Հին ու նոր կրքեր «Զորաց քարերի» շուրջ


Վերջին ամիսներին Սիսիանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Հուշարձանը հայտնի է նաև «Քարահունջի աստղադիտարան» անվամբ: Թեժ քննարկումների առիթ են դարձել այստեղ կատարվող պեղումները, որոնք ըստ էության հերքում են հուշարձանի՝ աստղադիտարան լինելու վարկածը:

Հայկ Ղազարյան


«Հայաստանում հեշտ չէ աշխատելը, բայց հենց դա էլ ինձ ոգեշնչում է, ես սիրում եմ արդարացված ռիսկերի գնալ և վստահ եմ, որ հենց Հայաստանում է պետք դա անել»: Հայկ Ղազարյանը, 25 տարի Կանադայում ապրելուց հետո որոշել է վերադառնալ Հայաստան: Ընկերների հետ հիմնադրել է պլաստիկ շշերի վերամշակման «Ապագա» կազմակերպությունը: Հպարտ է, որ Կանադայում ստացած կրթությունն ու գիտելիքն այսօր կարողանում է օգտագործել իր բիզնեսում, Հայաստանում: 

Միքայել, Հուսիկ, Եղիշե քահանա Նուրիջանյաններ


«Իմ հովիվը» հաղորդաշարն այս անգամ հյուրընկալվել է Միքայել, Հուսիկ, Եղիշե քահանա Նուրիջանյաններին: Երեք եղբայրները ծառայում են տարբեր համայնքներում: 

Հրանտ. գրողն ու ժամանակը


Լույս է տեսել Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրանտ» հուշագրությունը-վիպակը, որտեղ Հրանտ Մանթևոսյան մարդն ու գրողը ներկայացվում է իր ժամանակի հասարակական-մշակութային հարաբերությունների լայն համապատկերում: Ի՞նչ ակունքներ ուներ Հր. Մաթևոսյանի ստեղծագործությունը, ի՞նչ հարաբերություններ՝ ժամանակի ու կինոյի հետ, ինչո՞ւ էր գրում Հրանտը և գնահատվա՞ծ էր արդյոք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ: 

Սոցաջակցության ծառայությունների վիճակը մարզերում


Սոցիալական աջակցության համայնքային ի՞նչ ծառայություններ կան Հայաստանի մարզերում, ովքե՞ր են մատուցում այդ ծառայությունները և ի՞նչ կարիքներ ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները։ 

Փրկված ձեռագործ գանձեր


Փրկված, ցեղասպանությունը վերապրած մշակութային արժեքների մասին խոսելիս սովորաբար նկատի ենք ունենում ձեռագիր մատյանները, սակայն հայ ժողովուրդը ստեղծել, փրկել և պահպանել է նաև կիրառական արվեստի նմուշներ՝ ասեղնագործ տարբեր իրեր: Ինչպե՞ս են պահպանվել ու մեզ հասել ձեռագործ իրերը, ի՞նչ արժեք ունեն, որքանո՞վ են հայ ասեղնագործության ինքնատիպ այդ նմուշներն այսօր հայտնի աշխարհին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյան հետ:

Ներառական կրթություն. «Զապորոժեցն» ու «Մերսեդեսը»


Երևանում գործող առնվազն չորս հատուկ դպրոցի շուրջ 130 երեխա 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից կտեղափոխվի հանրակրթական դպրոցներ: Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են ծրագրվում դպրոցներում և համայնքներում, ի՞նչ նոր ինստիտուտներ են ներդրվում և որո՞նք են դրանց գործառույթները: Ինչպե՞ս են համատեղվելու ներառական կրթության նպատակներն ու հայաստանյան իրողությունները:    

Ճրագալույցի պատարագից հետո տնօրհնեքի կարգ կատարվեց հին վեհարանում


Ամեն տարի ճրագալույցի պատարագից հետո կատարվում է տնօրհնեքի արարողություն: Այսօր երեկոյան, Ս. Հարության ճրագալույցի պատարագից հետո Մայր Աթոռի հին վեհարանում կատարվեց տնօրհնյաց կարգ: Բարիքն օրհնեցին Տաթև, Նաթան, Եզնիկ սրբազանները, ապա Հայոց հայրապետը շնորհավորանքի, բարեմաղթանքի ու օրհնության խոսք ուղղեց ամենքին:
 

Մատենդարանը որպես գիտական կենտրոն ու թանգարան


Գիտահետազոտական ու թանգարանային գործունեության ի՞նչ առաջնահերթություններ և խնդիրներ կան Երևանի մատենդարանում: Ինչպե՞ս է հնարավոր առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները, ի՞նչ նոր ծրագրեր են իրականացվում մեր ձեռագրական հարուստ ժառանգության ուսումնասիրության և հանրահռչակման ուղղությամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մեսրոպ Մաշտոցի անվ. մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:

Անցնցում ներառման սպասումով


Ըստ ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի, 2019թ-ին համընդհանուր ներառման կանցնեն Երևանը,  Շիրակը և Արագածոտնը։ Հատուկ դպրոցները կվերակազմակերպվեն որպես տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, իսկ այդ դպրոցներում կրթություն  և խնամք ստացող տարբեր խնդիրներով երեխաները կտեղափոխվեն  հանրակրթական դպրոցներ։ Թեև փոփոխությունները սպասելի էին, բայց դպրոցներում խուճապային տրամադրություններ են սկսվել։ Ակնհայտորեն անհանգստություն կա գործընթացի անցնցում ընթացքի վերաբերյալ։ 

Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը. քարոզչություն և քննադատություն


1920-ականթվականներին հրատարակվում, սակայն կարճատև կյանք են ունենում «Շեշտ», «Զուռնա» և «Կարմիր մոծակ» երգիծական պարբերականները: Ովքե՞ր և ինչո՞ւ հիմնադրեցին երգիծաթերթեր, դրանց ստեղծումը պատվե՞ր էր, թե՞ անհատական նախաձեռնություն, որքանո՞վ էին երգիծական նյութերը համապատասխանում և ծառայում քաղաքական-կուսակցական գաղափարախոսության քարոզչությանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Համո Սուքիասյանի հետ:
 

Համշենն ու համշենահայերի ինքնությունը


Վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է նկատվում պատմական Հայաստանի Տայք նահանգի Համշեն գավառի, համշենահայության ինքնության, լեզվի ու մշակույթի նկատմամբ: Ինչպե՞ս է պահպանվել համշենահայերի բարբառը, ի՞նչ առանձնահտկություններ ունի բանահյուսությունը, իրենց հայեր համարո՞ւմ են համշենահայերը և հնարավո՞ր է արդյոք վերադարձ հայկական ինքնությանը: Այս հարցերի
մասին Հայկ Համբարձումյանը զրուցել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչություների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանի հետ: