«Ապագայի շարժվող արվեստ»՝ քանդակի միջազգային սիմպոզիումիարվեստագետների աշխատանքները


Ապարանի երկրորդ միջազգային քանդակի սիմպոզիումի մասնակից  արվեստագետների աշխատանքներն այս օրերին ներկայացված են «Նուռ» ցուցասրահում:
 

Լևոն Շանթ գրողն ու քաղաքական գործիչը


Այս տարի լրանում է հայ գրող, հասարակական ու քաղաքական գործիչ Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակը: Ի՞նչ առանձնահատկություններով է բնութագրվում Լևոն Շանթի ստեղծագործությունը: Ինչպե՞ս և ինչո՞ւ գրողը դարձավ քաղաքական գործիչ, որքանո՞վ են այսօր արդիական Լևոն Շանթի դրամաները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

Հայկական ցանցի տատանումները


Թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո հանրային և քաղաքական խոսույթում ակտիվացել է Հայաստան-սփյուռք թեման: Հայկական ցանցում նկատվում է «ՀՀ», «հայ», «հայկական համայնք» բառերի ակտիվացում: Ի՞նչ է ընած այս բառերի հետևում, ինչպե՞ս ինքնության խոսույթը դարձնել գործնական քաղաքականության հենք: Թեման քննարկում են ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի մասնագետներ, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը և արաբագետ Տաթևիկ Մկրտչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Այրված արխիվներ. Լեհաստան


«Արվեստի շաբաթ» ծրագիրը Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Այրված արխիվներ» ինքնատիպ ցուցադրությամբ: 20-րդ դարի լեհ, ուկրաինացի և վրացահայ լուսանկարիչներ և արվեստագետներ մարտահրավեր են նետում արվեստի և դրա պահպանման վերաբերյալ արվեստասերների ենթադրություններին:
 

Հարություն Խաչատուրյանի և Միշել Բասմաճյանի «Խաչքար. Խաչքարի արվեստը» ուսումնասիրությունը


Երևանում ներկայացվել է սփյուռքահայ հետազոտողներ Հարություն Խաչատուրյանի և Միշել Բասմաճյանի «Խաչքար. Խաչքարի արվեստը» ծավալուն ուսումնասիրությունը: Աշխատությունը գրելիս հեղինակները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են երկու հայտնի քաղաքների` Երուսաղեմի և Նոր Ջուղայի վրա:
 

Վերագործարկվել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի 18-րդ դարի տոհմատան թոնիրը


Մայիսի 31-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Լուսե ուղենիշ» խորագրով միջոցառումը: Գրողի պապական տան՝ Պարոն Ապովի հյուրընկալ տունը հանրության առջև դարձյալ բացել է իր դռները: Տնօրհնեքի արարողությամբ վերագործարկվել է 18-րդ դարի թոնիրը:
 

Անիրավ դատավորի առակը (Ղուկ.18:1-8)


Ինչպե՞ս է Քրիստոս հավատքն ու աղոթքը փոխկապակցում՝ բերելով Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հունիսի 1-ը` Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում


Հունիսի 1-ին Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում երեխաների պաշտապնության օրվա առիթով միջոցառում էր կազմակերպվել: Տ. Ղուկաս քահանա Բալայանն օրհնության կարգ կատարեց Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներից եկած երեխաների համար:
 

«Մայր Հայաստան» ռազմական թանգարանի պատմության մեջ առաջին անգամ համերգ էր կազմակերպվել


Մայիսի 26-ին և 27-ին «Մայր Հայաստան» ռազմական թանգարանում երգեց «Գեղարդ» խումբը: Հայ հոգևոր երաժշտության կենտրոնն այն նվիրել էր մայիսյան տոներին: Հաղթանակի զբոսայգում գտնվող Ռազմական թանգարանի պատմության մեջ սա առաջին համերգն էր: 
 

Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստ. խնդիրներ ու լուծումներ


Ինչպե՞ս է հնարավոր հանրայնացնել հայ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ո՞վ պետք է զբաղվի այդ գործով՝ ստեղծագործո՞ղը, Միությո՞ւնը, Մշակույթի նախարարությո՞ւնը: Ի՞նչը կարելի է համարել ժամանակակից կամ արդիական երաժշտություն և ի՞նչ վերաբերմունք ունեն նվագախմբերը այդ երաժշտության նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ:

Սոցցանց. կապի մեջ, թե՞ կապերի ցանցում


Ի՞նչ աղբյուրներ ենք նախընտրում մենք տեղեկություններ ստանալու համար: Ումի՞ց ենք գերադասում լսել, ի՞նչ ենք ուզում իմանալ, ու՞մ ենք վստահում պատմել: Ի՞նչ մեդիաարտադրանք է սպառում հայաստանյան հասարակությունը հեղափոխությունից հետո: Քննարկում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Բարի սամարացու առակը (Ղուկ. 10:29-37). մաս 2-րդ


Օրենքի ուսուցչի հարցին՝ ո՞վ է իմ ընկերը, ինչ պատասխան է տալիս Քրիստոս և ինչ է պատգամում: Շարունակում է մեկնաբանել Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: