Alt

Խաչվերացը Վանաձոր քաղաքի օրհնության օրն է


Այս տարի Խաչվերացի տոնի օրը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, հայտարարվել է Վանաձոր քաղաքի օրհնության օր: 

Alt

Խաչվերացի տոնի օրը Արկազի Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է


Վայոց Ձորի այս սրբավայրում, ավանդության համաձայն, պահվում է Քրիստոսի Խաչափայտի մասունքը: 8-րդ դար թվագրվող եկեղեցին նորոգվել ու վերաօծվել է 2011 թվականին` Գարեգին Բ հայրապետի ձեռամբ: Այսօր մատուցվեց տոնական պատարագ և կատարվեց անդաստանի կարգ: Ռեհանի տերևներով զարդարված խաչը կրելու պատիվն այստեղ զինվորներինն է:  

Alt

Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթը Բուլղարիայից վերադարձել է «Գրան պրի» մրցանակով


Բուլղարիայի Նեսեբր քաղաքում առաջին անգամ հնչել է քոչարին: Հայկական ազգագրական պարերի շարքն այստեղ ներկայացրել են Նոր Նորքի հայորդյաց տան Նարեկ» պարային համույթի սաները: UNISEF կազմակերպության հրավերով նրանք մասնակցել են Երջանկության մոլորակ» մանկական միջազգային փառատոնին և վերադարձել Գրան պրի» մրցանակով:

Alt

Ֆրանսիացի կամավորները` Օձունի վանական համալիրում


Հայկական միջմասնագիտական միջազգային միության ծրագրի շրջանակում այս անգամ Օձունում էր ֆրանսահայ հայտնի խոհարար Ալեն Ալեքսանյանը:

 

Alt

«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի կամավորները արկղեր են տեղադրել Վանաձորի փողոցներում


Նախորդ 5 տարվա  ընթացքում Գուգարաց թեմի Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի մասնակիցները արկղեր էին տեղադրում Վանաձորի խոշոր մթերային խանութներում և բարեգործական նպատակով հավաքագրում սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ և դրամական օգնություն: Այս անգամ կամավորները  արկղերը տեղադրել էին Վանաձորի փողոցներում:

Alt

Չիչխանավանքի Սուրբ Խաչ խոնարհված եկեղեցին վերակառուցվել և օծվել է


Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օծվեց Շիրակավան համայնքի Չիչխանավանքի Սուրբ Խաչ եկեղեցին: 6-րդ դար թվագրվող սրբավայրը խոնարհվել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժից: Վանքի  վերակառուցման ֆինանսավորումը ստանձնել են բարերարներ Հայկ և Հիլդա Մանջիկյանները: Ճարտարապետը Ստեփան Նալբանդյանն է: 

Alt

Արաբկիրի հայորդյաց տան գորգագործության դասարան


Հանգույցները կապում ես իրար, հետո` թելերը կտրում ու պատմում քո հեքիաթը… Արաբկիրի հայորդյաց տան գորգագործության դասրանում երեխաները ոչ միայն սովորում են գորգ գործել, այլև խաղիկների ու ազգային երգերի միջոցով բացահայտում են  հայկական գորգագործության գաղտնիքները:

Alt

Սփյուռքահայ սկաուտները` Նոր Նորքի հայորդյաց տանը


ՀԲԸՄ Անդրանիկ» սկաուտական բանակումի մասնակիցներն ամեն ամառ հյուրընկալվում են Նորքի հայորդյաց տանը, հանդիպում են հայաստանաբնակ իրենց հասակակիցների հետ, ծանոթանում նրանց աշխատանքներին, դիտում համերգային կատարումներ:

Alt

Արաբկիրի հայորդյաց տան կարատեի դասարան


Եթե ուզում ես ստանալ սև գոտի, եթե ուզում ես հաղթահարել քո վախերն ու բարդույթները, եթե ուզում ես  ունենալ լավ ընկերներ, ուրեմն պիտի գաս Արաբկիրի հայորդյաց տուն»,-ասում են կարատեի դասարան հաճախող տղաներն ու աղջիկները:

Alt

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից գործում է ամառային ճամբար


Տասը տարի առաջ Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Վրթանես քահանա Բաղալյանի նախաձեռնությամբ հիմնվեց ամառային ճամբար: Այսօր ճամբարում հանգստանում է 130 երեխա: Ջոկատավարները Լոռու մարզի տարբեր համայնքներից այստեղ են գալիս կամավոր սկզբունքով:

Մալաթիայի հայորդյաց տան ավիամոդելավորման դասարան


Եթե ուզում ես զգալ թռիչքի ազատությունը, ուրեմն քո ձեռքով պիտի ինքնաթիռ սարքես ու թռցնես: Եթե ուզում ես ինքնաթիռ հավաքել, ուրեմն պիտի մանրամասն ու համբերատար հաշվարկես ամեն դետալ ու կպցնես իրար: Մալաթյայի հայորդյաց տանը` ավիամոդելավորման դասարանում պատանիները բացահայտում են թռիչքի գաղտնիքներն ու ուրախությունը:

Alt

Օծվել է Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցուն նվիրաբերված զանգը


Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ գինով լվացվեց, ապա՝ սրբալույս մյուռոնով օծվեց Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու փոքր զանգը: Այն ձուլել է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը՝ սեփական նախաձեռնությամբ: