Երկուշաբթի, Սեպտեմբեր 9, 2019

 
Պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը ՌԴ նախագահի հրամանագրով պետական պարգևի է արժանացել բարեգործության համար:   
2019-09-09
 
Այս ամառ Վեհափառ հայրապետի օրհնությամբ «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի երեք աշակերտներ ամառային հանգիստը անցկացրին ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի հարկերի տակ գործող ամառային դպրոցական ճամբարներում: Նրանց ուղեկցում էր դպրոցի տեսուչ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:  
2019-09-09
 
Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել երեք տարվա դադարից հետո: Պատարագիչը Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն էր։   
2019-09-09
 
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան համայնքի Սուրբ Կարմիր կիրակի եկեղեցին: 5-րդ դարում կառուցված այս սրբատեղին կոչվել է Կարմիր վանք:   
2019-09-09
 
Սեպտեմբերի 8-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիները նշում են մեծագույն սրբուհու՝ Աստվածածնի ծննդյան տոնը: Այն ուխտի օր է հատկապես Տիրամոր անունը կրող եկեղեցիներում:   
2019-09-09
 
Վայոց ձորի մարզում նշվեց միջնադարյան հոգևոր, կրթական ու գիտական կարևորագույն կենտրոնի՝ Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։   
2019-09-09
 
Ուսումնական տարեսկզբին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց այբբենարանների ցուցահանդես՝ գրադարանի ֆոնդերում պահվող շուրջ 100 այբբենարան՝ տպագրված տարբեր երկրներում, 1675թ-ից մինչև մեր օրերը:  
2019-09-09
 
Ս. Էջմիածնի տաճարի ամրակայման աշխատանքների ընթացքում 1700-ական թթ. որմնանկարների նոր շերտեր են ի հայտ եկել: Որմնանկարը կատարել է Նաղաշ Հովնաթանը՝ Հակոբ և Հարություն որդիներ հետ:    
2019-09-09
 
Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան է։ Տարին հոբելյանական է նաեւ վարպետի՝ Երվանդ Մանարյանի համար, լրացել է նրա 95–ամյակը:  
2019-09-09
 
Երևանում առաջին անգամ ցուցադրվում են թբիլիսահայ նկարիչ Լեվ Բայախչևի ստեղծագործությունները։  
2019-09-09
 
ՀՀ նախագահի նստավայրում ներկայացվել են Կապիտոլյան թանգարանի երկրորդ և երրորդ դարերի հին հռոմեական խճանկարների հավաքածուից մի քանի նմուշներ՝ հին Հռոմի վարպետների աշխատանքները:  
2019-09-09
 
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն»:  
2019-09-09
 
Մինչև սեպտեմբերի 12ը Նկարիչների միությունում կցուցադրվեն Հակոբ Հակոբյանի կնոջ՝ Մարի Հովելյան-Հակոբյանի կտավները:   
2019-09-09