Արմավիրի թեմի կիրակնօրյա դպրոցների սաները՝ Մայր Աթոռում


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 14-ին Մայր Աթոռում հանդիպեց Արմավիրի թեմի կիրակնօրյա դպրոցների սաների հետ: 
 

ՀԲԸՄ-ի «Մանուկյան-Դեմիրճյան» հայկական վարժարանի սաները Մայր Աթոռում


Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին Լոս Անջելեսում գործող ՀԲԸՄ-ի «Մանուկյան-Դեմիրճյան» հայկական վարժարանի ավարտական դասարանի սաներն այցելում են Հայաստան: Այցելության պարտադիր վայրերից է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Վիրահայ ուխտավորները՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հունիսի 13-ին Վեհափառն ընդունեց Վիրահայոց թեմի ուխտավորներին և հայրապետական օրհնություն բաշխեց նրանց:
 

Հ. Թումանյանի գիտական ժողովածուի երկրորդ և երրորդ հատորների շնորհանդեսը


Հովհաննես Թումանյանի երեւանյան թանգարանում ներկայացվել են մեծ գրողի ակադեմիական գիտական հրատարակության երկրորդ ու երրորդ հատորները:
 

Հայաստանի ազգային գրադարանը տոնում է Կոմիտասի 150-ամյա հոբելյանը


Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում:
 

Տոսկանայից բերված հայերեն երեք ձեռագիր է ցուցադրվում Մատենադարանում


Երևանի մատենադարանում ցուցադրվում է Տոսկանայից բերված հայերեն երեք ձեռագիր: 
 

Հայ եկեղեցին տոնեց Հոգեգալստյան տոնը


Հոգեգալուստը` Պենտեկոստեն, այս տարի Հայ Առաքելական եկեղեցին տոնեց հունիսի 9-ին: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է, որը տեղի է ունեցել Ս. Հարության 50-րդ օրը: Սուրբ Գայանե վանքում տոնական պատարագին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հետ մասնակցում էր նաև Համայն Բելառուսի պատրիարքական էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելը: 
 

Ֆրեզնոյից ժամանած ուսանող հայագետները հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսի հետ


Հունիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին: 
 

Անգլիական «Սալամանկա» ռազմական նվագախմբի համերգը Ազատության հրապարակում


Հունիսի 3-ին Միացյալ Թագավորության և ՀՀ պաշտպանության նախարարությունների զինվորական նվագախմբերը համատեղ համերգ տվեցին Երևանի Ազատության հրապարակում:
 

Աղաջանյանների ընտանիքը տեղափոխվել է Մայր Աթոռի միջոցներով գնված բնակարան


Մայր Աթոռի միջոցներով գնված տասը բնակարաններից մեկը նվիրվել է գյումրեցի Աղաջանյանների ընտանիքին: 
 

Վենետիկից եկած կաթոլիկ ուխտավորներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Մեկշաբաթյա ճանաչողական այցով Վենետիկից Հայաստան են եկել մի խումբ կաթոլիկ ուխտավորներ: Նրանց այցելության պարտադիր վայր է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Հունիսի 5-ին վենետիկցի կաթոլիկներին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
 

Դանիել եպիսկոպոս Ֆնտգյանը մատուցեց իր ուխտի պատարագը


Մայիսի 13-ին Ս. Գայանե վանքում ուխտի պատարագ է մատուցել ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆնտգյանը: Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ հայր սուրբը եպիսկոպոս է ձեռնադրվել: