Կիրակի, Օգոստոս 18, 2019

 
Արարատի մարզի Դաշտավան համայնքի բնակիչները միայն անցյալ տարի եկեղեցի ունեցան՝ Սուրբ Աստվածածինը: Նորաբաց եկեղեցում խաղողօրհնեքի առաջին ծեսը կատարվեց օգոստոսի 18-ին՝ Վերափոխման տոնին: Մինչ այդ Վերափոխման տոնը դաշտավանցիները նշել են Էջմիածնում՝ հաճախ ոտքով ուխտի գնալով:  
2019-08-18
 
Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) մայրաքաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էր բերել հազարավոր մարդկանց: Տաղավար այս տոնին իր անդրանիկ պատարագը մատուցեց քառասուն օր առաջ տասնմեկ օծակից եղբայրների հետ ձեռնադրված Տ. Վաղարշ քահանա Հակոբյանը:  
2019-08-18
 
Օգոստոսի 18-ին Վերափոխման (Խաղողօրհնեք) տոնն էր նշում նաև Արաբկիրի Սուրբ Խաչ նորակառույց եկեղեցու համայնքը:  
2019-08-18
 
Ս. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Հայ եկեղեցին այս տարի նշեց օգոստոսի 18-ին: Մայր Աթոռում տոնական ղողանջների ներքո հոգևորականների և զինվորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Պատարագիչը Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն էր: Պատարագի...
2019-08-18