Նորաօծ քահանաների հետ հանդիպել է Ամենայն հայոց հայրապետը


Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քահանայական ձեռնադրություն և օծում ստացած նորաօծներին հուլիսի 7-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
 

Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Հուլիսի 2-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրն էր Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին: 
 

Շարժայի գործադիր խորհրդի պատվիրակությունը հյուրընկալվեց Մայր Աթոռում


Հունիսի 27-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրերն էին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի գործադիր խորհրդի անդամ Շեյխ Ֆահիմբին Սուլթան բին Խալիդ Ալ Քասիմիի և Շարժայի կառավարական հարաբերությունների հարցերով վարչության պետ Շեյխ Մաջիբբին Աբդուլլահ Ալ Քասիմիի գլխավորած պատվիրակության անդամները:          
 

Հայ եկեղեցին նշեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը. Մայր Տաճարն այսօր բոլորիս օգնության կարիքն ունի


Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշեց հունիսի 23-ին: Խորան բարձրացվեց հայրապետական կոնդակը, որում ասվում էր՝ Մայր Տաճարն այսօր բոլորիս օգնության կարիքն ունի: 
 

Հայրավանքում Ս. Էջմիածնից մեկնած միաբաններին դիմավորեցին Գեղարքունիքի մարզի շուրջ 30 համայնքապետեր


Հունիսի 19-ին Միաբանական համագումարի մասնակիցները Գեղարքունյաց թեմում էին: Հայրավանքում նրանց էին սպասում մարզի շուրջ 30 համայնքապետեր: Յուրաքանչյուրը մեկ հոգևորականի պիտի ուղեկցեր իր ղեկավարած գյուղ՝ այցելելու  անապահով ընտանիքների:
 

Միաբանական համագումարի մասնակիցների հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ


Հունիսի 18-ից հունիսի 22-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք: Հավաքի մասնակիցների հետ հանդիպել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
 

Վիրահայ ուխտավորները՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հունիսի 13-ին Վեհափառն ընդունեց Վիրահայոց թեմի ուխտավորներին և հայրապետական օրհնություն բաշխեց նրանց:
 

Ծնողական օնլայն դպրոց


Ի՞նչ է ծնողական օնլայն դպրոցը, ինչպե՞ս է այն օգնում լսողական խնդիրներ ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին կրթության, հմտությունների զարգացման, սոցիալականացման և բազմաթիվ այլ հարցերում: 

Հայ եկեղեցին տոնեց Հոգեգալստյան տոնը


Հոգեգալուստը` Պենտեկոստեն, այս տարի Հայ Առաքելական եկեղեցին տոնեց հունիսի 9-ին: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է, որը տեղի է ունեցել Ս. Հարության 50-րդ օրը: Սուրբ Գայանե վանքում տոնական պատարագին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հետ մասնակցում էր նաև Համայն Բելառուսի պատրիարքական էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելը: 
 

Ֆրեզնոյից ժամանած ուսանող հայագետները հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսի հետ


Հունիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին: 
 

Հունիսի 1-ը` Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում


Հունիսի 1-ին Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում երեխաների պաշտապնության օրվա առիթով միջոցառում էր կազմակերպվել: Տ. Ղուկաս քահանա Բալայանն օրհնության կարգ կատարեց Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներից եկած երեխաների համար:
 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում քահանայից հավաք է կազմակերպվել


Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 հոգևորական մայիսի 27-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում էին՝ առավոտյան ժամերգության: Սուրբ Էջմիածնում միասին, մեկ ամբողջական օր անցկացնելու առիթը Քահանայից հավաքն էր ընձեռել: Ժողովը բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով: