Սոպրանո Վերոնիկա Ջիոևան՝ երևանյան բեմում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ


Սոպրանո Վերոնիկա Ջիոևան և բաս Սերգեյ Ստեփանյանը ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
 

Բակային ճամբար Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում


Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում բացվել է 7-16 տարեկան  երեխաների ամառային ճամբար: 
 

Մեկնարկել է «Քրիստոնեական ռազմավարություն» ներածական դասընթացը


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում  «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվում է «Քրիստոնեական ռազմավարություն» դասընթացը: 
 

«Անխելք մարդը» հեքիաթի նկարազարդումների ցուցահանդես՝ Թումանյանի թանգարանում


Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացված են Արաբկիրի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաների «Անխելք մարդը» հեքիաթի նկարազարդումները:
 

Հայ հոգևոր երաժշտության համերգ՝ «Ռուբեն Սևակ» թանգարանում


Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում հայ հոգևոր երաժշտության համերգ էր կազմակերպվել:  
 

Վահան Արծրունին բարեգործական համերգ էր կազմակերպել


Վահան Արծրունին բարեգործական համերգ էր կազմակերպել ԵՊԲՀ ուսանողների համար: 
 

ԱՄՆ Արևելյան և Ավստրալիայի հայոց թեմերի ուխտավորների հետ հանդիպեց Ամենայն հայոց հայրապետը


Հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Մինեսոտա նահանգի 36  ուխտավորին ընդունեց Գարեգին Բ  Ամենայն հայոց կաթողիկոսը: Հաջորդ օրը Վեհափառ հայրապետը հյուրընկալեց ավստրալահայ մի խումբ ուխտավորների: 
 

Գայանյանց կույսերի հիշատակության տոնին սրբուհու մասունքը տարվեց Ս. Գայանե վանք


Հունիսի 18-ին Հայ եկեղեցին նշեց Գայանյանց կույսերի հիշատակության տոնը:  Եկեղեցականների թափորը, Հայոց հայրապետի գլխավորությամբ, Մայր տաճարից շարժվեց Սուրբ Գայանե վանք: Հայրապետի ձեռքում Սուրբ Գայանեի աջաձև մասունքարանն էր, որն ամեն տարի սրբուհու հիշատակության օրն է դուրս բերվում գանձատնից՝  հավատացյալներին օրհնություն բաշխելու համար:
 

Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում


Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներըԿոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ էին նախաձեռնել: 
 

Ճեմարանի ավարտական լսարանի սաները վերջին անգամ պատարագ էին սպասավորում որպես ուսանող


Այս կիրակի մեր եկեղեցին նշում էր Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրը: Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան ճեմարանի ավարտական լսարանի սաները վերջին անգամ պատարագ էին սպասավորում որպես ուսանող: 
 

Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի փակման արարողությունն ու գալա համերգը


Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 15-րդ անգամ դռները բացեց աշխարհի երաժիշտների և երաժշտասերների առջև: Այս տարի մրցույթն անցկացվեց դաշնամուր մասնագիտությամբ: Ժյուրին գլխավորում էր դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը: 
 

Արմավիրի թեմի կիրակնօրյա դպրոցների սաները՝ Մայր Աթոռում


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 14-ին Մայր Աթոռում հանդիպեց Արմավիրի թեմի կիրակնօրյա դպրոցների սաների հետ: