Սեպտեմբեր 2019

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
26
27
28
29
30
31
1
 
 
 
 
 
 
2019-20 ուսումնական տարին սկսված է: Վաղ առավոտից շնորհավորանքներ, բարեմաղթանքներ են հնչում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում: Գիտելիքի օրը էրնեկյանցիների հետ դիմավորեց նաև ԱԺ պատգամավոր, դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Մխիթար Հայրապետյանը: Տոնի...
 
2
3
4
5
6
7
8
Այս տարի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնի  շրջանակում առաջին անգամ ներկայացվեցին միջազգային կրոնական հեղինակավոր կինոփառատոնները: Իտալիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի փառատոնների հիմնադիրներն ու ներկյացուցիչները հանդես եկան իրենց փորձառությամբ, կիսեցին...
 
Սեպտեմբերի 2-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առիթով:  
 
Օգոստոսին Կանադայում կազմակերպվեց հայոց թեմի ամենամյա «Արարատ» ամառային երիտասարդական ճամբարը:   
 
Գուգարաց թեմը «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրով գրենական պիտույքներ նվիրեց սուղ հնարավորություններ ունեցող ընտանիքների 150 դպրոցականների:  
 
Ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը Զալցբուրգի համալսարանի դասախոսների հետ հյուրընկալվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրեց Հայաստան այցելելու առիթը:  
 
Նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի՝ Հաղթոյի 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:  
 
Ուխտագնացություններ, հանդիպումներ, բարեգործական ծրագրեր: Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով մեկ շաբաթ Հայաստանում անցկացրեցին Բեյրութի «Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց» համախմբումի անդամները` ընտանիքներով:   
 
Օգոստոսի 26-ին Երեւանում մեկնարկել է «Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնը»: Օգոստոսի 31-ին Կապույտ մզկիթում բացվեց Իրանի ամենահայտնի հայլ ուսանկարչի՝ Անտուան Սևրուգինի ցուցահանդեսը:    
 
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանի «Գունային խանդավառություն» խորագիրը կրող հինգերորդ անհատական ցուցահանդեսը։  
 
Օգոստոսի 23-ից 30-ը Հայաստանում անցկացվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:   
 
Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կայացել է «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը:   
 
Հայերեն են թարգմանվել Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածաշարը և Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպը:  
 
Ո՞րն է քրիստոնեական ընտանիքը. Ընտանեկան խորհրդատվությունների կենտրոնը և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակը կազմակերպել էին քննարկում այս թեմայի շուրջ:   
 
 
 
Ս. Էջմիածնի մայր տաճարի վերականգնման աշխատանքներն ընթանում են առանց դադարի: Տաճարը շարունակում է անակնկալներ մատուցել շինարարներին:  
 
Նորքի հայորդյաց տան հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան դրան հաջորդող հինգ օրերին:   
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց հոգեհանգստյան արարողություն Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի համար: Հոգևորականները և սրբազանի հարազատները աղոթեցին նրա հոգու խաղաղության և երկային արքայությանն արժանանալու համար:  
 
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում հոգեհանգստյան արարողություններ են տեղի ունենում ի հիշատակ մայր Թերեզայի 109-րդ տարեդարձի:  Բրազիլիայում ամազոնյան հրդեհները պառակտել են կրոնական համայնքները: Իտալիայում անցկացվել է ղպտի ուղղափառ եկեղեցու երիտասարդների ամենամյա 19-րդ կոնֆերանսը: ...
 
Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի 16 դպրոցական իրենց ուսուցիչների հետ այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին և ստացան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը: 
 
Մաշտոցյան Մատենադարանում պահվող Սանգիբարանի հրաշագործ ավետարանը ամեն տարի Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության տոնի օրը դուրս է բերվում պահոցից և հանդիսավորությամբ տարվում Շողակաթ վանք:  
 
«Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում սեպտեմբերի 6-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնչեց Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։  
 
Ճապոնացի անվանի դաշնակահար Ցուջի Նոբույուկիի մենահամերգով մեկնարկել է «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը։  
 
Սեպտեմբերի 1-ից 13-ը Հայաստանում և Արցախում մանսուրյանական օրեր են։ «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում սեպտեմբերի 5-ին ներկայացվեցին կոմպոզիտորի գործիքային կոնցերտները:
 
Սոնա Հովհաննիսյանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում առաջին անգամ ընդունեց բուհի նոր ուսանողներին: Ռեկտորի հետ առաջին հանդիպումը ուսանողների համար մի յուրօրինակ դաս էր: Նրա նախաձեռնությամբ առաջին կուրսեցիները տեղում սովորեցին երգել «Գաուդեամուս» ուսանողական օրհներգը:...
 
Սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացավ կոմպոզիտոր Գագիկ Հովունցը։ Նա հայտնի էր որպես նոր արվեստի քարոզիչ, նորարարության համար պայքարող մարտիկ:
 
9
10
11
12
13
14
15
Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել երեք տարվա դադարից հետո: Պատարագիչը Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն էր։   
 
Պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը ՌԴ նախագահի հրամանագրով պետական պարգևի է արժանացել բարեգործության համար:   
 
Այս ամառ Վեհափառ հայրապետի օրհնությամբ «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի երեք աշակերտներ ամառային հանգիստը անցկացրին ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի հարկերի տակ գործող ամառային դպրոցական ճամբարներում: Նրանց ուղեկցում էր դպրոցի տեսուչ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:  
 
Վայոց ձորի մարզում նշվեց միջնադարյան հոգևոր, կրթական ու գիտական կարևորագույն կենտրոնի՝ Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։   
 
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան համայնքի Սուրբ Կարմիր կիրակի եկեղեցին: 5-րդ դարում կառուցված այս սրբատեղին կոչվել է Կարմիր վանք:   
 
Սեպտեմբերի 8-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիները նշում են մեծագույն սրբուհու՝ Աստվածածնի ծննդյան տոնը: Այն ուխտի օր է հատկապես Տիրամոր անունը կրող եկեղեցիներում:   
 
Ուսումնական տարեսկզբին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց այբբենարանների ցուցահանդես՝ գրադարանի ֆոնդերում պահվող շուրջ 100 այբբենարան՝ տպագրված տարբեր երկրներում, 1675թ-ից մինչև մեր օրերը:  
 
Ս. Էջմիածնի տաճարի ամրակայման աշխատանքների ընթացքում 1700-ական թթ. որմնանկարների նոր շերտեր են ի հայտ եկել: Որմնանկարը կատարել է Նաղաշ Հովնաթանը՝ Հակոբ և Հարություն որդիներ հետ:    
 
Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան է։ Տարին հոբելյանական է նաեւ վարպետի՝ Երվանդ Մանարյանի համար, լրացել է նրա 95–ամյակը:  
 
Երևանում առաջին անգամ ցուցադրվում են թբիլիսահայ նկարիչ Լեվ Բայախչևի ստեղծագործությունները։  
 
ՀՀ նախագահի նստավայրում ներկայացվել են Կապիտոլյան թանգարանի երկրորդ և երրորդ դարերի հին հռոմեական խճանկարների հավաքածուից մի քանի նմուշներ՝ հին Հռոմի վարպետների աշխատանքները:  
 
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն»:  
 
Մինչև սեպտեմբերի 12ը Նկարիչների միությունում կցուցադրվեն Հակոբ Հակոբյանի կնոջ՝ Մարի Հովելյան-Հակոբյանի կտավները:   
 
 
 
 
Գիտական թեզերը բարեհաջող պաշտպանելուց հետո, հաջորդ օրը՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ աբեղաները մասնավոր վարդապետական աստիճան ստացան:  
 
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Տ. Անդրեաս աբեղա Եզեկյանն ու Նոթինգհեմի համալսարնում  ուսանող Տ. Գրիգորիս...
 
Սեպտեմբերի 13-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ֆրանսիայից ժամանած ուխտավորների խմբին: Նրանց ուղեկցում էր Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:   
 
Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Խաչվերացի տոնը, որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Այն նաև հինգերորդ և վերջին տաղավար տոնն է:  Բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ:   
 
Սեպտեմբերի 12-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Լիբանանից ժամանած պատվիրակությանը՝ Զահլեի Անտիոքի Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի և «Գարդենիա Լեբնիզ ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆեյսալի գլխավորությամբ:  
 
Արդեն վեցերորդ տարին է՝ Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ երիտասարդները «Խաչի քարոզ» են իրականացնում Երևանի կանգառներում: Մտահղացումը հենց երիտասարադներինն է: ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր խորհրդի ատենապետ Վահան Մարդյանն ասում է՝ առաջին անգամ մտավախություն ունեին, որ ...
 
Խաչվերացի տոնի նախօրեին Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Միքայել քահանա Նուրիջանյանի և եկեղեցու երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի ունեցավ նախատոնական խաչերթ Մխչյանի եկեղեցու բակից դեպի Դիմիտրովի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:  
 
Խաչվերացի տոնի օրը Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցու ուխտի օրն է նաև: Սեպտեմբերի 15-ին տոնական պատարագ մատուցեց Վաղարշ քահանա Իսախանյանը:
 
Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:    
 
16
17
18
19
20
21
22
Հայոց հայրապետի հրավերով Հայաստան ժամանած Գերմանիայի 11-րդ նախագահ Յոախիմ Գաուկը (2012-2017թթ.) հյուրընկալվեց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում:   
 
Սեպտեմբերի 15-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին  նախագահ Յոախիմ Գաուկի հետ: Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունեց Գերմանիայի նախկին նախագահի այցը Մայր Աթոռ Ս....
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը հյուրընկալեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին: Գրողի ընտանիքի անդամները սփռված են աշխարհով մեկ: Վեհափառ հայրապետի հետ հանդիպմանը մեծ գերդաստանից ներկա էին միայն 18-ը: Հերթական հանդիպման առիթը Թումանյանի 150-ամյակն է:   
 
 
 
 
 
 
 
23
24
25
26
27
28
29
 
 
 
 
 
 
 
30
1
2
3
4
5
6