Անի Հովակ


Եթե չես սիրում աշխատանքի տանող ամենօրյա ճանապարհը, պետք է փոխել այն»: Մասնագիտությամբ երաժիշտ Անին մի քանի տարի առաջ սկսել է նկարել՝ միանգամից, և դա շնորհ է համարում Աստծո կողմից: Աշխատում է ոչ ավանդական նյութերով, նկարներ ու կոլաժներ ստեղծում առաջին հայացքից անպետք թվացող իրերից: Երաժշտությունից նկարչություն և հակառակը տանող ճանապարհն անխախտ է Անի Հովակի համար, չի պատկերացնում մեկն առանց մյուսի, հասցնում է երգել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում, Հովեր» կամերային երգչախմբում, նվագում Զանգակներ» խմբում:

Հրանտ Մաթևոսյան. աշխարհի մերկացած նյարդը


Տեսաֆիլմը պատմում է 20-րդ դարի հայ գրականության ամենանշանակալի երևույթներից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության ծագման, զարգացման ու կայացման ընթացքի մասին: Ֆիլմում ներկայացվում են գրողի ստեղծագործության վաղ շրջանը, Ահնիձոր» ակնարկն ու դրան հաջորդած իրադարձությունները: Տեսաֆիլմում անդրադարձ է կատարվում նաև գրողի՝ ետանկախության շրջանի կյանքի ու ստեղծագործության առանձնահատկություններին:

«Երաժշտության հայկական էլեմենտները» ՄԻԴԵՄ-ում


1966 թվականից սկսած` երաժշտական կարևորագույն միջազգային փառատոններից մեկի` ՄԻԴԵՄ-ի օրերին, Կաննում են հավաքվում աշխարհի երաժշտական ինդուստրիայի տիտանները: Կնքվում են դարակազմիկ պայմանագրեր, ուրվագծվում են երաժշտարվեստի զարգացման ուղիները, վաճառվում են երաժշտական սարքավորումներ, նոր սկավառակներ, հեղինակային իրավունքներ, արթմենեջերներն իրենց փորձառությունն են փոխանցում լսարանին,  անցկացվում են դասախոսություններ, վարպետության դասեր: Այս տարի ՄԻԴԵՄ-ի իրադարձությունների կիզակետում Հայաստանն էր՝ պատվավոր հյուրի կարգավիճակով:

Ռոմանտիկ հնագետը. Պիոտրովսկի


Ֆիլմը պատմում է Պետական էրմիտաժի տնօրեն, հնագետ, արևելագետ Միխայիլ Պիոտրովսկու կենսագրության, գործունեության, Հայաստանի ու հայկականության հետ առնչությունների մասին: Հայաստանում Պիոտրովսկին  ոչ միայն մասնագիտական հետաքրքրություններ ունի,  այլ նաև ազգականներ ու բարեկամներ: Երևանը որպես երկրորդ հայրական տուն նրան հուզում է նույնքան, որքան Պետերբուրգը: Կենսագրական կարևոր դրվագներից զատ, հերոսը խոսում է արևելագիտության առանձնահատկությունների, մշակութային բազմազանության և հանդուժողականության մասին: 

Տաթևի ձայները


Մի աշնանային օր եկանք եկեղեցի, հայր սուրբն առաջակեց երգչախմբում երգել: Դժվարությամբ համաձայնեցինք, հետո՝ գնացինք փորձը դիտելու և հիմա առանց երգչախմբի չենք կարող, դա մեր կյանքն է»: 
Տաթևի վանքի մանկական երգչախմբի մասին արդեն գիտեն ոչ միայն Տաթևում, այլև նրա սահմաններից դուրս: Դեռևս 2007 թվականից գործող մանկական երգչախումբը հոգածության կարիք ուներ և ընդգրկվեց  IDEA հիմնադրամի Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Երեխայի երգեցողությունը աղոթք է՝ անաղարտ և ազդեցիկ»,-ասում է Տաթևի վանահայր Միքայել վարդապետը: 

 

Շչորս Դավթյանի ժամանակը


Հաղորդումը պատմում է Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ Շչորս Դավթյանի մասին: Անդրադարձ է կատարվում Շ. Դավթյանի կյանքի ուղուն, գիտական գործունեությանը, ինչպես նաև եկեղեցիների ու հուշարձանների վերականգնման աշխատանքներին նրա բերած նպաստին: 

Համո Սահյան. քարափներից երկինք


Ինչպե՞ս ապրել 20-րդ դարի մշակութային խոշոր տեղաշարժերի, քաղաքական վայրիվերումների, հրապարակա¬խոսա¬կան-քարոզչական, պոեզիայի ժամանակաշրջանում ու մնալ ինքն իր էության հետ, շեղվելու դեպքում էլ կրկին  վերադառնալ դեպի մեկ անգամ ընտրած ուղին: Սա Սահյան-բանաստեղծի գլխավոր առեղծվածն է: Համո Սահյան. քարափներից երկինք» ֆիլմը ներկայացնում է Հ. Սահյանի ստեղծագործության հանգուցակետերն ու բանաստեղծի կյանքի կարևոր շրջանները:  

«Գայանեն» Հյուսիսային Վենետիկում


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Օպերայի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 22-ին և 23-ին Սանկտ Պետերբուրգի Սպիտակ գիշերների աստղեր» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը Սանկտ Պետերբուրգի նշանավոր Մարիինյան թատրոնում էր, ներկայացնում էր Գայանե» բալետը:

Հայկազունք


88-ի համազգային շարժման ժամանակ ես զգում էի, որ երիտասարդները կարոտ են ազգային երգի: Մտածեցի՝ ավելի լավ կլինի զբաղվեմ մանուկներին ազգային երգի մատուցմամբ»: Նոր Նորքի հայորդյաց տան Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գայանե Գրիգորյանը 1989թ. ստեղծում է ազգագրական երգի-պարի խումբ: Խմբի սաներից մեկը՝ Միքայելը մեզ վստահեցնում է, որ երգը իրեն ավելի բարի է դարձնում:

 

Ես վազում եմ


1988 թվականի երկրաշարժից հետո ոչ ոք չէր հավատում, որ տասնչորսամյա Նելլին ողջ կմնա: Բայց իր համառ և պայքարող բնավորության շնորհիվ ոչ միայն ողջ մնաց, այլև երբեք չկորցրեց ունեցածով գոհանալու և շնորհակալ լինելու կարողությունը: Նելլի Չարչյանն այսօր աշխատում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, երգում է Փարոս» երգչախմբում և խնամում է իր նորածին որդուն` Նարեկին:

Վենետիկի ճարտարապետական Բիենալեն. 2014թ


Վենետիկի ճարտարապետական Բիենալեն առաջին անգամ անցկացվել է դեռևս 1980 թվականին: Այս տարի այն կրում է Հիմքեր» խորագիրը և նվիրված է վերջին հարյուրամյակի ճարտարապետական և քաղաքաշինական ուսումնասիրություններին: Հայաստանն արդեն վեցերորդ անգամ է մասնակցում Վենետիկի միջազգային ճարտարապետական Բիենալեին: Այս տարի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարը ՀՀ մշակույթի նախարարությունն է:

 

Հանդարտ եմ գալիս...


Գնացքում միայնակ նստած հերոսը քաղաքի աղմուկից երևակայական թռիչք է կատարում դեպի այլ ժամանակ ու տարածություն, բնության ու սեփական խոհերի միջով վերադանում նույն բետոնե իրականություն՝ ինչ-որ բան գտած...
Ծեգին բետոնե այս քաղաքով
ցողոտ Աստվածամայրն է անցել....»

Մաքո՜ւր, մաքուր իմ Տեր,
Քո առաջ ես այսօր
լո՜ւռ, հանդարտ եմ գալիս... »
Ֆիլմում հնչում են Նշան Աբասյանի բանաստեղծությունները: