Եկեղեցական կյանք 25.01.2019

ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: 
ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին: 
Հունվարի 25-ին «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում հայկական բանակի տոնին նվիրված միջոցառմանը հյուրընկալվել էին ՀՀ ԶՈՒ գեներալ մայոր Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, գեներալ լեյտենանատ Մուրազ Սարգսյանը և պահեստազորի գնդապետ Գարեգին Գասպարյանը: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել պոլսահայ գրող, հրապարակախոս, խմբագիր-հրատարակիչ Միսաք Գոչունյանի՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի աշխարհաբար առաջին թարգմանությունը:
Արարատի մարզի Արալեզ գյուղի հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ «Հոգևոր միտք» խորագրով վիկտորինայի եզրափակիչ փուլը:
Միջազգային լուրեր- Իսրայելում կաթոլիկ եպիսկոպոսների պատվիրակությունը մեղադրում է երկրի իշխանություններին՝ քրիստոնյաների հանդեպ խտրականություն ցուցաբերելու մեջ: 
Պակիստանի գերագույն դատարանը հաստատել է՝ քրիստոնյաների եկեղեցական ամուսնությունները օրինական են: 
Եգիպտոսի ղպտիները իբրև երախտագիտության նշան ստորագրություններ են հավաքում Սուրբ Ծննդյան նախօրեին զոհված ոստիկանի հիշատակին, որը փորձել էր վնասազերծել ղպտի քրսիտոնեական տաճարի տանիքին տեղադրված պայթուցիկ սարքը: 
 
2019-01-25T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ