինձ հիացնում և միաժամանակ ցնցում է իմ ընկեր Անրիի կյանքի պատմությունը: Ցեղասպանությունը, որ զրկել էր նրան հարազատներից և մտերիմներից, երբեք չկոտրեց Անրիի ոգին, կենսունակությունը: Նա իր ժողովրդի իսկական զավակն էր»: