Վաստակաշատ արվեստագետ և մանկավարժ Մայիս Ռաֆայելյանը 80 տարեկան է


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մայիս Ռաֆայելյանի 80-ամյակի առիթով Մայր թատրոնի Փոքր բեմում մեծարման երեկո էր կազմակերպվել:
 

«Նաիրյան» վոկալ անսամբլ


«Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015 թվականին Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում: Երիտասարդ կատարողները միավորվել են կոմիտասյան երաժշտությունը, ազգային դասական երգարվեստը հանրահռչակելու նպատակով: Բազմաձայն անսամբլը երգում է  հիմնականում ակապելլա ստեղծագործություններ, կան կատարումներ, որոնք նվագակցում են կլարնետով, դափով և երաժշտական այլ գործիքներով: Անսամբլի մեծագույն ձեռքբերումներից մեկն էլ երգերը ժեստերի լեզվով ներկայացնելն է: Արդեն կոմիտասյան և ազգային տասնյակ գործեր նրանք վերծանել են ժեստերով: 

Վերաօծվեց Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Նորատուսի վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցին բացել է դռները. սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ եկեղեցու վերաօծման արարողությունը` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հանդիսապետությամբ: 
 

Կլինիկական մահ. կյանքի ու մահվան սահմանագծում


«Ոչ մի թեորիա չի կարող բացատրել, թե  ինչպե՞ս է մարդ կարողանում ինքն իրեն տեսնել իր մարմնից դուրս»:

Աղոթագրքի շնորհանդես «Սեւան» ՔԿՀ-ում


«Սեւան» քրեակատարողական հիմնարկում Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի կազմած աղոթագրքի շնորհանդեսն էր։

«Օգնության կափարիչներ» ակցիայի շնորհիվ ևս մեկ երեխա անվասայլակ ստացավ


Արդեն մեկ տարի է՝ «Զարգացնենք Հայաստանը» ՀԿ-ն իրականացնում է  «Օգնության կափարիչ» ակցիան. հավաքում են պլաստիկ շշերի կափարիչներ, հանձնում վերամշակող ընկերություններին և դրանից ստացված գումարով օգնում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին: Ակցիային միացել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Նորքի հայորդյաց տունը: 
 

Կահիրեի ազգային առաջնորդարանի պատվիրակությունը Մայր Աթոռում


Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին այցելեց Կահիրեի ազգային առաջնորդարանի պատվիրակությունը: Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդի ուղեկցությամբ եգիպտահայ պատվիրակները հայրապետի օրհնությունն ստանալուց հետո մեկնելու են Արցախ: 
 

Լյուստրացիա. վախի և անհրաժեշտության միջև


Հանրային առաջընթացի և առողջ համակեցության համար պայքարը կանգնել է «հնի» ու «նորի», «մենք»-ի և «նրանք»-ի ճամփաբաժանի առջև: Ինչպե՞ս գնահատել երեկվա իրողությունները: Ինչո՞ւ և ինչպե՞ս անել լյուստրացիա: Թեման քննարկում են լրագրող Արսեն Խառատյանը և հետազոտող Հրայր Զոհրաբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Քրեական ենթամշակույթ. ինչպես հաղթահարել


Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծով   քրեականացվում է քրեական ենթամշակույթ կրելը, տարածելը, կրող խմբավորում ստեղծելն ու ղեկավարելը, այդ խմբավորումներում ներգրավելը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։ Միաժամանակ, խրախուսական նորմ է նախատեսված այն մասնակցի համար, ով կբացահայտի այդպիսի խմբավորումը կամ կնպաստի դրա գործունեության խափանմանը։ Ի՞նչ արմատներ ունի քրեական ենթամշակույթը և ինչպես այն կարող է հաղթահարվել: Քննարկում են սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

Ժիրայր Բաբազյան


Ժիրայր Բաբազյանը խորհրդային տարիներին Կահիրեց եկել է Հայաստան, ավարտել Գեղարվեստաթատերական ինստիտուտը և մեկնել Հայաստանից՝ այլևս երբեք չվերադառնալու որոշումով: Աշխատել է Անգլիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: 
Արդեն երեք տարի է՝ վերադարձել է Հայաստան: Հույս ունի, որ այս անգամ՝ ընդմիշտ: 
 

 

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը 85 տարեկան է


Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 85-ամյակը նշվել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
 

Հիշատակի արարողություններ՝ Գարեգին Ա հայրապետի վախճանման 20-րդ տարելիցի առիթով


Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեցին հիշատակի արարողություններ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով: Հայրապետի շիրիմի մոտ տեղի ունեցած հոգեհանգստի կարգին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Մայր Աթոռի միաբաններ, թեմերի առաջնորդներ, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարներ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին: «Երեք բնորոշումով կարելի է նկարագրել հայրապետին` աստվածսիրություն, հայրենասիրություն և եկեղեցասիրություն: Այս երեք արժեքների քարոզիչն էր կյանքի ընթացքում` հմայիչ խոսքով ներթափանցելով հավատացյալների սրտերը»: