Սեպտեմբեր 2019

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
26
27
28
29
30
31
1
 
 
 
 
 
 
2019-20 ուսումնական տարին սկսված է: Վաղ առավոտից շնորհավորանքներ, բարեմաղթանքներ են հնչում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում: Գիտելիքի օրը էրնեկյանցիների հետ դիմավորեց նաև ԱԺ պատգամավոր, դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Մխիթար Հայրապետյանը: Տոնի...
 
2
3
4
5
6
7
8
Այս տարի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնի  շրջանակում առաջին անգամ ներկայացվեցին միջազգային կրոնական հեղինակավոր կինոփառատոնները: Իտալիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի փառատոնների հիմնադիրներն ու ներկյացուցիչները հանդես եկան իրենց փորձառությամբ, կիսեցին...
 
Սեպտեմբերի 2-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առիթով:  
 
Օգոստոսին Կանադայում կազմակերպվեց հայոց թեմի ամենամյա «Արարատ» ամառային երիտասարդական ճամբարը:   
 
Գուգարաց թեմը «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրով գրենական պիտույքներ նվիրեց սուղ հնարավորություններ ունեցող ընտանիքների 150 դպրոցականների:  
 
Նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի՝ Հաղթոյի 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:  
 
Ուխտագնացություններ, հանդիպումներ, բարեգործական ծրագրեր: Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով մեկ շաբաթ Հայաստանում անցկացրեցին Բեյրութի «Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց» համախմբումի անդամները` ընտանիքներով:   
 
Ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը Զալցբուրգի համալսարանի դասախոսների հետ հյուրընկալվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրեց Հայաստան այցելելու առիթը:  
 
Օգոստոսի 26-ին Երեւանում մեկնարկել է «Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնը»: Օգոստոսի 31-ին Կապույտ մզկիթում բացվեց Իրանի ամենահայտնի հայլ ուսանկարչի՝ Անտուան Սևրուգինի ցուցահանդեսը:    
 
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանի «Գունային խանդավառություն» խորագիրը կրող հինգերորդ անհատական ցուցահանդեսը։  
 
Օգոստոսի 23-ից 30-ը Հայաստանում անցկացվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:   
 
Հայերեն են թարգմանվել Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածաշարը և Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպը:  
 
Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կայացել է «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը:   
 
Ո՞րն է քրիստոնեական ընտանիքը. Ընտանեկան խորհրդատվությունների կենտրոնը և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակը կազմակերպել էին քննարկում այս թեմայի շուրջ:   
 
 
 
Ս. Էջմիածնի մայր տաճարի վերականգնման աշխատանքներն ընթանում են առանց դադարի: Տաճարը շարունակում է անակնկալներ մատուցել շինարարներին:  
 
Նորքի հայորդյաց տան հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան դրան հաջորդող հինգ օրերին:   
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց հոգեհանգստյան արարողություն Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի համար: Հոգևորականները և սրբազանի հարազատները աղոթեցին նրա հոգու խաղաղության և երկային արքայությանն արժանանալու համար:  
 
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում հոգեհանգստյան արարողություններ են տեղի ունենում ի հիշատակ մայր Թերեզայի 109-րդ տարեդարձի:  Բրազիլիայում ամազոնյան հրդեհները պառակտել են կրոնական համայնքները: Իտալիայում անցկացվել է ղպտի ուղղափառ եկեղեցու երիտասարդների ամենամյա 19-րդ կոնֆերանսը: ...
 
Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի 16 դպրոցական իրենց ուսուցիչների հետ այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին և ստացան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը: 
 
Մաշտոցյան Մատենադարանում պահվող Սանգիբարանի հրաշագործ ավետարանը ամեն տարի Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության տոնի օրը դուրս է բերվում պահոցից և հանդիսավորությամբ տարվում Շողակաթ վանք:  
 
«Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում սեպտեմբերի 6-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնչեց Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։  
 
Ճապոնացի անվանի դաշնակահար Ցուջի Նոբույուկիի մենահամերգով մեկնարկել է «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը։  
 
Սեպտեմբերի 1-ից 13-ը Հայաստանում և Արցախում մանսուրյանական օրեր են։ «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում սեպտեմբերի 5-ին ներկայացվեցին կոմպոզիտորի գործիքային կոնցերտները:
 
Սոնա Հովհաննիսյանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում առաջին անգամ ընդունեց բուհի նոր ուսանողներին: Ռեկտորի հետ առաջին հանդիպումը ուսանողների համար մի յուրօրինակ դաս էր: Նրա նախաձեռնությամբ առաջին կուրսեցիները տեղում սովորեցին երգել «Գաուդեամուս» ուսանողական օրհներգը:...
 
Սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացավ կոմպոզիտոր Գագիկ Հովունցը։ Նա հայտնի էր որպես նոր արվեստի քարոզիչ, նորարարության համար պայքարող մարտիկ:
 
9
10
11
12
13
14
15
Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել երեք տարվա դադարից հետո: Պատարագիչը Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն էր։   
 
Պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը ՌԴ նախագահի հրամանագրով պետական պարգևի է արժանացել բարեգործության համար:   
 
Այս ամառ Վեհափառ հայրապետի օրհնությամբ «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի երեք աշակերտներ ամառային հանգիստը անցկացրին ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի հարկերի տակ գործող ամառային դպրոցական ճամբարներում: Նրանց ուղեկցում էր դպրոցի տեսուչ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:  
 
Վայոց ձորի մարզում նշվեց միջնադարյան հոգևոր, կրթական ու գիտական կարևորագույն կենտրոնի՝ Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։   
 
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան համայնքի Սուրբ Կարմիր կիրակի եկեղեցին: 5-րդ դարում կառուցված այս սրբատեղին կոչվել է Կարմիր վանք:   
 
Սեպտեմբերի 8-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիները նշում են մեծագույն սրբուհու՝ Աստվածածնի ծննդյան տոնը: Այն ուխտի օր է հատկապես Տիրամոր անունը կրող եկեղեցիներում:   
 
Ուսումնական տարեսկզբին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց այբբենարանների ցուցահանդես՝ գրադարանի ֆոնդերում պահվող շուրջ 100 այբբենարան՝ տպագրված տարբեր երկրներում, 1675թ-ից մինչև մեր օրերը:  
 
Ս. Էջմիածնի տաճարի ամրակայման աշխատանքների ընթացքում 1700-ական թթ. որմնանկարների նոր շերտեր են ի հայտ եկել: Որմնանկարը կատարել է Նաղաշ Հովնաթանը՝ Հակոբ և Հարություն որդիներ հետ:    
 
Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան է։ Տարին հոբելյանական է նաեւ վարպետի՝ Երվանդ Մանարյանի համար, լրացել է նրա 95–ամյակը:  
 
Երևանում առաջին անգամ ցուցադրվում են թբիլիսահայ նկարիչ Լեվ Բայախչևի ստեղծագործությունները։  
 
ՀՀ նախագահի նստավայրում ներկայացվել են Կապիտոլյան թանգարանի երկրորդ և երրորդ դարերի հին հռոմեական խճանկարների հավաքածուից մի քանի նմուշներ՝ հին Հռոմի վարպետների աշխատանքները:  
 
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն»:  
 
Մինչև սեպտեմբերի 12ը Նկարիչների միությունում կցուցադրվեն Հակոբ Հակոբյանի կնոջ՝ Մարի Հովելյան-Հակոբյանի կտավները:   
 
 
 
 
Գիտական թեզերը բարեհաջող պաշտպանելուց հետո, հաջորդ օրը՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ աբեղաները մասնավոր վարդապետական աստիճան ստացան:  
 
Սեպտեմբերի 13-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ֆրանսիայից ժամանած ուխտավորների խմբին: Նրանց ուղեկցում էր Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:   
 
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Տ. Անդրեաս աբեղա Եզեկյանն ու Նոթինգհեմի համալսարնում  ուսանող Տ. Գրիգորիս...
 
Սեպտեմբերի 12-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Լիբանանից ժամանած պատվիրակությանը՝ Զահլեի Անտիոքի Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի և «Գարդենիա Լեբնիզ ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆեյսալի գլխավորությամբ:  
 
Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Խաչվերացի տոնը, որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Այն նաև հինգերորդ և վերջին տաղավար տոնն է:  Բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ:   
 
Արդեն վեցերորդ տարին է՝ Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ երիտասարդները «Խաչի քարոզ» են իրականացնում Երևանի կանգառներում: Մտահղացումը հենց երիտասարադներինն է: ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր խորհրդի ատենապետ Վահան Մարդյանն ասում է՝ առաջին անգամ մտավախություն ունեին, որ ...
 
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2019-2020 համերգաշրջանը մեկնարկեց իտալացի երաժիշտների մասնակցությամբ:  
 
Պեկինի օպերայի հյուրախաղերը Երևանում:   
 
Երաժշտական ժանրերի երկխոսություն՝ Dialog Musical Project-ի համերգը:    
 
«Բամբիռ» գումարած «Լավ էլի»՝ երկու սիրված խմբեր որոշել էին հայտնվել նույն բեմում՝ սեպտեմբերի 13-ին «Ռոսիա» նախկին կինոթատրոնի դահլիճում, որտեղ հայաստանյան ոչ մի ռոք խումբ դեռևս չէր նվագել:   
 
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվել է «Նարեկացի» արվեստի միության 15-ամյակը:  
 
Խաչվերացի տոնի նախօրեին Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Միքայել քահանա Նուրիջանյանի և եկեղեցու երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի ունեցավ նախատոնական խաչերթ Մխչյանի եկեղեցու բակից դեպի Դիմիտրովի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:  
 
Խաչվերացի տոնի օրը Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցու ուխտի օրն է նաև: Սեպտեմբերի 15-ին տոնական պատարագ մատուցեց Վաղարշ քահանա Իսախանյանը:
 
Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:    
 
16
17
18
19
20
21
22
Հայոց հայրապետի հրավերով Հայաստան ժամանած Գերմանիայի 11-րդ նախագահ Յոախիմ Գաուկը (2012-2017թթ.) հյուրընկալվեց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում:   
 
Սեպտեմբերի 15-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին  նախագահ Յոախիմ Գաուկի հետ: Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունեց Գերմանիայի նախկին նախագահի այցը Մայր Աթոռ Ս....
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը հյուրընկալեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին: Գրողի ընտանիքի անդամները սփռված են աշխարհով մեկ: Վեհափառ հայրապետի հետ հանդիպմանը մեծ գերդաստանից ներկա էին միայն 18-ը: Հերթական հանդիպման առիթը Թումանյանի 150-ամյակն է:   
 
Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվել է Արամ Իսաբեկյանի աշխատանքների ցուցահանդեսը:  
 
ՀՀ նախագահի նստավայրում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա բացառիկ ցուցահանդես:  
 
«Կիլիկիա. առյուծների երկիրը» խաղարկային կինոնախագծի հայաստանյան պրեմիերայից հետո կարճամետրաժ ֆիլմն արդեն ցուցադրվում է Երևանի կինոթատրոններում:  
 
Ֆրանսիացի պոետ, արձակագիր և թարգմանիչ Ժերար դը Ներվալի «Քիմեռներ» բանաստեղծական շարքը լույս է տեսել հայերեն առանձին գրքույկով` Շուշանիկ Թամրազյանի բնագրային թարգմանությամբ:  
 
Սունդուկյանի Փոքր բեմում Մաթեի Վիշնիեկի «Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» ներկայացման առաջնախաղն էր:  
 
«Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրում անցկացվեց «Թաղիքի օր» ցուցահանդես փառատոնը։  
 
 
Տասը տարվա հիմնանորոգումից ու վերակառուցումից հետո Մայր Աթոռի վեհարանը բացման օրը առաջինը դռները բացեց լրատվամիջոցների համար:
 
2018-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի պատմության մեջ առաջին անգամ բացվեց ասպիրանտական լսարան: Այս տարի ասպիրանտների երկրորդ սերունդը մասնակցեց ընդունելության քննություններին:   
 
Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ  Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը:
 
Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ  Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը:
 
Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ  Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը:
 
Սեպտեմբերի 18-ին Վեհարանի համալիրի բացման արարողությանը մասնակցելու համար աշխարհի տարբեր անկյուններից Մայր Աթոռ էին ժամանել բարերարներ ու նվիրատուներ, որոնք մշտապես հոգածության տակ են պահում հայոց հոգևոր կենտրոնի խնամքը:   
 
Կաթողիկոսական նստավայրը՝ վեհարանը, 10 տարվա նորոգությունից հետո սեպտեմբերի 18-ին պաշտոնապես բացվեց: Արարողությունը հանդիսապետում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացրած...
 
Մեր տեսախցիկը շրջել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նորաբաց վեհարանի շենքում: Տեսանյութը ներկայացնում է վեհարանի շենքի կառուցման պատմությունը և այս օրերին վերակառուցված կաթողիկոսական նստավայրի առանձնահատկությունները:    
 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Մասնուրյանի հանդիպումը սեբաստացիների հետ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջոցառումներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։   
 
 
Բեթհովենի, Շումանի, Բրամսի մեծակտավ ստեղծագործություններով մեկնարկեց «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Երեկոյի հրավիրյալ երաժիշտներն էին դաշնակահար Սիմոն Տրպչեսկին և դիրիժոր Պիեր Կառլո Օրիցիոն։  
 
«Մեկ մարզ, մեկ երգ» կամ ինչպես Հայաստանի ու Արցախի մասին պատմել երաժշտության միջոցով. Ալին Դեմիրճյանի նոր նախագիծը:  
 
Հայաստանի պետական ջազ նվագախումբը ճարտարապետների միության տան դահլիճում հանդես եկավ յուրօրինակ համերգային ծրագրով՝ «Դասականները ջազում» խորագրով. Չայկովսկու, Գրիգի, Մոցարտի, Բախի, Խաչատրյանի, Բաբաջանյանի հայտնի գործերի ջազային փոխադրումները:  
 
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի ընթացքում մենահամերգով հանդես եկավ անվանի դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆը:   
 
Անկախության տոնի առիթով ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որում ասվում է. «Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին: Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած...
 
23
24
25
26
27
28
29
Արարատի մարզի Այգեզարդ գյուղը մի քանի տարի անց եկեղեցի կունենա: Սեպտեմբերի 22-ին կատարվեց եկեղեցու հիմնարկեքը:  
 
Մինչև հոկտեմբերի 25-ը «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 14-րդ միջազգային փառատոնի օրերին մարզերում, Արցախում և մայրաքաղաքում կթևածի թումանյանական շունչը:  
 
Սեպտեմբերի 21-ին տոնեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակը։ Այս տարի    տոնական միջոցառումների կիզակետը ոչ թե Երեւանն էր, այլ Գյումրին։ Անկախության օրը Գյումրիում է տոնել նաեւ մեր նկարահանող խումբը։  
 
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 85-ամյակը նշվել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:  
 
90-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբը ազդարարեց «Մատնաչափիկ» ներկայացման պրեմիերայով:  
 
Նորաշեն վեհարանը 500-ից ավելի նմուշներով ինքնատիպ թանգարան է: Հայրապետական նստավայրի արվեստի հավաքածուի մեջ տարբեր երկրներ և գեղարվեստական դպրոցներ ներկայացնող նմուշներ են: Դրանց մեծ մասը մեր մշակութային ժառանգության, մեծամասամբ գեղանկարչության գլուխգործոցներ են:
 
«Էրեբունի» արգելոց հնավայրում մեկնարկել է իններորդ պեղաշրջանը:  
 
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեցին հիշատակի արարողություններ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով: Հայրապետի շիրիմի մոտ տեղի ունեցած հոգեհանգստի կարգին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Մայր Աթոռի միաբաններ, թեմերի...
 
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի դահլիճում հյուրընկալեց Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի բժշկական համալսարանների շուրջ երկու հարյուր պրոֆեսորների: Նրանց ուղեկցում էր Վիեննայի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Յոհաննես...
 
Սեպտեմբերի 15-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր: Սա պարոն Գաուկի առաջին այցն է մեր երկիր:   
 
 
 
Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, Երևանում և մարզերում կատարվեցին խնկարկման, հիշատակության ու մեծարման միջոցառումներ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությաբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում խորհրդանշական զանգի ղողանջով ազդարարվեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի բացումը:...
 
Հայ օգնության ֆոնդի անդամները այս անգամ Գյումրիում էին: Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում երեք տասնամյակի գործունեությունն ամփոփող տոնական գալա միջոցառումն էր:  Սեպտեմբերի 26-ին  ՀՕՖ-ի ներկայացուցիչները կանգ առան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Նրանց հետ հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը:...
 
Վանաձոր քաղաքի Չերկասի 1/17 հասցեում բնակարանամուտ էր: Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով 29-րդ բնակարանը նվիրաբերվեց ժամկետային զինծառայող Արկադի Միտիչյանի  յոթ հոգանոց ընտանիքին:  
 
Օտտավայի հայ համայնքում տեղի ունեցավ դրոշի բարձրացման արարողություն համայնքային եկեղեցապատկան նոր կալվածքում:   
 
«Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնում բացվել է նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունք: Սարքավորումները ձեռք են բերվել Հայ եկեղեցու «Հայ օգնության ֆոնդ»-ի աջակցությամբ:   
 
Արդեն մեկ տարի է՝ «Զարգացնենք Հայաստանը» ՀԿ-ն իրականացնում է  «Օգնության կափարիչ» ակցիան. հավաքում են պլաստիկ շշերի կափարիչներ, հանձնում վերամշակող ընկերություններին և դրանից ստացված գումարով օգնում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին: Ակցիային միացել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
 
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին այցելեց Կահիրեի ազգային առաջնորդարանի պատվիրակությունը: Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդի ուղեկցությամբ եգիպտահայ պատվիրակները հայրապետի օրհնությունն ստանալուց հետո մեկնելու են Արցախ:   
 
Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդ»-ի աջակցությամբ բացվեց հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի ուսումնա-արտադրական մասնաշենքը: Բաթմասյան ընտանիքի բարերարությամբ շենքը հիմնանորոգվել, վերազինվել ու համալրվել է մեթոդական նյութերով։   
 
«Սեւան» քրեակատարողական հիմնարկում Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի կազմած աղոթագրքի շնորհանդեսն էր։
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին` երևանյան բեմում «Արամ Խաչատրյան»  համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին։  
 
 
Ֆրանսիացի թավջութակահար Գոտիե Կապյուսոնը «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաշտական 20-րդ փառատոնի հյուրն էր:  
 
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգային ծրագրով մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:  
 
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հանրությանը ներկայացվեց հայ իրականության մեջ առաջին Հայ երաժշտության ամփոփ հանրագիտարանը։ Այն նվիրված է հայ երաժշտական արվեստի սկզբնավորման ու զարգացման պատմությանը, առանձնահատկություններին ու նվաճումներին, ստեղծագործական ու կատարողական արվեստի նշանավոր...
 
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ս. Գևորգ Զորավարի հիշատակության օրը: Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռից Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի տարվեց սրբի մասունքը, մատուցվեց տոնական պատարագ:   
 
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանի «Կոմիտաս վարդապետ» գրքի շնորհանդեսը:  
 
Տևական դադարից հետո «Ռոք ասոցիացիան» մեկնարկեց «Արմենիա ին ռոք» փառատոնը՝ սեպտեմբերի 27-ին Ազատության հրապարակում հավաքելով հին ու նոր ռոք խմբերի, ռոք երաժշտության սիրահարների:  
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 14-րդ համերգաշրջանն սկսել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով։ Փառատոնի հյուրը սոպրանո Աննա Կասյանն էր:  
 
30
1
2
3
4
5
6
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում բացվեց եվրոպական երկրների հնատիպ գրականության ցուցադրություն:  
 
Հայաստանի ազգային արխիվի և ֆրանսիական Շոահի հուշահամալիրի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:  
 
Երեւանում անցկացվեց «Իտալիայի բույրերը. բուրմունք և ծես» խորագրով քառօրյա համաժողովը:  
 
Սեպտեմբերի 25-ին «Վերածնունդ» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծի շրջանակում ներկայացրել է «Լույսեր, Տեսախցիկ, Սարոյան» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան։   
 
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսաբնակ նկարիչ Աշոտ Աշոտի՝ Աշոտ Ղազարյանի անհատական ցուցահանդեսը՝ «Աֆեկտում» ընդհանուր վերտառությամբ:
 
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մայիս Ռաֆայելյանի 80-ամյակի առիթով Մայր թատրոնի Փոքր բեմում մեծարման երեկո էր կազմակերպվել:  
 
Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը  հայտարարվել է նաև Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչը:   
 
Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին և 10-ին կայանալիք «Եկեղեցի և ընտանիք» համաժողովի կազմկոմիտեի հերթական հանդիպում-քննարկումը՝ դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի նախագահությամբ: 
 
Ապարանի Սուրբ Խաչ և Սուրբ  Երրորդություն Հույսի խորան հաղորդարանի տարածքում  խաչադրման  ամենամյա արարողությունն էր: Այս տարի 1719-րդ խաչի կնքահայրը գործարար Հրաչյա Պողոսյանն էր:    
 
Հրազդանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «ԻՄ ԿՈՄԻՏԱՍԸ»  ներկայացումը:   
 
Սեպտեմբերի 27-ին, Ս. Գևորգ Զորավարի տոնի նախօրեին տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի՝ 2019-2020 ուսումնական տարվա  բացման հանդիսությունը:   
 
Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրան հայկական գյուղի միակ եկեղեցին՝ 19-րդ դար թվագրվող Սրբոց Ղևոնդյանցը, վերաօծվեց Վարագա սուրբ խաչի տոնի օրը:  
 
Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը` տիկնոջ հետ:  
 
Նորատուսի վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցին բացել է դռները. սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ եկեղեցու վերաօծման արարողությունը` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հանդիսապետությամբ: