Նոյեմբեր 2019

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
28
29
30
31
1
2
3
 
 
 
 
Հռոմի Սուրբ Աթոռի օրհնությամբ վաճառքի են հանվել էլեկտրոնային համրիչ-վարդարաններ: Լատվիայում աճել է ուղղափառ համայնքների թիվը:  Քենթրբերիի արքեպիսկոպոսը խոստովանել է, որ բուժվում է դեպրեսիայից:   
 
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Միստիկ երկիր Առան» վավերագրական-խաղարկային ֆիլմի պրեմիերան: Առանը Արցախի հնագույն անվանումն է: Ֆիլմը նվիրված է Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:   
 
Հոկտեմբերի 28-ին Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը այցելել էին լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր՝ նվիրելու ժեստերի լեզվով թարգմանված «Աստվածաշնչի մարգարեները»...
 
Նոյեմբերի 1-ին Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա նստաշրջանի չորրորդ եզարափակիչ ժողովին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էօրնեկեան» դպրոցի 12-րդ դասարանի կենսաբանություն և քիմիա հոսքի աշակերտները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էին: Նրանք բժշկական համալսարանի դիմորդներ են, բժշկական պրակտիկա անցնելու հնարավորություն է տվել, մինչև ուսանող դառնալը:
 
Նոյեմբերի 2-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին։
 
Հոբելյանական հանդիսություն՝ հարազատ օպերային թատրոնում․նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի ծննդյան 90-ամյակը։  
 
Այս տարի եաժշտական աշխարը նշում է անվանի դաշնակահար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Սարաջևի 100-ամյակը:  
 
Կայացավ «Ջազֆեստ 2019»-ի երրորդ համերգը։ Հատուկ հյուրերն էին շեփորահար, վոկալիստ Ջոն Մարշալն ու երգչուհի Ագաթա Իրակեման։  
 
Մեկնարկել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որը մեր երկիր էր բերել աշխարհահռչակ կոմպոզիտորների: Առաջին համերգին հնչեց Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը:  
 
«Երևան Ջազֆեստ»-ի հրավերով Հայաստանում էր ջազ կոնտրաբասահար, երրորդ հազարամյակի լավագույն կոմպոզիտորներից մեկը համարվող Լարս Դանիելսոնն իր բենդի հետ:  
 
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանե վանքում մատուցված պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը, թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ ու բազում ուխտավորներ: Պատարագի...
 
4
5
6
7
8
9
10
Նոյեմբերի 2-ին և 3-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ անդրանիկ ատենապետաց ժողովը, որին մասնակցում էին Հայ եկեղեցու ավելի քան 25 թեմերի երիտասարդաց միությունների  պատասխանատուներ:  
 
Այս օրերին Մայր Աթոռի տարբեր կառույցների աշխատակիցները հանդիպում են Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ստանում նրա օրհնությունը և շնորհավորում գահակալության 20-ամյակը: Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) տասնյակ անդամներ նույնպես Մայր Աթոռում էին:
 
Նոյեմբերի 3-ին Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանի գլխավորությամբ, Մասիսի շրջանի Դաշտավան, Զորակ և Նիզամի համայքների աշակերտներն ու ուսուցիչներն ուխտի էին եկել Մայր Աթոռ:   
 
Նոյեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստան այցելած Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:  
 
Երևանում Ռուսական արվեստի թանգարանը «Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի» հետ համատեղ ներկայացնում է «Ինչպե՞ս է ծնվում գլուխգործոցը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին զուգահեռ ընթանում է նաև «Ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» թեմայով եռօրյա...
 
«Մերիդիան» էքսպո կենտրոնում բացվեց «Իմ Սարյանը» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը:  
 
Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը:  
 
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի «Ղողանջ հարսանեկան» ներկայացումը:  
 
«Արև Արտ» ցուցասրահում կին ստեղծագործողները ցուցադրել են իրենց գրքարվեստը և գրքակարի հայկական ոճը:  
 
Երևանի «Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնին» մասնակցելու համար Հայաստան են ժամանել թատերախմբեր Լեհաստանից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից և Ղազախստանից: Նախատեսված է տասը ներկայացում երևանյան 7 բեմահարթակներում:  
 
Երևանի ավագ դպրոցի աշակերտների համար մեկնարկեց թատերական կրթական նոր ծրագիր՝ «Դասարան պլյուս դասական»: Գաղափարը Սուդուկյանի անվան թատրոնինն է: Մանրամասները ներկայացնում է տեսանյութը:  
 
«Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրությունը Կոմիտաս-ուսուցչի և նրա սաների մասին է: Վարդապետի մանկավարժական գործունեությունն սկսվում է Գևորգյան հոգևոր ճեմարանում, երբ սարկավագ ձեռնադրվելուց հետո նշանակվում է երգեցողության ուսուցիչ և հայտնվում շատ բարդ իրավիճակում: Փոխարինելու էր գործից ազատված Կարա...
 
Նոյեմբերի 4-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրն սկսվեց շնորհավորանքներով: Գահակալության 20-ամյակի կապակցությամբ վեհափառ հորը շնորհավորեցին միաբաններն ու քահանաները, ապա՝ Մայր Աթոռի աշխարհիկ պաշտոնեությունը: 
 
 
Նոյեմբերի 5-ին Արարատի, Արտաշատի և Վեդիի ավելի քան 50 հավատացյալներ, իրենց հոգևոր հովիվների ուղեկցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին: Եկել էին շնորհավորելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին գահակալության 20-ամյակի առթիվ և ստանալու հայոց հայրապետի օրհնությունը:  
 
Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող հունական պատվիրակությանն ուղեկցում էր Շրջակա միջավայրի նախագահ Էրիկ Գրիգորյանը:    
 
Շարունակվում են Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները. ամրակայումը գրեթե ամբողջությամբ ավարտվել է. ներկա պահին ճարտարապետ-շինարարները զբաղված են ապամոնտաժված զանգաշտարակների վերաշարման աշխատանքներով:   
 
Երևանի Մաշտոցի անվան մատենադարանի և Վրաստանի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի միջև շփումները պաշտոնական բնույթ ձեռք բերեցին, ստորագրվեց համագործակցության հուշագիր:  
 
Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժինը համալրվել է Շուշիում հրատարակված Համառոտ հայկազյան քերականություն գրքով, այն ձեռք է բերվել էլեկտրոնային աճուրդից, մինչ այս մեկ օրինակ միայն Մաշտոցյան մատենադարանն ուներ:  
 
Միացյալ Արաբական Էմիրությունները ՅՈՒՆԵՍԿՈՕ-ի աջակցությամբ ֆինանսավորելու են Մոսուլ քաղաքի երկու կաթոլիկ տաճարների վերականգնումը: Կաթոլիկ, հրեական և մուսուլման հոգևորականները Վատիկանում ընդդեմ էվթանազիայի հռչակագիր են ստորագրել: Կատարվել են Աստվածաշնչի ամբողջական թարգմանություններ Հնդկաստանի,...
 
Երևանում մեկնարկեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը: Չին ջութակահար Նին Ֆենը կատարեց իր հայրենակցի` կոմպոզիտոր Ցիգան Չենի «Տառապանքի հաճույքը» ստեղծագործությունը:  
 
Մեր երկրում էր Քշիշտոֆ Պենդերեցկին. կոմպոզիտորը ղեկավարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
 
«Ժամանակաից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի երրորդ համերգը նվիրված էր վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիին:    
 
Նոյեմբերի 2-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնամուրային ամբիոնի երկարամյա վարիչ Աննա Ամբակումյանի 100-ամյակին նվիրված երեկո էր։ Համերգը՝ անվանի մանկավարժի սաների հարգանքի տուրքն էր իրենց ուսուցչին։ ...
 
SilkNote փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանը հյուրընկալեց «Ջեմիրոքվայ» խմբին:  
 
 
11
12
13
14
15
16
17
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվել էր միջազգային գիտաժողով՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագով:  
 
«Հայաստանը չին նկարիչների - Չինաստանը հայ նկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդես է բացվել Հայաստանի նկարիչների միությունում:  
 
Լույս է տեսել «Մաեստրո Սերգեյ Փարաջանով» պատկերագիրքը: Այն պարզապես կատալոգ չէ, այլ հետազոտական մոտեցում Փարաջանովի պատկերարվեստին:  
 
Երևանի պետական տիկնիկային թատրոնում «Ոզնու մուշտակը» ներկայացման առաջնախաղն էր:  
 
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է Վարդիթեր Կարապետյանի անհատական ցուցահանդեսը:  
 
Նոյեմբերի 7-ից 9-ը Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում մեկնարկեց «Մեկ քառակուսի մետր» 14-րդ թատերական փառատոնը: Փառատոնը ժանրային, ձևի և դերակատարների թվի սահմանափակումներ չունի. միակ սահմանափակումը բեմն է՝ ընդամենը մեկ մետր քառակուսի:    
 
Նոյեմբերի 5-ից 9-ը Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Վրաստանում անցկացվեց  «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը:  
 
Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ կենտրոնական մուտքի հարևանությամբ ընթանում է մոմավառության նոր սրահի կառուցումը: Հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է:  
 
Վատիկանը կոչ է արել ՄԱԿ-ին զինադադար կազմակերպել Եմենում: Մեքսիկայում եկեղեցին աջակցում է օրենքի նախագծին, որը թույլ կտա բուժաշխատողներին հրաժարվել որոշ ծառայություններ մատուցելուց կրոնական համոզմունքների պատճառով: Ֆրանսիայում մուսուլմանական կանացի գլխանոցների մասին վեճը վերածվել է իսլամի,...
 
«Արմենպրես» լրատվական գործակալությունը վկայակոչելով Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ հաղորդում է, որ Սիրիայում ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:  
 
Նոյեմբերի 10-ին Դադիվանքում, ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի խումբ զինվորներ մկրտվեցին:  
 
«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923թվականներին» գիտաժողովի երկրորդ օրն անցկացվեց Մայր Աթոռի «Գարեգին Ա» կենտրոնում: Նստաշրջանը նվիրված էր հայերի փրկության գործում հոգևոր կառույցների դերին:   
 
Նոյեմբերի 12- ը տոնական էր Վերին Սասնաշեն գյուղում: Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն օծեց Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին:  
 
 
 
 
 
 
18
19
20
21
22
23
24
 
 
 
 
 
 
 
25
26
27
28
29
30
1