Հուլիս 2019

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
Հունիսի 30-ին Սուրբ էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին հյուրընկալվեցին ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքից եկած հայ ուխտավորները, որոնց  մեծ մասն առաջին անգամ էր Հայաստանում:  
 
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց հայկական սփյուռքի անվանի գործիչներից բաղկացած խմբին,  որի կազմում էին ճանաչված երգչուհի Ռոզի Արմենը, պոլսահայ ճարտարապետ Մկրտիչ Սերթշիմշեքը, «Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանը, Գլենդեյլի քաղաքապետ Արա...
 
Հուլիսի 1-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատությունների համատեղ մանկավարժական ժողովը: Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ քննարկվեցին կրթական ուղենիշների, սաների առաջադիմությանը վերաբերող հարցեր:   Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի,...
 
Կոմիտասի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Սյունու, Խաչատուր Տարոնցու ստեղծագործությունները «Ագապէ» կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին Հաղարծնի վանական համալիրում:  
 
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի համակարգող, իրանահայ Արմենի և հայոց լեզվի ուսուցիչ, հայաստանաբնակ Լիլիթի պսակադրության արարողությունը՝ Վաղարշապատի Սուրբ Գայանե վանքում:  
 
«Հաղթանակած» համաբուհական նախաձեռնության շրջանակում Երևանում էին Արցախի 4 բուհերի 20 ուսանողներ: Արցախ վերադարձից առաջ երիտասարդները Սուրբ Աննա եկեղեցում հանդիպեցին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ:...
 
ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի ու կինոյի բազմաթիվ սերունդներ կրթած Ռաֆայել Ջրբաշյանի հիշատակին նրա ուսանողները հուշ-երեկո էին կազմակերպել:  
 
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է քանդակագործ Կարեն Թերզյանի՝ Թերզոյի անհատական ցուցահանդեսը:  
 
«Ամսվա հրատարակչություն» նախաձեռնության շրջանակներում «Զանգակ» գրատանն ընթերցանության երեկո էր։ Գրքասերներին մի հարկի տակ էր համախմբել Ջաքլին Վուդսոնի հանրահայտ «Ամեն բարություն» գիրքը:  
 
Պետեր Տուրրինիի «Առնետաորս» համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան էր Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այն թատրոնի պատմության մեջ առաջին 18+ գործն է, էքսպերիմենտ է՝ մեկ գործողությամբ:  
 
Ռեժիսոր Սարգիս Արզումանյանը «Գոյ» թատրոնում բեմադրել է Ալբերտ Քամյուի «Օտարը»։   
 
Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Լաուրա Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը:  
 
 
Հուլիսի 2-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրն էր Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին:   
 
Հոկտեմբերի 2-ին լրանում է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը։ Այդ օրը կմեկնարկի «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» խորագրով քայլարշավը:  Հուլիսի 2-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց քայլերթի...
 
 
Հուլիսի 4-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի պատրիարքության եկեղեցականաց համագումարը: Դռնփակ ժողովին համագումարի մասնակիցները Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ընտրել են պատրիարքական տեղապահ: Նորընտիր տեղապահը համակարգելու է պատրիարքի ընտրության գործընթացը:   
 
Հունիսի 29 –ին անսովոր անցուդարձ էր Երևանի Զվարթնոց օդանավակայանում. ամառային արձակուրդը Հայաստանում անցկացրած աշակերտները, իրենց ուսուցիչների և Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Մովսես վարդապետ Սարգսյանի ուղեկցությամբ մեկնում էին Հնդկաստան:  
 
Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարին ավանդաբար ավարտվում է Հայաստանի սրբավայրեր ուխտագնացությամբ:  Այս անգամ ճեմարանականները դասախոսների հետ այցելեցին Արագածոտնի և Շիրակի թեմերի սրբատեղիներ:  
 
Գևորգյան հոգևոր ճեմարանում տոնական համերգ-միջոցառումով նշվեց ուսումնական տարվա փակումը: Ուսումնական տարին սկսել են 82 ուսանողով, տարեվերջին նրանցից 16-ը հրաժեշտ է տալիս հաստատությանը:  Բոլորը որոշել են համալրել միաբանության շարքերը:   
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքը, որ  կազմակերպել էր  Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորումը: Հուլիսի 4-ից 8-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցում են ավելի քան 15 երկիր ներկայացնող...
 
Հուլիսի 1-ին սկսվեց 2019 թվականի ամառային առաջին զորակոչը։ Զորակաոչը ամեն երիտասարդի և նրա ընտանիքի համար հուզումնալից պահ է։ Նոր իրավիճակում հայտնված երիտասարդների լարվածությունը հավաքակայանում փորձում են մեղմել զինվորականներն ու բանակի հոգևոր սպասավորները։   
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվեց Մայր Տաճարի նորոգման աշխատանքներին առընթեր հանձնախմբի երկրորդ ժողովը:  Դեռևս հունիսի 23-ին, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հայրապետական կոնդակով տրվեց Մայր Տաճարի հիմնանորոգման համար համազգային դրամահավաքի մեկնարկը:  
 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, դիրիժոր Էռնեստ Հյոցըլի ղեկավարությամբ, առաջին անգամ երևանյան բեմում էր դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը:  
 
Հուլիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց  անվանի դիրիժոր, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Դավթյանի 90-ամյա հոբելյանը:  
 
Հայտնի են Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները:  
 
Ժիզել Ջեքսոնի և Ռաֆայել Րեսնիգի «Սոուլ Գիֆթ» բենդի բացօթյա համերգը նվիրված էր ԱՄՆ անկախության տոնին:  
 
Պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը հանդես եկավ երկու ներկայացմամբ, որոնցից մեկը պրեմիերա էր:  
 
 
8
9
10
11
12
13
14
Ամառվա զով երեկոներին առավելապես սիրված ու մարդաշատ է Մայրավանքի հարակից հանգստի գոտին ու Մատենադարանի հարակից տարածքը: Այցելուների համար հասնելի հանգստյան գոտի է նաև Ներսիսյան անտառը, որը նույնպես ընդգրկված է Մայրավանքի տարածքի մեջ և գործում է Մայր Աթոռի հոգածության ներքո:  
 
Հուլիսի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում 12 սարկավագների քահանայական ձեռնադրությունն ու օծումն էր: Պատարագը հանդիսապետում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:  
 
Հուլիսի 4-6-ը մեր երկրում անցացվեց 5-րդ միջազգային բժշկական համագումարը, որին մասնակցում էին բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետներ ավելի քան 22 երկրից: Համագումարի մի խումբ մասնակիցների ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:   
 
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քահանայական ձեռնադրություն և օծում ստացած նորաօծներին հուլիսի 7-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:  
 
Երկու տարի հետո Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքն իր եկեղեցին կունենա: Շուրջ հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի խոսքով՝ աղոթատուն ունենալու անհրաժեշտությունը վաղուց կար, քանի որ եկեղեցական արարողությունների մասնակցելու համար բնակիչներն ստիպված են հարևան համայնքների եկեղեցիներ...
 
Հուլիսի 4-ին, Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ մեկնարկեց Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) ուխտագնացությունը Արցախ, որին մասնակցում էին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ավելի քան 250 երիտասարդներ:   
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Շվեյցարիայի «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին ընդունել է Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը: Շվեյցարական Կարմիր խաչը Հայաստանում վերսկսել է աշխատանքները 2016թվականից:   
 
Նկարիչների միությունում բացվել է հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված հայ մշակույթի ականավոր գործիչներ Կոմիտասին և Հովհաննես Թումանյանին:  
 
Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Երևանի 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:   
 
Իտալացի հայտնի քանդակագործ Լորենցո Քուինը «Նարեկացի» արտ-նախագծի պրոդյուսեր Յուլիաննա Պարակշիեւայի հրավերով երկօրյա այցով Հայաստանում էր: Քանդակագործը որոշել էր այցելել այն վայրերը, որտեղ եղել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Լորենցո Քուինն առաջինն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ բացահայտելու հայոց...
 
Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողները այս տարի ևս արձակուրդի մի մասը կանցկացնեն Հայաստանի և Սփյուռքի թեմերում: Ուսանողական լսարանից թեմական ծառայության է մեկնելու շուրջ 30 ուսանող:   
 
Ազգային գրադարանում պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյակի միջոցառումների շրջանակում ցուցադրվեցին եզակի նմուշներ: Տարբեր ժամանակներում դրանք ազգային գրադարանին են նվիրել կամ հեղինակները, կամ նրանց ժառանգները:   
 
Հուլիսի 4-ին Ազգային գրադարանն ու «Անտարես» հրատարակչությունը համատեղ մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրեցին տասը լավագույն ընթերցողի և ժամանակակից գրողների:    
 
Աննա Քոլոզյանի «Թաղիքարշավ» նախագծի շրջանակում «Մոռացված արհեստի վերապրում» խորագրով ցուցահանդես բացվեց Երևանի պատմության թանգարանում:  
 
 
 
 
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կապակցությամբ Մայր Աթոռի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց սցենարիստ, կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին:   
 
Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ:   
 
Քարի փոշու մեջ կորած, մուրճը ձեռքին աղջիկը Նարինե Փոլադյանն է: Լիբանանահայ է, երկու տարի է Հայաստանում է՝ իբրև կամավոր նախ եղել է Գյումրիում, հիմա արդեն՝ մայրաքաղաքում է: Ի՞նչն է 24-ամյա աղջկան Հայաստան բերել:  
 
Առաջին անգամ հովվապետական այցով Սինգապուր էր այցելել Մալանքարա Ուղղափառ եկեղեցու հովվապետ Բասիլիոս Մարթոմա Պաուլոս 2-րդը։ Եկեղեցապետը տարածաշրջանի արևելյան ուղղափառ եկեղեցիների հոգևոր հովիվներին հրավիրել էր մասնակցելու հայրապետական պատարագին, Սինգապուրի Ս. Թովմաս եկեղեցում։ Հրավիրված...
 
Տևական ժամանակ է, Մայր Տաճարում պատարագի ձայնն ու խունկի բույրը փոխարինվել են շինարարական աղմուկով ու փոշով: Շաբաթը 6 օր Տաճար ելումուտի հնարավորություն ունեն միայն «Հորիզոն 95» ՍՊԸ-ի ինժեներները, շինարարներն ու արհեստավորները:   
 
Հուլիսի 12-ին և 13-ին  ՀՀ ԳԱԱ  նախագահության նիստերի դահլիճում  անցկացվեց «Հայաստանի ազգային հերոս», ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր,  Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակին նվիրված ...
 
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Միջազգային օպերային մրցանակաբաշխությունում 2019 թվականի լավագույն օպերային երգչուհի ճանաչված, սոպրանո Հասմիկ Գրիգորյանի համերգը:  
 
«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում Հայաստանի պետական ջազ նվագախումբն ու ամերիկացի ջազ վոկալիստ, շեփորահար Ռոնալդ Բեյքերն էին: Սա նրանց առաջին համագործակցությունն էր և Բեյքերի առաջին այցը մեր երկիր:  
 
«Կախարդական սրինգ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված 20 նվագարանների շարքում էր նաև Կոմիտաս վարդապետի 7 սրինգներից մեկը:  
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգաշրջանի փակմանը կատարեց Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան:  
 
 
15
16
17
18
19
20
21
16-րդ միջազգային «Ոսկե ծիրանին» աշխարհի տարբեր երկրներից մասնակցության 740 հայտ էր ուղարկվել: Ցուցադրության համար ընտրվել էին ֆիլմեր աշխարհի հեղինակավոր` Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոնների մրցութացանկերից: Հանձնախմբերի կազմում միջազգային այլ կինոփառատոնների տնօրենններ էին, պրոդյուսերներ,...
 
«Արամե» պատկերասրահում բացվել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» շարքը:  
 
Հուլիսի 11-ին «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ավանդական «Պրեսս կոկտեյլը», որի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան զրուցել հյուրերի հետ: Ներկա էին նաև փառատոնի աջակիցներ, հովանավորներ ու գործընկերները: Նրանցից մի քանիսին, արդյունավետ...
 
Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Ռուբեն Էնֆենջյանի անհատական ցուցահանդեսը: «Տեսնել տիեզերքը» խորագրով ցուցադրությանը ներկայացված են 80-ականներից մինչև 2019 թվականն ստեղծված գործեր:
 
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-ից 12-ը «Այրարատ» կինոթատրոնի սրահում ինստալացիայի միջոցով ներկայացվեցին «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու մոռացությունից փրկված կադրերը:   
 
Այս տարի «Ոսկե ծիրանը» աստղային դերասանների փոխարեն հյուրընկալել էր հեղինակային ֆիլմի ճանաչված վարպետների: Մեքսիկացի ամենահայտնի կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը և մոսկվաբնակ հայ ռեժիսոր Արթուր Արիստակիսյանը Երևանում հանդիպեցին միմյանց ու հանդիսատեսի հետ:  
 
 
Հուլիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ:  
 
 
Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը, սկսած 2016 թվականից, կազմակերպում է ամառային ճամբար, որին մասնակցում են Հայաստանում գործող տարբեր քրիստոնեական համայնքների 12-16 տարեկան երեխաներ: Այս տարի ամառային էկումենիկ ճամբարն անցկացվեց Գուգարաց թեմում:   
 
Աշխեն Պապոյանը «Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի» մեթոդիստն ու ավագ վերականգնողն է: 2016 թվականից շաբաթվա բոլոր օրերին   Մայր տաճարում է: Մինչ այժմ երիտասարդ մասնագետը վերականգնել է Քոբայրի ու Արուճի հուշարձանները, մասնակցել Մինասի որմնանկարների ապամոնտաժմանը,...
 
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության անդամները վրանային ճամբար էին կազմակերպել Օձունի Սուր Աստվածածին եկեղեցու բակում:  
 
ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի նախաձեռնությամբ մեկնարկել է նոր մատենաշար: Լույս է տեսել «Ոսկեղենիկ» կոչվող շարքի առաջին գրքույկը, որում ներկայացված է Հովհան Ոսկեբերանի քարոզների ու ճառերի առաջին աշխարհաբար թարգմանությունը:   
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության «Երաժշտական Հայաստան» և «Ամառային փորձառություն Երևանում» ամենամյա ծրագրերի շրջանակներում այս օրերին Երևանում գտնվող 40 երիտասարդ մասնագետների:   
 
Հայաստանի պետական կամերային երգչախումբը, կամերային նվագախումբը և «Հովեր» կամերային երգչախումբը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Կո
 
Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է ազգային տոնը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ տոնական համերգ տեղի ունեցավ նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ելույթ ունեցավ Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի լարային քառյակը: Խմբի հետ հանդես եկավ ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերը:...
 
16 տարի Իտալիայում անցկացվող «Շլեռն» երաժշտական փառատոնն այս տարի տեղափոխվել է Հայաստան և վերանվանվել` Արագած:  Փառատոնը հիմնադրել է թավջութակահար Վահրամ Սարաջյանը:   
 
Կլարնետահար, մանկավարժ Աբգար Մուրադյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-երեկո էր կազմակերպվել:
 
Հոբելյանական տարեդարձը «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում նշվեց բացօթյա համերգային ծրագրով:  
 
 
22
23
24
25
26
27
28
Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում անդրանիկ պատարագ է մատուցել վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:  
 
Հուլիսի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Մասնավոր քննարկման առարկա դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:  
 
Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի հրավերով կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը Քվեբեք քաղաքում ներկա է գտնվել դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողությանը:  
 
2000 թվականից Հայաստանի պետական մանկավարժական համալսրանում գործում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Այս տարվա դասընթացներին մասնակցող ուսուցիչներին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը:  
 
Մայր տաճարի վերականգնման աշխատանքները շարունակվում են, մասնագետները շարունակում են նոր բացահայտումներ անել:  
 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով   գտնվում է Տավուշի և Լոռու մարզերում: Նախագահը հյուրընկալվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում, եղել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և Դիլիջանի միջազգային քոլեջում, ինչպես նաև այցելել տեղի...
 
«Կիլիկիա, առյուծենրի երկիրը» խաղարկային կարճամետրաժի ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բեյրութում:   
 
Երևանում բացվել է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Անդրանիկ Քոչարի տուն-թանգարանը:   
 
Լույս է տեսել Ավետիք Իսահակյանի ակադեմիական 14 հատորյակի վեցերորդ հատորը:  
 
Հայաստանի ազգային գրադարանում հայ անվանի գրող, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթի 150-ամյակի առթիվ կազմակերպվել էր ցուցադրություն:  
 
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմադրության է պատրաստվում «Լոռեցի Սաքոն» ներկայացումը: Թատրոնի անձնակազմն այն նվիրում է Հովհաննես Թումանյանի՝ 150 և Սոս Սարգսյանի  90-ամյակներին: Ներկայացման առաջնախաղը կլինի հուլիսի վերջին:  
 
Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսը և «365 օր անց» խորագրով ամենամյա հաշվետու ցուցահանդեսը:  
 
Հուլիսի 22-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:  
 
Հուլիսի 22-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած վեց զինվորականների, որոնք առաջիկայում կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու...
 
 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը նշում է գործունեության 30-ամյա հոբելյանը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Երկիր և մշակույթ» համազգային բարեգործական կազմակերպությունը նշեց հայաստանյան գործունեության 30-ամյակը:  
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Ճարտարապետական խորհրդի նիստին քննարկվել են Մայր տաճարի վերանորոգման հարցերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճարտարապետական խորհրդի հերթական նիստի ժամանակ քննարկվեցին Մայր տաճարի վերանորոգման հարցերը: Մասնագիտական հանձնախմբի անդամները` ճարտարապետներ, հնագետներ, նկարիչներ, շինարարներ, ներկայացրին շինարարական աշխատանքների ընթացքը, կատարված գործի ծավալը, քննարկեցին նախագծային...
 
Արագածոտնի թեմի Սբ.  Հովհաննավանք եկեղեցում Պայծառակերպության տոնի օրը նշվում է նաև եկեղեցու ուխտի օրը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գանձատնից Հովհաննավանք բերվեց Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանը:   
 
Հարության տոնից 14 շաբաթ անց Հայ առաքելական եկեղեցին նշում էհինգ տաղավար տոներից երրորդը՝ Պայծառակերպության տոնը, որ ժողովրդի շրջանում առավել հայտնի է Վարդավառ անունով: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Պայծառակերպության տոնը սկսվում է ուրախ նախատոնակով:  
 
Հուլիսի 28-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական ղողանջների ներքո հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն...
 
Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվեց նաև Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում: Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ, տոնական պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը: Տոնը եկեղեցու բակում շարունակվեց Վարդավառի ուրախ ջրախաղով և...
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Եպիսկոպոսական ժողովը հորդորել է զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը քննարկեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Ստամբուլյան կոչվող կոնվենցիայի նկատմամբ ժողովը որոշակի վերաբերմունք արձանագրեց: ...
 
Շորժայի «Վիշապ» լողափում անցկացվեց «Հուսո առագաստ» հեղինակային երգի 5-րդ փառատոնը:  
 
Շուրջ երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան: Հուլիսի 26-ի ներկայացումը նվիրվեց երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի մահվան 25-րդ տարելիցին:  
 
ՀԲԸՄ-ն արդեն 8-րդ տարին է, իրականացնում է «Երաժշտական Հայաստան» ծրագիրը, որին մասնացում են հայ և օտարերկրյա պրոֆեսիոնալ երաժիշտներ և երաժշտասերներ ամբողջ աշխարհից. տարիքային և ժանրային սահմանափակումներ չկան:    
 
Հուլիսի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմից Վերդիի «Օթելլո» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մանկական երգչախմբերի կատարմամբ:  
 
Այս կիրակի՝ հուլիսի 28-ին, Հայ առաքելական եկեղեցին կնշի հինգ տաղավար տոներից երրորդը՝ Քրիստոսի Պայծառակերպությունը:   
 
Երրորդ տարին է` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը համագործակցում են: Բժշկական կրթություն ստացող ուսանողները հնարավորություն են ստանում վեց շաբաթ փորձառություն ձեռք բերել՝ աշխատելով հիվանդանոցում:  
 
«Փյունիկ» բարեգործական հիմանդրամի՝ Փավստոս Բուզանդ 3 հասցեում գործող սրահում այս օրերին գործում է Վալեանու Եկատերինա Վեռտիսը ցուցահանդեսը, որի հասույթը փոխանցվելու է Հունաստանում բուժման մեջ գտնվող մի երեխայի:   
 
Մայր Աթոռի հովանավորությամբ Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» մանկապատանեկան ճամբարի առաջին հերթափոխն սկսվել է հունիսի 17-ին՝ հյուրընկալելով 202 երեխայի:  
 
Այս շաբաթ Հանրային խորհուրդը քննարկել է Ստամբուլյան կոնվենցիան, որը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել: Հանրային խորհրդի անդամների մեծ մասը հայտարարել է, որ դեմ է կոնվենցիայի վավերացմանը:   
 
29
30
31
1
2
3
4
Քանաքեռ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին այս տարվա Պայծառակերպության տոնի օրը՝ հուլիսի 28-ին, նոր կյանք ստացավ: Սրբավայրը վերաօծեցին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Տ. Վրաթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ Ս. Աստվածածինը նվիրաբերվեց ՀՀ զինված ուժերի...