Հաղարծնի շաբաթ


«Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնի մասին պատմում են փառատոնի մասնակիցները: Հաղարծնի ժառանգությունը վերարժևորելու կարևորությունն է շեշտում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Գարեգին Հովսեփյան կաթողիկոս


Մայր Աթոռի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի 60-ամյա գիտական, գրական ու հոգևոր գործունեությունը բացառիկ է: Գարեգին Հովսեփյանի ջանքերով են փրկվել և այսօր Մատենադարանում են պահվում են եզակի ձեռագրեր: Նա է բացահայտել Թորոս Ռոսլինի արվեստը, հիմնադրել հայ արվեստաբանության մի քանի ճյուղեր: Առաջինն է, որ քննության առարկա է դարձրել հայկական գմբեթավոր տաճարների հնագույն նմուշները, մահարձանները, իսկ պատմության ընթացքում ոչնչացված ճարտարապետական շատ նմուշների մասին այսօրվա մեր պատկերացումը հիմնված է միայն նրա հաղորդած տեղեկությունների վրա: 
Գարեգին Հովսեփյանի ներկայությունը և քարոզը մահապարտների գնդում վճռորոշ նշանակություն է ունեցել Սարդարապատի հերոսամարտում: 
 

Աղոթքի ուժը


Հաղորդման հերոսը Տեր Մամբրե քահանա Քուզույանը 60 տարուց ավելի քահանայական սպասավորության մեջ է: Նրա հովվական կյանքում շատ են եղել դեպքեր, երբ աղոթքի շնորհիվ իր հոգևոր հոտից շատերը տևական ծանր հիվանդություններից առողջացել են: Տեր հայրը խորհուրդ է տալիս երբեք չվարանել աղոթելու համար:
 

Վերափոխման տոն


Ո՞րն է Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնի խորհուրդը: Ինչպե՞ս են դա ապրում մեր հերոսները՝ խաղողագործ Ռուբիկ Թովմասյանը և Լևոն սարկավագի մայրը՝ տիկին Գայանեն: Տոնի աստվածաբանական մեկնությունը ներկայացնում է Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Պայծառակերպություն


Որն է Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի խորհուրդը, այսօրվա մարդուն փոխանցվող պատգամը: Ինչպես են Վարդավառը նշում տավուշցիները, ինչպես են կարողացել պահպանել ու սերնդեսերունդ փոխանցել ազգային ու եկեղեցական ավանդույթները:  

Տուր ինձ, Տեր…


Շատերս ենք առօրյա կյանքում խնդրում մեր մտերիմներին` աղոթել մեզ համար: Խնդրում ենք, որովհետև հավատում ենք ուրիշի համար աղոթքի զորությանը: Հրայրի և Քրիստինեի առաջնեկը՝ Գևորգը, ծնվեց նրանց ամուսնությունից 12 տարի անց: Հրայրը սիրում է անդրադառնալ իր կյանքի այդ դրվագին՝ ինչ հրաշք տեղի ունեցավ և անծանոթ մարդկանց աղոթքներով կատարվեց իր ընտանիքի նվիրական երազանքը:

Սուրբ Հարության խորհուրդը


Հռիփսիմե Ստեփանյանը, Մխիթար Բալայանն ու նրանց 4 զավակները հաճախում են Ջրվեժի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի: Տաղավար տոներից ամենասիրելին սուրբ Զատիկն է, որտեղ էլ լինեն, տոնում են ողջ ընտանիքով: «Սուրբ Հարությունը կամ Սուրբ Զատիկը քրիստոնյայի ընտանեկան կյանքի առանցքն է»,- ասում է Կաթողիկե եկեղեցու հովիվ Կյուրեղ քահանա Տալյանը և հորդորում ապաշխարությամբ մերձենալ Փրկչի Հարության խորհրդին:

Նարեկացին աշխարհի համար


Շուրջ հազար տարի առաջ Նարեկավանքում գրվում է մի ստեղծագործություն, որի պաշտամունքը աննախադեպ է համաշխարհային գրականության պատմության մեջ: Այն կարելի է համեմատել միայն սուրբ գրքերի հետ, բայց, ի տարբերություն դրանց, հեղինակը ոչ մարգարե է, ոչ առաքյալ: Սակայն գրեթե ութ հարյուր տարի Մատյանը չի ունեցել ոչ մի թարգմանություն, այդ թվում` աշխարհաբար: Դրությունը կտրուկ փոխվել է քսաներորդ դարում:

Անկախության 25-ամյակի զորահանդեսը


Արդեն երկրորդ անգամ Անկախության տոնի զորահանդեսին մասնակցում է նաև Զինված ուժերում սպասավորող հոգևորականների գունդը: Այսօր Հայաստանի և Արցախի ԶՈՒ տարբեր զորամասերում շուրջ 70 հոգևորական է սպասավորում: 

Աստվածամուխ Գեղարդ


Ի՞նչ ճանապարհ են անցել Աստվածամուխ սուրբ Գեղարդի մասունքները, որտե՞ղ են հայտնվել: Աշխարհում քանի՞ Գեղարդ կա: Դրանցից ո՞րն է իրականը, ի՞նչ է այդ մասին վկայում պատմությունը:
Լրագրող Արա Գալոյանը «Աստվածամուխ Գեղարդը» թեմայով դասախոսություն է կարդում Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների համար: 
 

Սուրբ Հարությանն ընդառաջ


Հիսուս Քրիստոսի Հարության տոնը հաղորդման հերոսների համար ստեղծագործելու առիթ է: Մեծ Պահքի Միջինքից հետո նրանք  սկսում են Սուրբ Հարության տոնին նվիրված իրեր պատրաստել, որոնցով զարդարում են տունն ու զատկական սեղանը: Լալա Մնեյանը, Սիլվա Քալաջյանը և Զառա Հարությունյանը ցուցադրում են տեխնիկան, որով ստեղծագործում են:

Ավագ ուրբաթ. ապաշխարություն


Հայ հավատացյալի կյանքում Մեծ Պահքը հոգևոր ուրախության գագաթնակետն է, քանի որ այս ճամփորդությունը տանում է մարդուն դեպի Աստված, հնարավորություն տալիս նորոգված հոգով, սրտով և մտքով դիմավորելու Սուրբ Հարության տոնը: Մեծ Պահքի ճամփորդության մասին խորհրդածում է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: