Փոքրիկների գայթակղությունը (Մատթ․18։6-14, Մարկ. 9:41-49, Ղուկ. 17:1-2)


«Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկնաքար կախվեր և նետվեր ծովի խորքը»: Ի՞նչ գայթակղության մասին է խոսում Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: 

Սբ. Գևորգի հիշատակության տոնին Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի տարվեց սրբի մասունքը


Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ս. Գևորգ Զորավարի հիշատակության օրը: Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռից Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի տարվեց սրբի մասունքը, մատուցվեց տոնական պատարագ: 
 

Զրույց Կոմիտասի հետ՝ գույների ու ձևերի լեզվով


Երևանում բացվեց երաժիշտ, նկարիչ Անի Հովակի «Կոմիտաս» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Երիտասարդ արվեստագետը իր Կոմիտասին փնտրում և գտնում է երաժշտության, գեղանկարչության ու քանդակի միջոցների համադրությամբ, գույների ու ձևերի բազմազան ընկալումներով:  Կոմիտասի կերպարի ու ստեղծագործության ընկալումների, նրա գործի նշանակության ու ազդեցության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է երաժիշտ, նկարիչ Անի Հովակի հետ:

Լյուստրացիա. վախի և անհրաժեշտության միջև


Հանրային առաջընթացի և առողջ համակեցության համար պայքարը կանգնել է «հնի» ու «նորի», «մենք»-ի և «նրանք»-ի ճամփաբաժանի առջև: Ինչպե՞ս գնահատել երեկվա իրողությունները: Ինչո՞ւ և ինչպե՞ս անել լյուստրացիա: Թեման քննարկում են լրագրող Արսեն Խառատյանը և հետազոտող Հրայր Զոհրաբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Քրեական ենթամշակույթ. ինչպես հաղթահարել


Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծով   քրեականացվում է քրեական ենթամշակույթ կրելը, տարածելը, կրող խմբավորում ստեղծելն ու ղեկավարելը, այդ խմբավորումներում ներգրավելը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։ Միաժամանակ, խրախուսական նորմ է նախատեսված այն մասնակցի համար, ով կբացահայտի այդպիսի խմբավորումը կամ կնպաստի դրա գործունեության խափանմանը։ Ի՞նչ արմատներ ունի քրեական ենթամշակույթը և ինչպես այն կարող է հաղթահարվել: Քննարկում են սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

Հիսուս բժշկում է չար ոգուց բռնված տղային (Մատթ․17։14-21, Մարկ. 9:13-28, Ղուկ. 9:37-43)


Ինչո՞ւ Հիսուսի աշակերտները չեն կարողանում բժշկել դիվահարված տղային, ի՞նչ զրույց է ունենում Հիսուս հիվանդ տղայի հոր հետ: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: 

Օծվեցին Այգեզարդ գյուղի եկեղեցու հիմնաքարերը


Արարատի մարզի Այգեզարդ գյուղը մի քանի տարի անց եկեղեցի կունենա: Սեպտեմբերի 22-ին կատարվեց եկեղեցու հիմնարկեքը:
 

Թաղիքագործության կենսունակությունը՝ ցուցահանդես Սարդարապատի հուշահամալիրում


«Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրում անցկացվեց «Թաղիքի օր» ցուցահանդես փառատոնը։
 

Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը՝ նախագահական նստավայրում


ՀՀ նախագահի նստավայրում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա բացառիկ ցուցահանդես:
 

Գեղարվեստական տպագրությունն այսօր


2019թ. սեպտեմբերի 7-ին մեկնարկեց և մինչ դեկտեմբերի 15-ը Երևանում կշարունակվի Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալեն: Բիենալեի ընթացքում կլինեն հայ և օտարազգի արվեստագետների ցուցահանդեսներ, վարպետության դասեր: Հայ արվեստասերը հնարավորություն ունի հետևելու արվեստի այս ինքնատիպ  ոլորտի շրջանակում ստեղծվող  լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական աշխատանքների: Բիենալեի նպատակի, ձեռքբերումների, ինչպես նաև գեղարվեստական տպագրության զարգացման խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանի հետ:

Վեհարանի նոր համալիրի հանդիսավոր բացումը


Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը: Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրատվությամբ: 
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարերար Սամվել Կարապետյանը, պետական այրեր, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերար հայորդիներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության վաստակյալ նախագահ Յոախիմ Գաուկը և այլ հրավիրյալներ: 
Հանդիսությունը սկսվեց նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի առջև: Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Վեհարանի ողջ համալիրի օրհնության կարգը: 
 

Ինքնասպանություն. ինչպես կանխարգելել


Աշխարհում տարեկան մոտ մեկ միլիոն մարդ ինքնասպանություն է գործում: Հայաստանում շատ երկրների համեմատ ցուցանիշը բարձր չէ, բայց մտահոգիչ է: 2018թ-ին Հայաստանում տեղի է ունեցել ինքնասպանության 500 փորձ, որից 108-ը`մահացու ելքով: Կանխարգելման ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում և որքանով են արդյունավետ: