Ղազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքին


Մայր Եղիսաբեթի և հոգևորականների գլխավորությամբ միանձնուհիները այցելել են Արագածատոնի թեմի Ղազարավան գյուղում հաստատված արցախցի ընտանիքին։ Նրանք այս գյուղում հաստատված արցախցի ընտանիքներին իրենց խնամքի և ուշադրության կենտրոնում են պահում, օգնում են և աջակցում։ Այցի ընթացքում Տ. Եղիշե քահանա Բարսեղյանը օրհնել է տան անդամներին և աջակցություն հայտնել։

Տ. Եղիշե քահանա Նուրիջանյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
Մեղքը կարո՞ղ է պատժել մարդուն:
Ինչպե՞ս են ծածուկ աղոթում:
Ինչու՞ է փորձությունը գրեթե միշտ չսպասված պահի հայտնվում:
Մե՞ղք է արդյոք խոստացված մատաղը չանելը:
Հնարավո՞ր է ապաշխարությունից հետո այլևս երբեք մեղք չգործել:
Ինչու՞ քրիստոնյան չի կարողանում առանց վախերի ու մտահոգությունների ապրել: Ո՞րն է մեռելոց օրվա խորհուրդը:

Տ. Ղազար քահանա Թորոսյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Ղազար քահանա Թորոսյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել Աստվածաշունչ Մատյանի գրքերի անունները:
Ինչի՞ համար է խնկարկությունը: 
Ովքե՞ր են Հայտնության գրքի 144.000 սրբերը:
Պահքի ընթացքում ինչպե՞ս ճիշտ օգտվել պահոց կերակուրներից:
Ի՞նչ սկզբունքով են Մեծ Պահքի կիրակիները ստացել իրենց անվանումները:
Պահքը նպատա՞կ, թե՞ միջոց է:
 

Տ. Մակար քահանա Գալամդարյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Մակար քահանա Գալամդարյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Այս թողարկման թեմաները՝

Հավատացյալը կարո՞ղ է մասնակցել և «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հավաքներին, և Հայ Առաքելական եկեղեցու պատարագներին:

Ժամերգության ընթացքում «Խաղաղություն ամենեցուն» ասելիս ինչու՞ հոգևորականը չի շրջվում ու խաչակնքում հավատացյալներին:

Ե՞րբ են խաչերը միաձև լինելու: Նորածնին մինչև քառասունքը կարելի՞ է մկրտել:

Պատարագի ընթացքում հավատացյալը երբ՞ պետք է ծնկի իջնի:

Մարդու անհուսությունը վտանգավո՞ր է:

 

Վաղ առավոտյան կատարվել է Արևագալի ժամերգություն


Մայր Աթոռի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետին ու Կ. Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին ուղեկցել է Ս. Հովհաննես Մկրտիչ, Ս. Վարդան մատուռ Մկրտարան, որտեղ կատարվել է Արևագալի ժամերգություն։ Այս ժամերգությունը կատարվում է Մեծ Պահքի շրջանում և հավատացյալներին հիշեցնում Քրիստոսի Երկրորդ գալստյան ու արդարների հարության մասին:

 

Մայր Աթոռը օգնում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին


Մայր Աթոռի հովանու ներքո գործող կացարանում ապաստանած արցախցիներին այցելել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի պատասխանատու Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Այս պահին կացարում 16 ընտանիք է բնակվում՝ շուրջ 60 անձ: Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները Հայոց եկեղեցու ուշադրության կենտրոնում է։ Ինչպես Մայր Աթոռում, այնպես էլ տարբեր թեմերում տեղահանվածներին օգնության բազմաթիվ ծրագրեր են գործում։

 

Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանում է Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանը: Հարցերը նախապես ուղարկվել են «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Այս թողարկման թեմաները՝

Պահոց շրջանում թույլատրե՞լի է տնօրհնյաց կարգ, պսակի արարողություն կատարել:

Զույգը կարո՞ղ է երկու անգամ՝ նշանված և ամուսնացած ժամանակ ցատկել տեառնըդառաջի խարույկի վրայով:

Ի՞նչ նշանակություն ունի Ագապեն Նոր կտակարանում:

Տարվա ընթացքում ամենաքիչը որքա՞ն անգամ մարդը պետք է հաղորդություն ստանա:

Հղին կարո՞ղ է եկեղեցական կարգով ամուսնանալ: Ի՞նչ խորհուրդ ունի պատարագի ընթացքում հոգևորականի խնկամանի մեջ հավատացյալի լցրած խունկը:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Տեառնընդառաջը


Մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվել է տոնական պատարագ։ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տարիներ շարունակ Տեառնընդառաջի պատարագի ավարտին կատարվում է նորապսակ զույգերի օրհնության կարգ: Նրանք խաղաղ ու ամուր ընտանեկան կյանք ունենալու մաղթանքներ և հայրապետական օրհնություն են ստացել Ամենայն Հայոց կաթողիկոսից:

 

Նաիրի Զարյանի անվան դպրոցում կատարվել է տնօրհնեքի կարգ


ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայագույն վարդապետ Բաղումյանը Նաիրի Զարյանի անվան 130-րդ դպրոցում տնօրհնեքի կարգ է կատարել։ Օրհնված ջուրը հայր Զաքարիան ցողել է դասասենյակներում, աշակերտներին հորդորել է սիրել գիրքը, ունենալ հստակ նպատակներ, բացահայտել իրենց ուժեղ կողմերը և կարևորել հայ առաքելական եկեղեցին: Հայր սուրբը մինչև այդ ներկայացրել է տնօրհնեքի ձևավորումը, կարգն ու կարևորությունը։

 

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը


Ղևոնդյանց քահանաները Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն էին, որոնք ոչ միայն քայլում էին հայոց բանակի առջևից, այլև քաջալերում պարսից զորքի դեմ դուրս եկած մարտիկներին։ Տոնի առիթով շուրջ 200 քահանաներ իրենց թեմակալ առաջնորդների գլխավորությամբ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են տոնական պատարագի:

Տ. Հովսեփ քահանա Սարգսյան


Ինչո՞ւ «Թուխ Մանուկ» ավետարանը դուրս չի բերվում` ի երկրպագություն հավատացյալների: Սրբանկարներում ինչո՞ւ են լուսապսակներ կիրառվում: Եկեղեցուց դուրս ի՞նչ տարբերակներ կան պահքը լուծելու: Կարելի՞ է պահք պահել, սակայն այդ ամբողջ ընթացքում չմասնակցել եկեղեցական արարողությունների, պատարագների: Սուրբ Գրքում կա՞ն օրինակներ պահք պահելու մասին: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հովսեփ քահանա Սարգսյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի մարզային փուլն ավարտվել է


Հանրապետական փուլը կանցկացվի ապրիլի 6-ին, որտեղ հաղթողները մեկ ուսումնական տարվա ընթացում կրթաթոշակ կստանան: Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծ վարդ. Բաղումյանը նկատել է, որ չնայած Կրթության նախարարությունը որոշել է առարկան դուրս բերել դպրոցից, բայց իրականում աշակերտները խանդավառությամբ են մասնակցում օլիմպիադային։