Երկուշաբթի, Հուլիս 8, 2019

 
Ամառվա զով երեկոներին առավելապես սիրված ու մարդաշատ է Մայրավանքի հարակից հանգստի գոտին ու Մատենադարանի հարակից տարածքը: Այցելուների համար հասնելի հանգստյան գոտի է նաև Ներսիսյան անտառը, որը նույնպես ընդգրկված է Մայրավանքի տարածքի մեջ և գործում է Մայր Աթոռի հոգածության ներքո:  
2019-07-08
 
Հուլիսի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում 12 սարկավագների քահանայական ձեռնադրությունն ու օծումն էր: Պատարագը հանդիսապետում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:  
2019-07-08
 
Հուլիսի 4-6-ը մեր երկրում անցացվեց 5-րդ միջազգային բժշկական համագումարը, որին մասնակցում էին բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետներ ավելի քան 22 երկրից: Համագումարի մի խումբ մասնակիցների ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:   
2019-07-08
 
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քահանայական ձեռնադրություն և օծում ստացած նորաօծներին հուլիսի 7-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:  
2019-07-08
 
Երկու տարի հետո Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքն իր եկեղեցին կունենա: Շուրջ հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի խոսքով՝ աղոթատուն ունենալու անհրաժեշտությունը վաղուց կար, քանի որ եկեղեցական արարողությունների մասնակցելու համար բնակիչներն ստիպված են հարևան համայնքների եկեղեցիներ...
2019-07-08
 
Հուլիսի 4-ին, Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ մեկնարկեց Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) ուխտագնացությունը Արցախ, որին մասնակցում էին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ավելի քան 250 երիտասարդներ:   
2019-07-08
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Շվեյցարիայի «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին ընդունել է Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը: Շվեյցարական Կարմիր խաչը Հայաստանում վերսկսել է աշխատանքները 2016թվականից:   
2019-07-08
 
Իտալացի հայտնի քանդակագործ Լորենցո Քուինը «Նարեկացի» արտ-նախագծի պրոդյուսեր Յուլիաննա Պարակշիեւայի հրավերով երկօրյա այցով Հայաստանում էր: Քանդակագործը որոշել էր այցելել այն վայրերը, որտեղ եղել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Լորենցո Քուինն առաջինն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ բացահայտելու հայոց...
2019-07-08
 
Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողները այս տարի ևս արձակուրդի մի մասը կանցկացնեն Հայաստանի և Սփյուռքի թեմերում: Ուսանողական լսարանից թեմական ծառայության է մեկնելու շուրջ 30 ուսանող:   
2019-07-08
 
Ազգային գրադարանում պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյակի միջոցառումների շրջանակում ցուցադրվեցին եզակի նմուշներ: Տարբեր ժամանակներում դրանք ազգային գրադարանին են նվիրել կամ հեղինակները, կամ նրանց ժառանգները:   
2019-07-08
 
Նկարիչների միությունում բացվել է հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված հայ մշակույթի ականավոր գործիչներ Կոմիտասին և Հովհաննես Թումանյանին:  
2019-07-08
 
Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Երևանի 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:   
2019-07-08
 
Աննա Քոլոզյանի «Թաղիքարշավ» նախագծի շրջանակում «Մոռացված արհեստի վերապրում» խորագրով ցուցահանդես բացվեց Երևանի պատմության թանգարանում:  
2019-07-08
 
Հուլիսի 4-ին Ազգային գրադարանն ու «Անտարես» հրատարակչությունը համատեղ մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրեցին տասը լավագույն ընթերցողի և ժամանակակից գրողների:    
2019-07-08