Մայր Աթոռը բնակարան է նվիրում տնակային պայմաններում ապրող ընտանիքներին


«Մի օր հեռուստացույցով լսեցի, որ Մայր Աթոռ Ս. էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերի օգնությամբ 10 բնակարան է գնել երկրաշարժի հետևանքով մինչ օրս տնակային պայմաններում ապրող ընտանքիների համար: Մտքովս չէր էլ անցնում, որ այդ 10 ընտանիքներից մեկը ես եմ լինելու»,-ասում է տիկին Զեմֆիրան: Մեր նկարահանող խումբն այցելել է Պետրոսյանների ընտանիք: 
 

Տնակից բնակարան տեղափոխված գյումրեցի Բադոյանների ընտանիքը


Գյումրու Ավտոկայանի 104-383 տնակն այլևս հիշողություն է Բադոյանների ընտանիքի համար: Նրանք մեկն են այն 10 ընտանիքներից, որի համար Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերի աջակցությամբ բնակարան է գնել:
 

Տնակից բնակարան տեղափոխված գյումրեցի ընտանիքի առօրյան


Նոր տարին Հովհաննիսյանների ընատնիքը դիմավորեց Մայր Աթոռի նվիրաբերած նոր բնակարանում: Մեր նկարահանող խումբն այցելել է Գյումրի, հանդիպել նրանց:
 

Ամենայն հայոց հայրապետն այցելել է Գյումրի, հանդիպել բնակարանամուտ նշող ընտանիքին


Մարտի 16-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Գյումրի, հետաքրքվեց Շիրակի մարզի հիմնախնդիրներով: Վեհափառ հայրապետն այցելեց Գյումրու Թռչունյան տուն, հայորդյաց տուն, ապա՝ բնակարանամուտ նշող Մանուկյանների ընտանիքին:
 

ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդը ծանոթացավ ՀՕՖ-ի հայաստանյան գրասնեյակի ծրագրերին


ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Դանիել վարդապետ Ֆընտըգյանը նաև ՀՕՖ հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հայաստան այցելության ընթացքում նա ծանոթացավ ՀՕՖ-ի հայաստանյան գարսենյակի աշխատակիցների հետ, ինչպես նաև գրասենյակի կողմից իրականացված մի քանի ծրագրերին:
 

Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնություն բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին


ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սաների համար մարտի 8-ը առանձնահատուկ օր էր. ուսանողներն արժանացան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությանն ու կանանց միջազգային տոնի առթիվ՝ Հայրապետի շնորհավորանքներին: 
 

Ամենայն hայոց hայրապետն ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն hայոց hայրապետն ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որին ուղեկցում էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Ամենայն hայոց կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց մարզպետին նշանակման առիթով, ապա խոսեց 1988թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:
 

Բուն Բարեկենդանը Հայ եկեղեցին այս տարի տոնեց մարտի 3-ին


Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնեց մարտի 3-ին: Սուրբ Գայանե վանքում Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակճյանը մատուցեց փակ պատարագ: Եկեղեցիների խորանները փակ կմնան մինչև Ս. Հարության ճրագալույցի պատարագը:
 

Այս տարի Ղևոնդյանց քահանաների տոնը փետրվարի 26-ին է


Ղևոնդյանց հիշատակության օրն արդեն երկար տարիներ դարձել է բոլոր քահանաների տոնը: Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայոց թեմերից շուրջ 250 քահանաներ են ժամանել Սուրբ Էջմիածին: Փետրվարի 26-ին քահանաները կմասնակցեն տոնական պատարագի, որից հետո Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապտւթյամբ կկատարվի քահանաների շնորհաբաշխության արարողություն:
 

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է վերապատրաստման դասընթանցեր անցնող քահանաների հետ


Փետրվարի 20-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերապատրաստման դասընթացների մասնակցող քահանաների հետ: Հանդիպման սկզբում բոլորն աղոթք բարձրացրեցին ազգային բարերար Լուիզ Մանուկյան- Սիմոնի հոգու հանգստության համար: 
 

Տյառնընդառաջի պատարագ Սուրբ Գայանե վանքում


Փետրվարի 14-ին Տեառնընդառաջի տոնական պատարագը Էջմիածնի Ս. Գայանե վանքում մատուցեց Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը:
Կատարվեց նորապսակների օրհնության կարգ: 
 

Այս տարի ‹‹Գրեմմի›› մրցանակի հավակնորդ է նաև Կոնստանտին Օրբելյանը


Փետրվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 5-ից հայաստանցի հեռուստադիտողը կարող է հետևել ‹‹Գրեմմի›› մրցանակաբաշխության արարողությանը: Այս տարի ‹‹Գրեմմի›› մրցանակի հավակնորդ է նաև  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, գեղ. ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: