Հունիսի 1-ը` Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում


Հունիսի 1-ին Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում երեխաների պաշտապնության օրվա առիթով միջոցառում էր կազմակերպվել: Տ. Ղուկաս քահանա Բալայանն օրհնության կարգ կատարեց Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներից եկած երեխաների համար:
 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում քահանայից հավաք է կազմակերպվել


Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 հոգևորական մայիսի 27-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում էին՝ առավոտյան ժամերգության: Սուրբ Էջմիածնում միասին, մեկ ամբողջական օր անցկացնելու առիթը Քահանայից հավաքն էր ընձեռել: Ժողովը բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով: 
 

Մատենագետ Աստղիկ Ղափլանյանը Նարեկացուն նվիրված երկու գիրք է հանձնել ընթերցողին


Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ մատենագետ Աստղիկ Ղափլանյանի՝ «Գրիգոր Նարեկացի. Մատենագիտություն» և «Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գրքերի շնորհանդեսը: 
 

Առողջ ընտանիք. սպորտլանդիա Էջմիածնի հայորդյաց տանը


Ընտանիքների միջև մրցություն՝ զուգորդված ուրախ տրամադրությամբ և վարժանքով. Էջմիածնի հայորդաց տունն առաջին անգամ էր կազմակերպում այսպիսի սպորտլանդիա: «Առողջ ընտանիք» միջոցառումը ընտանիքի համաշխարհային օրվան էր նվիրված, մրցող թիմերը հայորդյաց տան աշխատակիցներն ու ծնողներն էին: 
 

Տիրան սրբազանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագը


Ս. Գայանե վանքում Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիրան սրբազանը, որ օրեր առաջ Գարեգին Բ Ամենայն հայոց հայարապետի ձեռամբ եպիսկոպոսկան օծման արժանացավ, մատուցեց իր անդրանիկ եպիսկոպոսական պատարագը: Արարողությանը ներկա էին սրբազան հոր հարազատներն ու մտերիմները, ձեռնադրության առիթով Հայաստան ժամանած հյուրեր Ավստրիայից, հոգևորակններ:
 

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Ավստրիայից ժամանած պատվիրակությանը


Մայիսի 12-ին Գարեգին Բ Ամենայն հայոց հարապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրիայից Հայաստան ժամանած պատվիրակությանը, որոնք Հայաստան էին եկել Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով:
 

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսին


Մայիսի 12-ին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ 3 հոգևորական եպիսկոպոսկան ձեռնադրություն ստացան: Ձեռնադրվող հոգևորականների հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածին են եկել նաև բարձրաստիճան հոգևորականներ արտերկրից, բազմաթիվ ուխտավորներ Սփյուռքից: Գարեգին Բ-ն ընդունեց իր հրավերով Մայր Աթոռ ժամանած Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին, որոնց առաջնորդում էր Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսը:
 
 
 

ՊՆ տարածքում տեղադրվել և օծվել է «Միասնություն» հուշակոթողը


Մայիսի 8-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում նախարար Դավիթ Տոնոյանի ու ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ բացվեց «Միասնություն» հուշակոթողը: Կոթողի հեղինակը խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանն է:
 

Մայր Աթոռում անցկացվեց Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադան


Մայիսի 4-ին «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադան: Մասնակիցները ՀՀ մարզերից ժամանած 8-11-րդ դասարաններում սովորող 100-ից ավելի աշակերտներն էին: Մրցանակային տեղեր զբաղեցրած սաների անունները կհրապարակվեն առաջիկայում: 
 

Սրբապատկերների օծում Վերին Արտաշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում


Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ օծվեցին Վերին Արտաշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու սրբապատկերները:
 

Տնօրհնեք Խարբերդի մանկատանը


Սուրբ Հարության տոնից հետո, որը մեր եկեղեցին տոնախմբեց ապրիլի 21-ին, սկսվում է տնօրհնյաց շրջանը: Եզնիկ քահանա Մարդիրյանը Զատկի տոնից հետո առաջին տնօրհնյաց կարգը Խարբերդի մասնագիտացված մանկատանը կատարեց:
 

Ճրագալույցի պատարագից հետո տնօրհնեքի կարգ կատարվեց հին վեհարանում


Ամեն տարի ճրագալույցի պատարագից հետո կատարվում է տնօրհնեքի արարողություն: Այսօր երեկոյան, Ս. Հարության ճրագալույցի պատարագից հետո Մայր Աթոռի հին վեհարանում կատարվեց տնօրհնյաց կարգ: Բարիքն օրհնեցին Տաթև, Նաթան, Եզնիկ սրբազանները, ապա Հայոց հայրապետը շնորհավորանքի, բարեմաղթանքի ու օրհնության խոսք ուղղեց ամենքին: