Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Երևանը պաստառներում


19-րդ դարավերջից ստեղծվել ու մեզ են հասել Երևանը, մայրաքաղաքի կյանքն ու մարդկանց ներկայացնող պաստառներ: Պաստառային արվեստը հատկապես ծաղկում է ապրել 1960-ական թվականներին: Ստեղծվել են բազում պաստառներ, որոնք այսօր գեղագիտական ու ճանաչողական մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Ինչպիսի՞ն է Երևանը պաստառներում, որքանո՞վ է ներկայանում որպես ինքնուրույն դիմագիծ ունեցող քաղաք, գաղափարական ու քարոզչական ի՞նչ նպատակներ են ներկայացնում պաստառները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արվեստաբան Արթուր Աթայանի հետ:

Սուրբ Ծննդյան ավետիսը


Ինչպե՞ս ենք նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ինչպե՞ս պետք է քրիստոնյան պատրաստվի Ծննդյան մեծ ավետիսին, ինչպե՞ս սկսի ու ամփոփի տարին: Ի՞նչ խորհուրդ ունի տնօրհնեքը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանի հետ:

Մանկապատանեկան գրականության տարին


Հայաստանում հատկապես վերջին տարիներին աճել է մանկապատանեկան գրքերի հրատարակության ծավալը: Ի՞նչ նշանակալի գրքեր են հրատարակվել 2018 թվականին, ի՞նչ սկզբունքներով են ընտրվում հրատարակվող գրքերը, կա՞ն արդյոք հայ ժամանակակից հեղինակների գրքեր: Ինչո՞ւ չի նվազում հետաքրքրությունը գերբնականի ու հեքիաթայինի նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ հետ:

«Արարատ» ամսագրի 150 տարիները


150 տարի առաջ հիմնադրվեց և մինչ 1919 թվականը գոյությունը պահպանեց հայագիտական ամենահայտնի ամսագրերից մեկը՝ Ս. Էջմիածնի «Արարատը»: Ամսագիրը կարևոր նշանակություն ունեցավ հայ իրականության մեջ կրոնական-եկեղեցական, ազգագրական, բանասիրական, մշակութաբանական բազմազան հարցերի արծարծման ու լուսաբանման գործում: «Արարատ» ամսագրի առաքելության, գործունեության ու դերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Վարդան Դևրիկյանի հետ:

Դադիվանք. վերածնված հրաշալիք


Լույս է տեսել «Դադիվանք. վերածնված հրաշալիք» եռալեզու գիրքը, որտեղ ներկայացված է Դադիվանքի ինքնատիպ որմնանկարչությունը և որմնանկարների վերականգնման ընթացքը: Ինչո՞վ են առանձնանում Դադիվանքի որմնանկարները, ի՞նչ ծրագրերով է հնարավոր մեր որմնանկարչական ժառանգությունը պահպանել ու հանրահռչակել աշխարհում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Վիկտորիա» մշակութային հիմնադրամի ղեկավար Գայանե Գեորգյանի հետ:

Կետը, գիծն ու գույնը` ըստ Վ. Կանդինսկու


Առաջին անգամ հայերեն լույս են տեսել Վասիլի Կանդինսկու «Կետը և գիծը հարթության վրա» և «Նկարչի տեքստը. աստիճաններ» գործերը: Դրանցում ամբողջանում են 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկի գեղագիտական-տեսական հայացքները: Ինչո՞ւ իրավաբան Վ. Կանդինսկին 30 տարեկանում նկարիչ դարձավ, ի՞նչ նորություններ է բերել կերպարվեստ և որքանո՞վ են նրա ուսումնասիրությունները արդիական այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արվեստաբան Հայկուհի Սահակյանի հետ:

Գրքի փառատոնն ու հրատարակչական խնդիրները


Մեկնարկեց «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը»: Այն ամփոփում է գրական-գրահրատարակչական տարին և Մշակույթի նախարարության գործունեությունն այս ոլորտում: Ինչո՞ւ և ինչպե՞ս փոխվեց նախարարության քաղաքականությունն այս ոլորտում, ի՞նչ նոր ծրագրեր են իրականացվել և ի՞նչ արդյունքներ կան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի հետ:

Դոստոևսկու ազդեցությունը հայ և եվրոպական գրականության վրա


Ֆեոդոր Դոստոևսկու հզոր ազդեցությունը նկատելի է ոչ միայն էքզիստենցիալիզմի, ֆրոյդիզմի և փիլիսոփայական ու հոգեբանական այլ ուղղությունների վրա, այլ նաև հայ ու եվրոպական շատ գրողների: Ի՞նչ է տվել ու տալիս Դոստոևսկու ստեղծագործությունը հայ ու համաշխարհային գրականությանն ու արվեստին, ինչո՞վ է այն արդիական այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ:

Դոստոևսկին և փիլիսոփայությունը


Ֆյոդոր Դոստոևսկին թեև չի ստեղծել փիլիսոփայական իր համակարգը, սակայն նրա ստեղծագործություններում արծարծվում են փիլիսոփայության հիմնախնդիրներ, որոնք հետագայում մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմության վրա: Փիլիսոփայական ի՞նչ թեմաներ են ընկած Դոստոևսկու գրականության առանցքում, ո՞րն է դրանց ակունքը` գրողի կյա՞նքը, ռուսական իրականությու՞նը, թե՞ այլ բան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ:

Պատմության պաշտպանականը


«Ինչի՞ է պետք պատմությունը». այս հարցով է սկսվում 20-րդ դարի պատմագիտական մտքի ամենանշանակալի ուսումնասիրություններից մեկը՝ Մարկ Բլոկի «Պատմության պաշտպանական կամ պատմաբանի արհեստը» գիրքը: Ո՞վ է պատմագետը, ի՞նչ է անում նա և ի՞նչ նպատակով, ո՞ւմ է ուղղված պատմությունը և արդյո՞ք ճիշտ են եղել պատմության` անցալի ընկալումները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմագետ Սմբատ Հովհաննիսյանի հետ:

Գրողը, իրականությունն ու ընթերցողը


Ի՞նչ ակնկալիքներ ունի գրականությունից ընթերցողն այսօր, գրականության ո՞ր գործառույթներն են իրացվում, ի՞նչ դեր ունեն հայ ժամանակակից գրականությունը և քննադատությունը գրականության մասին հասարակական պատկերացումների ձևավորման գործում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, գրականագետ Գրիգոր Պըլտեանի հետ:

Ի՞նչ գրել և ինչպե՞ս 21-րդ դարում


Բավարա՞ր է գրքասիրությունը, հայրենասիրությունը և շնորհը լավ գրականություն ստեղծելու համար: Ի՞նչն է գրականությունը ազգային դարձնում և ինչպե՞ս կարող է ազգայինը նաև համամարդկային դառնալ: Գրողի կայացման գործում ի՞նչ դեր ունեն միջավայրը, կրթությունն ու քննադատությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, գրականագետ Գրիգոր Պըլտեանի հետ: