Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում


Հավատացյալներով լեփ-լեցուն էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Տոնական պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի՝ Բաթումի, Ռուսթավի, Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գործող հայոց եկեղեցիներում:

 

Ծաղկազարդի տոնը Թբիլիսիի հայոց եկեղեցիներում


Առավոտից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Ապրիլի 2-ին, Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը:

 

Միջինքի արարողությունները Վիրահայոց թեմում


Վիրահայության շրջանում Միջինքի առիթով թխվում է բաղարջ կամ գաթա: Հատուկ այդ օրվա համար թխված տարատեսակ գաթաներն օրհնվեցին և բաժանվեցին ժողովրդին:

 

Հոգեհանգստի կարգ Սումգայիթի ոճրագործության զոհ դարձած հայերի հիշատակին


1988թ. փետրվարի 27-ից 29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության ջարդ: Քաղաքի 18 հազար հայությունը դարձավ փախստական: Հայոց եկեղեցում տարիներ շարունակ այս օրերին հիշատակի արարողություններ են կազմակերպվում անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար: Տեսանյութը Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուց է:

 

Թբիլիսիում նշեցին Հովհաննես Թումանյանի 154-րդ տարեդարձը և Բուն բարեկենդանը


Թբիլիսիի առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը, շնորհավորելով Բուն բարեկենդանի տոնի կապակցությամբ, նաև հորդորեց հոգեպես պատրաստված բռնել Մեծ Պահքի ճանապարհը, որպեսզի աղոթքով ու մաքուր հոգով արժանանան Սուրբ Հարության տոնին: Փետրվարի 19-ը նաև հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ամեն տարի Թբիլիսիում նշվում է տարբեր միջոցառումներով:

 

Տյառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմում


Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնը սկսվեց փետրվարի 13-ի երեկոյան՝ նախատոնակով, և ընթացավ եկեղեցական արարողություններով ու ժողովրդական հանդեսով:

Թբիլիսիում տեղի ունեցավ հարիսայի փառատոնը


Թբիլիսահայության ավանդական «Հարիսայի փառատոնը», որը նշվում էր Բուն Բարեկենդանի տոնին, այս տարի տեղի ունեցավ մեկ շաբաթ շուտ՝ փետրվարի 12-ին:

 

Սուրբ Սարգսի տոնը Վիրահայոց թեմում


Սուրբ Սարգսի տոնը ուխտագնացություններով և պատարագներով նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում:

 

Ս. Ծննդյան տոնը Վիրահայոց թեմում


Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:

 

Վիրահայոց թեմում հնչեց Թումանյանի «Անուշ» պոեմը կոմիտասյան մշակմամբ


Թբիլիսիում «Հովհ. Թումանյանի տուն» և «Հայարտուն» կենտրոններում Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը ներկայացրեց կոմիտասյան «Անուշը»:

 

Խոջիվանքի հայկական պանթեոնում վերաթաղվեցին Հարանց վանքի տարածքում պեղված մասունքները


Հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում տեղի ունեցավ նախկին Վանքի տաճարի կամ Հարանց վանքի տարածքում պեղված մասունքների վերաթաղման արարողությունը: Մասունքները հայտնաբերվել էին Վրաստանի մշակույթի նախարարության հարակից տարածքի վերականգնողական աշխատանքների ժամանակ։

 

Թբիլիսիի հայկական Հարանց վանքի նախկին տարածքից տապանաքարեր ու մասունքներ են հայտնաբերվել


Վրաստանի մշակույթի նախարարության շենքի հարակից տարածքի վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն մակագրություններով տապանաքարեր և մասունքներ: Մասունքները որոշվել է վերաթաղել Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Պեղումները շարունակվում են: