Խաչվերացի տոնը Մայր Աթոռում


Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:  
 

Խաչի քարոզ Երևանի ավտոկայաններում


Արդեն վեցերորդ տարին է՝ Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ երիտասարդները «Խաչի քարոզ» են իրականացնում Երևանի կանգառներում: Մտահղացումը հենց երիտասարադներինն է: ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր խորհրդի ատենապետ Վահան Մարդյանն ասում է՝ առաջին անգամ մտավախություն ունեին, որ    ուղևորներն ու վարորդները ճիշտ չեն ընկալի, բայց ժամանակը ցույց տվեց, որ «Խաչի քարոզ» ծրագիրը նույնիսկ սպասված ու պահանջված է:
 

Խաչվերացի տոնը այս տարի կնշվի սեպտեմբերի 15-ին


Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Խաչվերացի տոնը, որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Այն նաև հինգերորդ և վերջին տաղավար տոնն է:  Բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: 
 

Ճապոնացի դաշնակահար Ցուջի Նոբույուկիի մենահամերգը Երևանում


Ճապոնացի անվանի դաշնակահար Ցուջի Նոբույուկիի մենահամերգով մեկնարկել է «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը։
 

Նորքի հայորդյաց տան 2019-2020 ուս. տարվա հայտերի ընդունումը մինչև սեպտեմբերի 10-ն է


Նորքի հայորդյաց տան հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան դրան հաջորդող հինգ օրերին: 
 

Հաղթանակ Շահումյանի հոբելյանական ցուցահանդեսը՝ Նկարիչների միությունում


Նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի՝ Հաղթոյի 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:
 

Զալցբուրգի համալսարանի դասախոսները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը Զալցբուրգի համալսարանի դասախոսների հետ հյուրընկալվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրեց Հայաստան այցելելու առիթը:
 

Սեպտեմբերի 1-ը՝ Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում


2019-20 ուսումնական տարին սկսված է: Վաղ առավոտից շնորհավորանքներ, բարեմաղթանքներ են հնչում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում: Գիտելիքի օրը էրնեկյանցիների հետ դիմավորեց նաև ԱԺ պատգամավոր, դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Մխիթար Հայրապետյանը: Տոնի առթիվ հայրապետական իր պատգամն ու օրհնությունը հղեց Գարեգին Բ Վեհափառ հայրապետը:

Ս. Աստվածածնի վերափոխման տոնը և խաղողի առաջին բերքի օրհնությունը Մայր Աթոռում


Ս. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Հայ եկեղեցին այս տարի նշեց օգոստոսի 18-ին: Մայր Աթոռում տոնական ղողանջների ներքո հոգևորականների և զինվորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Պատարագիչը Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն էր: Պատարագի ավարտին հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Սուրբ Տրդատ բաց խորան, օրհնվեց խաղողի առաջին բերքը: 
 

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի պատգամավորների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Օգոստոսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ընդունեց Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի պատգամավորներին՝ պատվիրակության ղեկավար Դետլեր Գյուրտի գլխավորությամբ: 
 

Բաց քննարկում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակը    կազմակերպել էր բաց քննարկում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ: Մասնակցում էին պետական պաշտոնյաներ, հոգևորականներ, իրավաբաններ, հասարակական գործիչներ, երիտասարդական կառույցների անդամներ:

«Տիգրան Մեծ» օպերայի ստեղծագործական թիմը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


«Տիգրան Մեծ» օպերայի գլխավոր պրոդյուսեր Գագիկ Մանասյանի հրավերով Հայաստան են ժամանել դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը՝ Ֆրանսիայից և բեմադրող ռեժիսոր Գեորգի Իսահակյանը՝ Ռուսաստանից: Հուլիսի 31-ին օպերայի ստեղծագործական կազմը հանդիպեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ: