Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցված հայրապետական պատարագի ընթացքում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը եպիսոպոսության աստիճան շնորհեց Գերմանիայի և ԱՄՆ հայոց արևելյան թեմերի առաջնորդները Սերովբե վարդապետ Իսախանյանին և Դանիել վարդապետ Ֆընտըգյանին, Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանին: 
 

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Տավուշի մարզ


Հարության տոնից երկու օր անց` ապրիլի 23-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնք: Վեհափառ հայրապետը տնօրհնեքի արարողություն կատարեց տներից մեկում` հավատի ամրություն և Տիրոջ մշտական օրհնություն մաղթելով սահմանապահ բնակիչներին: 
 

Սուրբ Հարության հայրապետական պատարագ Երևանի Ս. Գր. Լուսավորիչ մայր եկեղեցում


Ապրիլի 21-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Աստվածորդու հրաշափառ հարության տոնը: Երեկ երեկոյան ճրագալույցի պատարագին մարդիկ եկեղեցիներում ստացան հարության ավետիսը և միմյանց փոխանցեցին Քրիստոսի հարության լուրը: Իսկ այսօր առավոտյան Զատկական պատարագ մատուցեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Հայրապետական պատարագը մայրաքաղաքի ամենամեծ՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում էր:

 

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը


Հիմնարկեքից 13 տարի անց՝ 2019 թվականի ապրիլի 7-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ օծվեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Առաջնորդանիստն իր շրջակա տարածքով 2 հեկտար է: Շինության բարձրությունը շուրջ 40 մետր է, ծավալատարածական լուծումներով մոտ է Զվարթնոցի տաճարին, հատակագծային լուծումներով ու հորինվածքով՝ տարբեր: Այս տարիների ընթացքում եկեղեցու կառուցմանն իրենց օժանդակությունն են բերել ավելի քան 450 անձինք:
Ապրիլի 8-ին Ամենայն հայոց կաթողիկոսին ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվեցին եկեղեցի- պետություն հարաբերություններին, Արցախի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:
 

Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցի ընթացքում հանդիպել է Սիդնեյի համազգային վարժարանի սաներին


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկսը հովվապետական շրջագայությամբ Ավստալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում է: Հայրապետի համոզմամբ հայկական սփյուռքի ապագայի երաշխավորը հայկական դպրոցն է և հայախոս մանուկը: Այս ուղերձը նա հղեց նաև Սիդնեյում գործող Համազգային վարժարան կատարած այցի ժամանակ:    
 

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ավստրալիա


Հունվարի 30-ին Գարեգին Բ  Ամենայն հայոց կաթողիկոսը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդի և թեմական խորհրդի հրավերով, հովվապետական այցով մեկնեց Ավստրալիա:

Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր իր քվեն տվել է հանուն ժողովրդի բարօր կյանքի


Դեկտեմբերի 9-ի առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, Վաղարշապատի 14/11 ընտրական տեղամաս այցելեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը` մասնակցելու խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: 
«Քվեարկեցինք աղոթքով՝ մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու բարօր կյանքով, սիրո և միաբանության մեջ»,- ասաց Վեհափառ հայրապետը:
 

Հին ու նոր Մայր Աթոռը


Մայր Աթոռի տարածքում են հիմնվել Կովկասի առաջին տպարանը՝ 1771թ.-ին, Հայաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ 1874թ.-ին, ամենահին թանգարանը՝ 1868թ.-ին: Դրանք նույն նպատակին ծառայում են առ այսօր: Մայր Աթոռը այն եզակի տարածքներից է, որտեղ իրար կից պահպանվում են տարբեր դարերի բազում շինություններ ու հիշատակներ: Հայ առաքելական եկեղեցու գահակալները իրար են փոխանցել նախորդի գործը շարունակելու պատգամը, անցյալի հիշատակների հանդեպ խնամքի ու հոգատարության հանձնառությունը:

Վատիկանում Գարեգին Բ հայրապետը հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ


Հոկտեմբերի 24-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Վատիկանում հանդիպելէ Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ: Հայոց հայրապետը Իտալիա էր ժամանել՝ հանդիսապետելու Միլանի Ս. Քառասուն մանկանց հայկական եկեղեցու կառուցման վաթսունամյակի հանդիսությունները:

Ռազմիկ Դավոյան. ի հավելումն «Ռեքվիեմ»-ի. Մհեր


Ռազմիկ Դավոյան. «Ի հավելումն «Ռեքվիեմ»-ի. Մհեր»: Կարդում է բանաստեղծը:  

Թող քո սրբերը խնդությամբ ցնծան


Ստեղծագործում է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության առիթով ստեղծված Սրբոց Նահատակաց սրբանկարի հեղինակ Տիգրան Բարխանաջյանը:

Հայրապետական պատարագ Միլանի Ս. Քառասուն մանկանց եկեղեցում


Հոկտեմբերի 20-ից Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Միլանում է՝ հանդիսապետելու Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակի արարողությունները: Հայրապետական պատվիրակության կազմում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հոկտեմբերի 21-ին Ս. Քառասուն մանկանց եկեղեցում հայրապետական պատարագ մատուցվեց: