Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը նոր գլխավոր քարտուղար է նշանակել


Երևանում գումարվել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տարեկան համագումարը, որտեղ հոգաբարձուների խորհրդի երեք անդամ են ընտրել, որոնք նոր գլխավոր քարտուղար են նշանակել Հայր Հուսիկ աբեղա Սմբատյանին։ Համագումարին հաստատվել է նաև տարվա բյուջեն։ Այս տարի ևս Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հատուկ ուշադրության ներքո է լինելու «Հոգետրավմայի ամոքում» ծրագիրը, որը Արցախից բռնի տեղահանվածներին օգնում է հաղթահարել տեղահանության, հայրենազրկման և հարազատների կորստի ծանր ապրումները։

 

Արամ Թերզյանը 44-օրյա պատերազմից հետո


Ազոթագիրքը փրկել է հայր և որդի Թերզյանների կյանքը 44-օրյա պատերազմի ժամանակ Արամ Թերզյանի կյանքը փրկել է գրպանի աղոթագիրքն ու խաչը։ Թշնամու գնդակը դիպել էր ծոցագրպանի աղոթագրքին, որը զրահաբաճկոնի նման պաշտպանել է Արամին։ Նույն աղոթագիրքը Արցախի առաջին պատերազմի ժամանակ պաշտպանել է նաեւ Արամի հորը։ «Զինվորի տանը» բուժվելուց հետո Արամն աղոթագիրքը նվիրել է վերականգնողական կենտրոնում բացված մատուռին։ Հիմա Արամը «Զինվորի տան» Շիրակի մարզի համակարգողն է։

Իրավիճակն Արցախում և Արցախի շուրջ 27.09.2023


Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի ադրբեջանական անցակետը հատել է 50 243 բռնի տեղահանված արցախցի։ Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում արդեն սպառվել են կեցավայրերը: Ադրբեջանցիները Հակարիի անցակետում ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել Արցախի Շահումյանի շրջանի Չարեքթար վանքի ուղղությամբ: Արցախի «Մատենադարան- Գանձասար»-ում ձեռագրերի բնօրինակներ չկան:

 

Այրի կնոջ և անիրավ դատավորի առակը՝ անձանձրույթ աղոթքի օրինակ


Երևանի Ս. Աննա եկեղեցում անձանձրույթ աղոքի թեմայով քարոզխոսեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Թակարդ Ստալինի համար


Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում վրացի արձակագիր, դրամատուրգ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» ստեղծագործության պրեմիերան էր՝ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:
 

Նռնօրհնեք


Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում խորհրդանշական մի արարողություն է կատարվում՝ նռնօրհնեքը: Կարգը սահմանել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետը, 2015թվականին: Նուռը խորհրդանշում է տարին և նրա յուրաքանչյուր օրը: Ամանորի շեմին մեր եկեղեցու պատգամն է, որ ամենքս գալիք տարվա յուրաքանչյուր օրը ապրենք Աստծո օրհնության ներքո, Աստծո պատվիրանների  համաձայն:

Ուրախության 365 օր


Նոր տարին Սևակ քահանա Սարիբեկյանը համեմատում է ինքնաթիռ նստելու պատրաստության հետ: Անհանգիստ եք, թե ինչ չվերցրեցիք, ում մոռացաք այցելել: «Թռիչքից առաջ ցանկանում ես գրկել այն մարդկանց, որոնց կարող է հետո, հաջորդ տարում չտեսնես: Բոլորը, ովքեր թանկ են քեզ համար, փորձում ես շուրջդ համախմբել: Ովքեր ապրել են այդ զգացողությունը, կարծում եմ կհասկանան` ինչի մասին եմ պատմում»:

«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային ծրագրի մասնակիցների այցը Երևան


Երևանը հերթական անգամ հյուրընկալեց «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակութային ծրագրի մասնակիցների առջև: Այս անգամ հյուրերը Շիրակի մարզի 17 մշակութային ուսումնական հաստատությունների շուրջ 80 շնորհալի պատանիներ էին:

Alt

Հայր Ռուբենի Ամանորյա անակնկալը հեռուստադիտողներին ու ընտանիքին


Ամանորին մարդիկ շտապում են տուն` հարազատների հետ կիսելու Նոր տարվա բերկրանքը, բարեմաղթանքներն ու ուրախությունը: Մայր Աթոռի միաբան, Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակ և վարող Ռուբեն աբեղա Զարգարյանը սովորաբար տարվա վերջին օրն անցկացնում է քրոջ ընտանիքի հետ: Այստեղ նրան անհամբեր սպասում են Վանուհին, փոքրիկ Գոռն ու Կարինեն:

Alt

Ամանորը Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում


Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում սովորում են հենաշարժողական համակարգի, մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ: Երեխաների մեծ մասը գիշերում է այստեղ և միայն տոն օրերին է վերադառնում ընտանիք: Մեր այցելության օրը հաստատությունում նախատոնական տրամադրություն էր: Երեխաներին և մանկավարժներին հյուր էին եկել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայրը, ծխական համայնքի տիկնանց և երիտասարդաց միությունների անդամները:

Alt

«Պահպանենք մեր մոլորակը». հաշմանդամություն ունեցող երեխաների ցուցահանդեսը


Հայաստանի բնության պետական թանգարանում բացվել է Ջերմիկ անկյուն» խմբային տան բնակիչների՝ Պահպանենք մեր մոլորակը» խորագրով ցուցահանդեսը: Մասնակիցները մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաներ են:

Alt

Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառ


Երևանի Կանանց Միջազգային Ասոցիացիայի» կազմակերպած Սուրբ Ծննդյան տոնավաճառի այս տարվա հասույթը կտրամադրվի Լոռու մարզի երեխաներին ու սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված ծրագրերին: Բարեգործական տոնավաճառին ձեռքի աշատանքներով էին ներկայացել դեսպանները, նրանց ընտանիքի անդամները, հասարակական գործիչներն ու արվեստագետները: