Հոկտեմբեր 2019

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
30
1
2
3
4
5
6
 
Սեպտեմբերի 30-ին նորաբաց Վեհարանում, Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ, բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվեց:   
 
Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերի 29-ին, տնօրինությանբ երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի, Գանձասարում, Վարագա Սուրբ Խաչի տոնին վերաբացվեց Արցախի թեմը: Թեմի վերաբացման 30-ամյակի տոնական պատարագին ներկա էին Արցախի հանրապետության նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, բարերարներ, մեծ թվով հավատացյալներ՝...
 
«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Ամբերդ» և «Լոռի բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարաններում անցկացվեցին «Գրչագրությունը Ամբերդում» և «Բագրատունյաց ժառանգությունը» խորագրերով փառատոններ:  
 
Մեկուկես տարի շարունակվող  շինարարական աշխատանքներից  հետո  Իջևան քաղաքում տեղի ունեցավ  Տավուշի թեմի նոր առաջնորդարանի և «Արևիկ»  սոցիալ֊-կրթական կենտրոնի բացումը:  
 
Օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն առաջադրվել և աշխարհի 125 երկրների  ու տարբեր կրոնական համայնքների  700 պատվիրակների կողմից ընտրվել է միության պատվավոր...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում բացվելն է Երուսաղեմի Պալյան ընտանիքի 100-ամյա ժառանգությանը նվիրված բացառիկ ցուցադրություն:  
 
Հոկտեմբերի 2-ին, 63 տարեկանում ի Տեր ննջեց Հայ եկեղեցու սպասավոր Տ. Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը:  
 
«Աստվածամոր տուն» հիմնադրամն իր գործունեության սկիզբը նշանավորեց «Դեպի լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ: Հոկտեմբերի 1-ին  Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում տեղի ունեցավ մրցույթի ամփոփումը։  
 
Լիտվայի Հանրապետության խորհրդարանի` Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակութանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ու Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:  
 
Հայ եկեղեցու Ռու¬սաս¬տա¬նի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-22-ը Մոսկվայում գու¬մարվեց «Ազգային դասականները համաշխարհային գեղարվեստական արժեքների համատեքստում» խո¬րագ¬րով միջազգային գիտական կոնֆերանս՝ նվիրված Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-րդ հոբելյաններին։  
 
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդիրը վայելեց Տիգրան Մանսուրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: Կատարողները Գրեմիի մրցանակակիր, աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքավորող Ռոբին Շուլկովսկին և Տիգրան Մանսուրյանն էին:  
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Նաիրի» համահայկական հիմնադրամն ու ազգային պարարվեստի միությունն առաջին անգամ ներկայացրին Նաիրյան պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը:  
 
Հոկտեմբերի 2-ին «Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի» հերթական համերգն էր: Կամերային երաժշտության սիրահարներն ունկնդրեցին մեր երկրում հյուրընկալած  թավջութակահար Ա. Չաուշյանի, ջութակահար Բորիս Բրովցինի, ալտահար Դավիթ  Աբրահամյանի և դաշնակահար Էշլի Վոսի համատեղ կատարումները:...
 
Հայաստանի «Ռոք ասոցիացիայի» նախաձեռնած «Արմենիա ին ռոք» երկօրյա փառատոնն ավարտվեց սեպտեմբերի 28-ին: Ազատության հրապարակում շուրջ 2 տասնյակ ռոք խմբեր ելույթ ունեցան:  
 
 
7
8
9
10
11
12
13
Հոկտեմբերի 1-ից «Հայֆեստ» 17-րդ միջազգային թատերական փառատոնը:  
 
«Սաթէ-Աթղը» թատերական միությունը Երևանի համազգային թատրոնի հետ համատեղ ներկայացնում է ֆրանսիացի  ժամանակակից դրամատուրգ Ֆլորիան Զելլերի թատրոնին նվիրված միջոցառումների շարք։  
 
Երևանի պետական կամերային թատրոնում բացվեց գեղանկարիչ Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու անհատական ցուցահանդեսը: «Կամերային ցուցահանդեսը» թատրոնի և ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծված հարթակ է, որը հնարավորություն ընձեռում Երևանում և մարզերում ապրող արվեստագետներին ներկայանալ իրենց ստեղծագործություններով...
 
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը հեքիաթի մեջ հեքիաթ է բեմադրել:  
 
Արագածոտնի թեմի Վարդենուտ համայնքում Սուրբ Մեռկուրիոսի անունը կրող խոնարհված եկեղեցին վերաօծվեց:  
 
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատունը հյուրընկալել էր էպոսասացության հանրապետական մրցույթի մասնակիցների, ժյուրիի անդամների: Այստեղ էր անցկացվում մրցույթի եզրափակիչ փուլը:   
 
Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը,  Հայ եկեղեցու վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսում տեղի ունեցավ տոնական միջոցառում:  
 
Հոկտեմբերի 1-ին 86 տարեկանում կյանքից հեռացավ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:   
 
«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան առաքելությունը նշեց հիմնադրման 30-ամյակը:  
 
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառումների շրջանակում, տարեցների միջազգային օրը, Նորքի տարեցների տուն-ինտերնատի բնակիչները Տիկնիկային թատրոնի բեմում ներկայացրին բանաստեղծի գործերը:  
 
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառումների շրջանակում, տարեցների միջազգային օրը, Նորքի տարեցների տուն-ինտերնատի բնակիչները Տիկնիկային թատրոնի բեմում ներկայացրին բանաստեղծի գործերը:  
 
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում ներկայացված է նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանի 105 աշխատանք, հիմնականում դիմանկարներ:
 
Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ լսարանների  50 ուսանող  ամռանը ծառայել են Հայաստանի, Արցախի, արտերկրի տարբեր թեմերում:
 
Էջմիածին քաղաքը տոնեց հիմնադրման 2704-ամյակը: Հիմնադրման օրը խորհրդանշաբար նշվում է հոկտեմբերի 8-ին: Գրերի գյուտն անելուց հետո 405թ. հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը մտել Վաղարշապատ Էջմիածին:   
 
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում  «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում, արժեքեր և մարտահրավերենր» խորագորով միջազգային համաժողովը միավորել էր Մայր Աթոռի միաբանների, Ռուս և Կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների, պետական այրերի, գիտնականների և հասարակական գործիչների...
 
Հոկտեմբերի 10-14-ը Արցախում կկայանա «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողով։ Հոկտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց համաժողովի իրաքյան պատվիրակությանը:
 
Ո՞րն է քրիստոնեական ընտանիքի մոդելը, ինչու՞ ընտանիքի նկատմամբ հոգևոր խնամատարության իրագործումը առանցքային կարևորություն ունի եկեղեցու առաքելության մեջ: Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում շարունակվեց «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային...
 
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ:  
 
Նոյեմբերյանի «Պապոնց տուն» կրթական կենտրոնը, նվիրատվությամբ՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության շուտով նոր շենք կունենա:    
 
Տավուշի մարզի Կոթի համայնքում վերանորոգումից ու կահավարումից հետո բացվեց խաղապաստարան:  
 
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի՝ Լիսաբոնից ժամանած ներկայացուցիչներին: Հյուրերին ուղեկցում էր «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» հիմնադիր Վահե Մխիթարյանը: Հայաստան այցը կազմակերպվել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակի առիթով:
 
Էջմիածնի Մհեր Աբեղյան թանգարանում «Իմ Կոմիտասը» թեմայով ցուցադրությանը ներկայացված են Ազգային պատկերասրահի՝ տարբեր ժամանակաշրջանների ավելի քան 10-ը հեղինակների կտավներ՝ բոլորն էլ կոմիտասյան թեմայով:   
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում, արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի առիթով Ս. Գայանե վանքում Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետութամբ կատարվեց համատեղ աղոթքի արարողություն: Հոգևոր հայրերն աղոթեցին ընտանիքների զորացման ու ընտանեկան արժեքների...
 
«Անդրե Շենիե» օպերայի համերգային կատարման պրեմիերան՝ Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:  
 
Հոկտեմբերի 7-ին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հինգերորդ համերգի հյուրն էր անվանի  ջութակահար Պինխաս Ցուկերմանը: Ցուկերմանի հետ  հանդես եկավ նաև երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը: Դիրիժորական վահանակի առջև Էդուարդ Թոփչյանն էր:  
 
«Կուսս» լարային քառյակի համերգը «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։  
 
Հովհաննես Թումանյանի թանգարանը զբաղված է Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա մեկ տասնյակից ավելի ստեղծագործությունների նոր ձայնագրությամբ: Կատարողը փարիզաբնակ բարիտոն Մկրտիչ Մկրտչյանն է:
 
Հոկտեմբերի 11-ին թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը այցելեց Արաբկիր ԲԿ, «Հավատ» ՀԿ-ի Խոսքի զարգացման կենտրոն: Միջոցառումը խորհրդանշեց Նարեկ Հախնազարյանի՝ որպես «Հավատ» ՀԿ-ի «Բարի կամքի դեսպան» առաքելության մեկնարկը:   
 
Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Թարգմանչաց ազգային-եկեղեցական տոնին պատարագ մատուցվեց, Մաշտոցի անվան Մատենադարանից այստեղ էր բերվել Շուխոնց հրաշագործ ավետարանը:
 
 
14
15
16
17
18
19
20
Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային խոշոր համաժողովի օրերին մեկ այլ իրադարձություն ևս գրավել էր լրագրողների ու մասնագետների ուշադրությունը: Երևանում տեղի ունեցավ գործարար, ստարտափերի հաջողակ հիմնադիր, համացանցի ազատության ակտիվիստ Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքի հայերեն...
 
Հոկտեմբերի 12-ին թարգմանիչ սուրբ վարդապետներ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների տոնը նշվեց նաև Վիրահայոց թեմում:    
 
Հոկտեմբերի 14-ին ազգային բարերար Ջոն Քյուրքչյանի ծննդյան օրն էր, այդ առիթով hոգեհանգստյան կարգ կատարվեց, որը հանդիսապետեց Գարեգին Բ Ամենայն hայոց կաթողիկոսը: Արարողությանը ներկա էին Քյուրքչյան ընտանիքի մեծ ու փոքր անդամները:   
 
Ինչու՞ մոմ վառել, ինչպե՞ս խաչակնքվել, ինչպե՞ս կազմակերպել ուխտագնացություններ, ինչպե՞ս ողջունել հոգևորականին: Այս և շատ այլ հարցերի է պատասխանում Թովմաս ուրարակիր Առաքելյանի «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Էջմիածնի հայորդյաց տանը:   
 
Հոկտեմբերի 12-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ժամանեց Ժնև՝ մասնակցելու Կարմիր Խաչի կազմակերպած բարեգործական ձեռնարկին և հանդիսապետելու Ժնևի Սբ. Հակոբ եկեղեցու հիմնադրման 50-ամյակի հանդիսությունները: Նույն օրը Հայրապետական պատվիրակությունը ներկա գտնվեց Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019թ....
 
Հոկտեմբերի 11-13-ին Մաշտոցյան մատենադրանի գիտական մասնաշենքում տեղի ունեցավ «Արևելք-Արևմուտք. Հ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական գրականության համատեքստում դրանց...
 
Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակում «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը» Երևանում նախաձեռնել էր պորտուգալական կինոյի օրեր:    
 
Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց «Թուղթ ու թիթեղ կամ մանկության պահնորդները» խորագրով ցուցահանդեսը:  
 
Հոկտեմբերի 8-ին «Հայֆեստ» 17-րդ միջազգային թատերական փոռատոնն ավարտվեց: Մեկ շաբաթ շարունակ թատերասերները դիտեցին բազմաժանր ներկայացումներ Կորեայի Հանրապետությունից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Բրազիլիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից ժամանած...
 
Հոկտեմբերի 15-ին Հայաստան ժամանած Վրաստանի նորընտրիր վարչապետ Գեորգի Գախարիան մեր երկրի վարչապետի,  նախագահի և կառավարության անդամների  հետ հանդիպումից հետո այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան հյուրընկալեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
 
Մայրաքաղաքի Ս. Զորավոր եկեղեցում են ամփոփված  Անանիա Առաքյալի մասունքները: Ամեն տարի, սրբի հիշատակության օրը հավատացյալները գերեզմանի մոտ խոնարհվում և սրբի բարեխոսությունն են  խնդրում: Արդեն  յոթերորդ տարին է,  որ Անանիա առաքյալի հիշատակության օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից...
 
 
 
Գիտական և բառարանային գրականության հրատարակման ասպարեզում մասնագիտացած «Անկյունաքար» հրատարակչությունը լույս է ընծայում և տարածում նաև աստվածաբանական գրականություն:   
 
Հոկտեմբերի 18-ին Դիլիջան քաղաքում Ամենայն հայոց հայրապետն օծեց նոր կառուցվող եկեղեցու հիմնաքարերը: Եկեղեցին գտնվում է Աղստև գետի ափին՝ Գետափնյա 3/2 հասցեում, գրեթե քաղաքի կենտրոնում; Կառուցումն իրականացվում է IDeA հիմնադրամի՝ Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում: Եկեղեցու ճարտարապետը Մաքսիմ...
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և  Տոկիոյի մշակութային արժեքների  ազգային հետազոտական  ինստիտուտի նախաձեռնությամբ դեռևս 2014  թվականից Հայաստանում անցկացվում է ամենամյա ուսումնական սեմինար՝ «Հայաստանի պատմական նշանակություն  ունեցող  տեքստիլի...
 
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին կազդուրվում է: 13-րդ դարի այս եզակի կթողը երկրաշարժի հետևանքով 4 կողմից խորը ճաքեր էր ստացել: Մասնագետները պարզեցին, որ ճաքերը հեռացող չեն և հատուկ նյութերով ներարկումները կօգնեն լուծել խնդիրն ու «բուժել» եկեղեցին:  
 
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մտահոգիչ խնդիր մնալ Հայաստանում: ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կազմակերպած...
 
Հոկտեմբերի 17-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ մանրանկարիչ Լիլիթ Ամիրջանյանի ցուցահանդեսի բացումը: Ներկայացված էին Հովնաթանյանի, Թորոս Տարոնացու, Ռուբլյովի, Գրիգոր Ծաղկողի, Թորոս Ռոսլինի սրբապատկերների՝ Լիլիթ Ամիջանյանի արած կրկնօրինակումները, ինչպես նաև...
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] «Փոքրիկ իշխանը» բալետային ներկայացում` նվիրված պարարվեստի պետական ուսումնարանի 95-ամյակին Հոկտեմբերի 13-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Փոքրիկ իշխանը» բալետային ներկայացման պրեմիերան՝ նվիրված Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին:  
 
 
Այս տարի նշվում է երաժշտական արվեստի վաստակաշատ դիրիժոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակը: Կյանքի 50 տարիների ընթացքում նա եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժորը, որից 20 տարին՝ գլխավոր դիրիժորը։ Նա եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի...
 
«Ռեքվիեմ անապատի համար»․ Վաչե Շարաֆյանի ստեղծագործության պրեմիերան՝ մեցցո սոպրանոյի, սոպրանոյի, երգչախմբի և նվագախմբի կատարմամբ։  
 
Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի հյուրերն էին Աննա Տիֆուն՝ Իտալիայից և Անահիտ Չաուշյանն՝ Անգլիայից:   
 
Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում անցկացվեցին Եգիպտոսի մշակույթի օրեր:   
 
Արդեն երկրորդ տարին է, ՀԲԸՄ Ֆրանսիան և ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպում են երաժշտական մրցույթ Հայաստանի երաժշտական հաստատություններում սովորող և ջութակ, ալտ, թավջութակ և կոնտրաբաս երաժշտական գործիքներին տիրապետող երեխաների և երիտասարդների համար:  
 
21
22
23
24
25
26
27
Արագածոտնի մարզի Թալին համայնքի Սբ. Կաթողիկե խոնարհված եկեղեցին, որ թվագրվում է  7-րդ դար, հայտնվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում: Գերատեսչության «Ստեղծարար համայնքներ» նախաձեռնության և «Սինոփսիսի համաշխարհային կամավորության օրվա» 2019...
 
Հոկտեմբերի 19-ին Արտաշատում նշվեց Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու տոնը: Հայտարարված էր ուխտի օր:   
 
«Ավրորա» նախաձեռնության չորրորդ մրցանակակիր Միրզա Դինային այցելեց Ակնալիճ համայնք, եղավ եզդիական Թաուսե Մալաք տաճարում:   
 
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի արխիվը վերջերս հարստացավ նոր բացառիկ փաստաթղթերով: Դրանք հերոս վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի արխիվից են: Փաստաթղթերն ու բացառիկ լուսանկարները Սողոմոնի 90-ամյա որդին՝ Զավեն Թեհլիրյանը Օքլենդի Սուրբ Վարդան եկեղեցում սպասավորող Տ. Հովել քահանա Օհանյանի միջոցով նվիրել է Մայր...
 
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի մասնաճյուղի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-22ը Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Համայնքը ես եմ» խորագրով հանդիպում-քննարկում:   
 
Էջմիածնի «Էօրնեկեան» հիմնական դպրոցի միջին դասարանցիները օրեր առաջ մասնակցելով IQ center Global Education-ի կազմակերպած երևանյան միջազգային օլիմպիադային՝ 5 գավաթ և 5 մեդալ են բերել դպրոց, այդ թվում՝ 2 առաջին, 1՝ երկրորդ և երկու սուպերչեմպիոնական գավաթներ:   
 
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում անցկացվեց «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը: Փառատոնն իրականացվեց «Ավրորա» ֆորումի շրջանակում:    
 
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը: Հոկտեմբերի 15-ը Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է. առաջիններից մեկը, որը եղել էր  Արարատ լեռան վրա:  
 
Լույս են տեսել Ժոզեֆ Բեդիեի «Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը» գիրքը և Ալեքսանդր Բելյաևի «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» գիտաֆանտաստիկ վեպը:  
 
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է լոնդոնաբնակ նկարիչ Արթուր Օշականցու ցուցահանդեսը՝ «Ժամանակի բաբախումը» խորագրով:  
 
Հայ դասական, ժողովրդական ու հոգևոր երգի «Զվարթնոց»  մրցույթ-փառատոնն այս տարի մասնակցության 2000 հայտ էր ստացել: Գալա համերգը մայրաքաղաքում էր մեկտեղել Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և Ջավախքից մրցույթ-փառատոնի հանրապետական փուլ անցած 100 մասնակցի:    
 
Հայերեն է թարգմանվել աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գիրքը:  
 
Աղվերանում անցկացվեց «Արժեք և գին» երկօրյա աշխատաժողով ՝ՀՀ ԿԳՄՍ նախաձեռնությամբ, Բրիտանական խորհրդի և «Ստեղծարար Եվրոպա» նախագծի աջակցությամբ: Ինչպես կառավարել արվեստը, ինչպես կայուն զարգացում ապահովել մշակութային կառույցների համար:  
 
Արցախի զբոսաշրջային երթուղում նոր կանգառ է հայտնվել. Շուշիում հիմնովին նորոգվել է պարսկական մզկիթներից մեկը` Գոհար տիկնոջ Վերին մզկիթը:    
 
Գագիկ Ղազանչյան՝ քաղաքային մշակույթի կրող ու ներկայացնող: Նկարիչների միությունում բացվել էր Ղազանչյանի ցուցահանդեսը:  
 
 
 
 
 
 
 
28
29
30
31
1
2
3