«Մայր Հայաստան» ռազմական թանգարանի պատմության մեջ առաջին անգամ համերգ էր կազմակերպվել


Մայիսի 26-ին և 27-ին «Մայր Հայաստան» ռազմական թանգարանում երգեց «Գեղարդ» խումբը: Հայ հոգևոր երաժշտության կենտրոնն այն նվիրել էր մայիսյան տոներին: Հաղթանակի զբոսայգում գտնվող Ռազմական թանգարանի պատմության մեջ սա առաջին համերգն էր: 
 

Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստ. խնդիրներ ու լուծումներ


Ինչպե՞ս է հնարավոր հանրայնացնել հայ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ո՞վ պետք է զբաղվի այդ գործով՝ ստեղծագործո՞ղը, Միությո՞ւնը, Մշակույթի նախարարությո՞ւնը: Ի՞նչը կարելի է համարել ժամանակակից կամ արդիական երաժշտություն և ի՞նչ վերաբերմունք ունեն նվագախմբերը այդ երաժշտության նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ:

Սոցցանց. կապի մեջ, թե՞ կապերի ցանցում


Ի՞նչ աղբյուրներ ենք նախընտրում մենք տեղեկություններ ստանալու համար: Ումի՞ց ենք գերադասում լսել, ի՞նչ ենք ուզում իմանալ, ու՞մ ենք վստահում պատմել: Ի՞նչ մեդիաարտադրանք է սպառում հայաստանյան հասարակությունը հեղափոխությունից հետո: Քննարկում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Բարի սամարացու առակը (Ղուկ. 10:29-37). մաս 2-րդ


Օրենքի ուսուցչի հարցին՝ ո՞վ է իմ ընկերը, ինչ պատասխան է տալիս Քրիստոս և ինչ է պատգամում: Շարունակում է մեկնաբանել Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Եվրոպական հանրահայտ ֆիլմերի երաժշտական երեկո՝ Երևանում


«Արտ սինեմա» անսամբլի կատարմամբ հնչեցին եվրոպացի կոմպոզիտորների 20 հայտնի ֆիլմերի համար գրված ստեղծագործություններ:
 

«Դաս Ա»` գալա-համերգ աշակերտների համար


Մայիսի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Դաս Ա» կրթամշակութային նախագծի գալա-համերգը, որին ներկա էին Երևանի ավագ դպրոցների աշակերտները:
 

Ամառային ընթերցանություն


Ի՞նչ և ինչպե՞ս կարդան երեխաները ամռանը: Ի՞նչ ծրագրերով է հնարավոր խթանել մանկապատանեական ընթերցանությունը, ինչպե՞ս ապահովել ընթերցասերների միջավայր, որտեղ երեխաներն ու պատանիները կկարողանան դրսևորվել, քննակումներ անցկացնել, ներակայացնել իրենց տպավորություններն ու գիտելիքները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Ամառային ընթերցանություն» ծրագրի համակարգող Մարիաննա Աճեմյանի հետ:

Ինքնորոշում` հեղափոխությունից հետո


Հայաստանի անկախացումից ի վեր ինքնիշխանության խոսույթը տարբեր առիթներով արդիականանում է: Հատկապես քաղաքական- հասարակական զարգացումների ու անկումների ֆոնին ինքնիշխանության սահմանի հստակեցումը դառնում է կարևոր և հուզիչ: Թավշյա հեղափոխության հույզերում ինքնորոշված լինելու զգացողությունը կարևոր դեր ուներ: Ի՞նչ հանգրվանի վրա է այսօր քաղաքացու ինքնորոշման և պետության ինքնիշխանության խնդիրը: Քննարկում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:  

Բուհ, որակ, տնտեսական հեղափոխություն


Երկրի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը կարո՞ղ է մասնակցել տնտեսական հեղափոխությանը: Ինչպե՞ս են աշխատում կրթության որակի ապահովման մեխանիզմները հայաստանյան բուհերում: Քննարկում են բարձրագույն կրթության փորձագետներ Աննա Գևորգյանը և Քրիստինա Ծատուրյանը:

Բարի սամարացու առակը (Ղուկ. 10:29-37). մաս 1-ին


Օրենքի ուսուցչի հարցին՝ ո՞վ է իմ ընկերը, ինչ պատասխան է տալիս Քրիստոս և ինչ է պատգամում: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Բացվել է գեղանկարիչ Արտեմ Մելիք-Ազարյանցի անհատական ցուցահանդեսը


Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է գեղանկարիչ Արտեմ Մելիք-Ազարյանցի անհատական ցուցահանդեսը:
 

Բացվել է Լեո Լեո Վարդանյանի ֆոտոցուցահանդեսը


Մայիսի 18-ից հունիսի 3-ը ՀԲԸՄ-ում կգործի նկարիչ Լեո Լեո Վարդանյանի «Իմ լուսամուտից» խորագրով ֆոտոցուցահանդեսը: