Մշակութային ազդագիր 30.01.2017

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տան առջև ակցիա է տեղի ունեցել՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության վրա ուշադրություն բևեռելու նպատակով:
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ գրողի ծննդավայր Դսեղում ՀՀ մշակույթի նախարարությունը կյանքի կկոչի մի շարք ծրագրեր։ Դրանք լրագրողներին ներկայացրել է նախարար Արմեն Ամիրյանը:
Կյանքի 92-րդ տարում Սանկտ-Պետերբուրգում մահացել է վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանը:
Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել են ուրարտական ժամանակաշրջանի արժեքավոր նմուշներ, որոնք մաքրվում և ամրակայվում են «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում:
«Մոսկվա» կինոթատրոնում «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան էր:
Լույս է տեսել մերօրյա գրող Ավագ Եփրեմյանի «Երգչախումբը ցրվել է» գիրքը:
Խճանկար
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2017-01-30T22:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ