Շարժումը Արցախում. ընդհատակյա պայքարից մինչև ազատագրական պատերազմ


Ի՞նչ գործընթացներ էին կատարվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում մինչև 1988-ի փետրվարի 13-ի Ստեփանակերտի պատմական հանրահավանքը: Ինչպե՞ս միաբանվեց արցախահայությունը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում հյուրընկալվել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Շարժում` երազանքներ և իրականություն


Թե ինչու էր 1988-ին հրապարակներում հավաքվում, հայ ժողովուրդը գիտեր: Իսկ գիտե՞ր՝ ուր է գնում: Զրուցում են բանասեր Հայկազուն Ալվրցյանը և ֆիկզիկոս Գրիգոր Ոսկերչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Ղարաբաղյան շարժման ազդակները


Ի՞նչ ազդակ ստացավ հայությունը 88-ին, ինչո՞վ էր պայմանավորված Ղարաբաղյան շարժման համաժողովրդականությունը: Շարժման ոգու, իմաստների մասին զրուցում և դրվագներ են վերհիշում լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը և պատմաբան Բագրատ Եսայանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Ղարաբաղյան շարժման դրդապատճառները


Ո՞րն էր Ղարաբաղյան շարժման դրդապատճառը, ի՞նչ էր ուզում հայ ժողովուրդը 88-ին: Ինչպե՞ս սկսվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացը: Քննարկում են պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը և Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Շարժում. հեղափոխություն՝ օրենքով


Ինչպե՞ս հայ ժողովուրդը ինքնակազմակերպվեց, դուրս եկավ Մոսկվայի դեմ և հաղթեց: Դա հեղափոխությո՞ւն էր: Քննարկում են «Ղարաբաղ» կոմիտեի չհայտարարված կազմի անդամ Դավիթ Շահնազարյանը և քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Ինչպես է պատմվում Ղարաբաղյան շարժումը


Ինչպե՞ս է պատմվում Ղարաբաղյան շարժումը դասագրքերում, պաշտոնական ելույթներում, հանրային-քաղաքական խոսույթում: Ի՞նչն է ընդգծվում 1988-1991թթ. դեպքերի մեջ՝ ժողովրդավարության համար պայքարը, անկախությունը, թե՞ ազգային-ազատագրական պատումը: Թեման քննարկում են ազգագրագետ Սաթենիկ Մկրտչյանը և քաղաքագետ Միքայել Զոլյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Ղարաբաղյան շարժման մասնակիցները


Ինչպե՞ս սկսվեց Շարժումը Արցախում: Ովքե՞ր էին Շարժման մասնակիցներն ու առաջնորդները: Հիշում և քննարկում են ՀՀ Գերագույն խորհրդի(1990-1995) պատգամավորներ Կիմ Բալայանը և Գևորգ Բաղդասարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Անկախականները և Շարժումը


Ինչպե՞ս էր ընկալվում Հայաստանի ինքնիշխանության գաղափարը Ղարաբաղյան շարժման առաջին օրերին: Ի՞նչ առանձնահատկություն ուներ Շարժումը Խորհրդային Միության տարածքում: Հիշում և քննարկում են իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության ակունքը. Ղարաբաղյան շարժում


Լրանում է Ղարաբաղյան շարժման երեսնամյակը: Շարժում, որ մեր անկախության ակունքն է: Ղարաբաղյան շարժման ոգու, իմաստների ու հիշարժան դրվագների մասին զրուցում են լրագրող Տիգրան Պասկևիչյանը և մատենագետ Մերուժան Կարապետյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախ Հայաստանի առաջին քայլերն աշխարհում


Ինչպես սկսեց կառուցվել Հայաստանի անկախությունը, ինչպես սկսեց այն ներկայանալ աշխարհում: Հիշում և քննարկում են անկախության առաջին շրջանի դիվանագետներ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Վահան Տեր-Ղևոնդյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ղարաբաղյան շարժումն ու Հայաստանի անկախությունը


Լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ինչպե՞ս Շարժման ընթացքում ծնվեց և մարմնավորվեց Հայաստանի անկախությունը: Հիշում և քննարկում են Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995թթ) պատգամավորներ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը և ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության ռոմանտիկան


Ինչպե՞ս ծնվեց և մարմնավորվեց անկախության երազանքը: Հիշում և քննարկում են Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995թթ) պատգամավորներ Բագրատ Ասատրյանը և Կարապետ Ռուբինյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: