Երկուշաբթի, Հուլիս 22, 2019

 
Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում անդրանիկ պատարագ է մատուցել վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:  
2019-07-22
 
Հուլիսի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Մասնավոր քննարկման առարկա դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:  
2019-07-22
 
Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի հրավերով կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը Քվեբեք քաղաքում ներկա է գտնվել դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողությանը:  
2019-07-22
 
2000 թվականից Հայաստանի պետական մանկավարժական համալսրանում գործում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Այս տարվա դասընթացներին մասնակցող ուսուցիչներին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը:  
2019-07-22
 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով   գտնվում է Տավուշի և Լոռու մարզերում: Նախագահը հյուրընկալվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում, եղել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և Դիլիջանի միջազգային քոլեջում, ինչպես նաև այցելել տեղի...
2019-07-22
 
Մայր տաճարի վերականգնման աշխատանքները շարունակվում են, մասնագետները շարունակում են նոր բացահայտումներ անել:  
2019-07-22
 
Երևանում բացվել է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Անդրանիկ Քոչարի տուն-թանգարանը:   
2019-07-22
 
«Կիլիկիա, առյուծենրի երկիրը» խաղարկային կարճամետրաժի ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բեյրութում:   
2019-07-22
 
Հայաստանի ազգային գրադարանում հայ անվանի գրող, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթի 150-ամյակի առթիվ կազմակերպվել էր ցուցադրություն:  
2019-07-22
 
Լույս է տեսել Ավետիք Իսահակյանի ակադեմիական 14 հատորյակի վեցերորդ հատորը:  
2019-07-22
 
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմադրության է պատրաստվում «Լոռեցի Սաքոն» ներկայացումը: Թատրոնի անձնակազմն այն նվիրում է Հովհաննես Թումանյանի՝ 150 և Սոս Սարգսյանի  90-ամյակներին: Ներկայացման առաջնախաղը կլինի հուլիսի վերջին:  
2019-07-22
 
Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսը և «365 օր անց» խորագրով ամենամյա հաշվետու ցուցահանդեսը:  
2019-07-22