«Նարեկը»` բժշկարան


Սուրբ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը և հատկապես «Մատեան Ողբերգութեան» գիրքը եղել ու մնում է պաշտամունքի առարկա: Այն ուսումնասիրվել է որպես աստվածաբանական-փիլիսոփայական երկ, գրական-գեղարվեստական գործ, օգտագործվել բուժական նպատակներով: Ինչպե՞ս են մեկ երկի մեջ համատեղվում այս հատկանիշներն ու գործառույթները, ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվել «Նարեկի» ընկալումն ու մեկնաբանությունը, ի՞նչ խորհուրդներ ունի «Նարեկը»: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է իմաստասեր Աշոտ Պետրոսյանի հետ:

Գիրքը, գրողը, գրահրատարակչությունն ու պետությունը


Ինչպե՞ս և ինչո՞ւ փոխվեց Մշակույթի նախարարության քաղաքականությունը գրահրատարակչական ոլորտում, ի՞նչ ծրագրեր են իրականացվում ժամանակակից հայ գրականության զարգացման ու հանրահռչակման ուղղությամբ, ինչպե՞ս են համալրվում գրադարանները և ի՞նչ է արվում ընթերցանության խթանման համար: Այս հարցեր մասին Հայկ Համբարձումյանը զրուցել ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի հետ:

Նոր երաժշտություն, նոր ունկնդիր ու միջավայր


Հեղինակային երգերով ու ժողովրդական երգերի մշակումներով հայտնի ու սիրված «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը ստեղծագործում է արդեն 8 տարի: Կատարումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Ի՞նչ զարգացում է ապրել խմբի երաժշտությունը, որքանո՞վ է հայկական միջավայրը նպաստում նոր ու կոնցեպտուալ երաժշտության ստեղծմանը, ինչպե՞ս է փոխվում ունկնդիրը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի հետ:

Ծնելիության նվազման մշակութային գործոնները


Հայաստանում ծնելիության գործակիցը յուրաքանչյուր կնոջ հաշվով 1.6 երեխա է, որն ըստ վիճակագրության խիստ ցածր ցուցանիշ է: Ծնելիության նվազման հիմնական պատճառները սոցիալ -տնտեսական են: Դրանց կողքին փորձագետներն առանձնացնում են նաև մշակութային գործոնները: Մշակութային նորմերի փոփոխությունն ինչպե՞ս կարող է ազդել ծնելիության ցուցանիշների վրա: Քննարկում են ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և գենդերային հարցերով խորհրդատու Նվարդ Մանասյանը: 

Մշակութային քաղաքականություն


Որո՞նք են մշակույթի նախարարության գործունեության նպատակները, ի՞նչ սկզբունքներով և ինչպե՞ս պետք է կառուցվի մշակութային քաղաքականությունը, ի՞նչ ակնկալիքներ ունի հասարակությունը մշակույթի ոլորտում պետության քաղաքականությունից և պատրա՞ստ է արդյոք փոփոխությունների: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է մշակութաբան Համլետ Պետրոսյանի հետ:

Թումանյանի արժևորումը երեկ և այսօր


Ինչպե՞ս էր ուսումնասիրվում և գնահատվում Հովհ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը խորհրդային շրջանում, ի՞նչ առաջնային խնդիրներ ու թեմաներ կան այսօր: Ի՞նչ կարող է մեզ տալ Թումանյանի ստեղծագործության հանրահռչակումը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանի հետ: 

Ինչպես փոխել հասարակություն


Ինչպե՞ս է փոխվում հասարակական վարքը: Ի՞նչ գործոններ են ազդում դրա վրա: Ի՞նչ մոտիվացիաներ են անհրաժեշտ քաղաքացուն կյանքի ընդունված նորմերը մերժելու և նորը որդեգրելու համար: Թեման քննարկում են տնտեսական գիտությունների դոկտոր Հեղինե Մանասյանը և փիլիսոփայագետ Մովսես Դեմիրճյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:  

Թումանյանը՝ պետություն


Ո՞րն էր Թումանյանի ընկալմամբ մտավորականի առաքելությունը: Որքանո՞վ էր իր ժամանակի մեջ գնահատված մեծ բանաստեղծը, որքանո՞վ է ճանաչված այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանի հետ: 
 

Աշխատանքային միգրացիան ընտանիքի կյանքում


Հայ առաքելական եկեղեցին 2019թ.-ը հայտարարել է ընտանիքի տարի։ Ժամանակակից հայ ընտանիքին սպառնացող լուրջ մարտահրավերներից մեկը արտագնա աշխատանքն է: Ընտանիքի համար գոյության միջոցներ հայթայթելը հաճախ դառնում է ընտանեկան տարբեր խնդիրների, երբեմն՝ ընտանիքի լուծարման պատճառ: Արտագնա աշխատանքի բացասական տարբեր հետևանքների մասին զրուցում են հոգեբան Ինգա Հարությունյանն ու սոցիալական աշխատող Կարո Գևորգյանը: 

Հովհաննես Թումանյանի նոր ընթերցումը


Հովհաննես Թումանյանի, նրա ստեղծագործության նկատմամբ եղած ավանդական վերաբերմունքն ու թումանյանագիտական կաղապարներն այսօր որոշակիորեն խանգարում են մեծ բանաստեղծի ստեղծագործության նորովի ընթերցմանը: Ի՞նչ է անում թումանյանագիտությունն այս ուղղությամբ, ի՞նչ նոր բացահայտումների և ուսումնասիրությունների հնարավորություն են տալիս Թումանյանի արխիվում պահվող նյութերը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանի հետ: 
 

Ազգային ինքնությունը կայուն փոփոխությունների շրջանում


Ի՞նչ է ապրում ազգային ինքնությունը կայուն փոփոխությունների շրջանում: Իրակա՞ն են էթնիկ ինքնության և քաղաքացիական ինքնության հակասությունները: Ի՞նչ հիմնավորում ունի «հայու գենի» ծաղրը:  

Տ. Վիգեն քահանա Մանուկյան


«Ընտանիքն այն տեղն է, որտեղ մարդն իրեն ապահով ու սիրված է զգում»: Մեր նկարահանոող խումբը մեկնել է Օշական, հյուրընկալվել տեղի հոգևոր հովիվ Տ. Վիգեն քահանա Մանուկյանին: