Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Alt

Հայ գրականության հիմնադրամ


Տեղեկատվություն տարածել հայ գրականության վերաբերյալ, խթանել հայ գրականությունն այլ լեզուներով թարգմանելու գործընթացը, տրամադրել դրամաշնորհներ միջազգային հրատարակիչներին` հայ հեղինակների գործեր հրատարակելու համար, մասնակցել գրքի միջազգային ցուցահանդեսներին` հայ գրականությունը ներկայացնելու նպատակով, իրականացնել հայ գրականության հասարակայնացման ծրագրեր: Այս և գրքի մշակույթի հետ առնչվող այլ կարևոր նպատակներով է ստեղծվել Հայ գրականության հիմնադրամը»: Հիմնադրամի իրականացրած ու սպասվող ծրագրերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարhոյանի հետ:

Alt

Հայ-չինական կապերի տարեգրությունը


Ըստ մշակութաբանների հայերը յուրօրինակ կապող օղակ են Արևելքի և Արևուտքի միջև, ինչը վկայվում է պատմական ու մշակութային ուշագրավ փաստերով: Եթե Արևմուտքի հետ մեր հարաբերությունները լավ ուսումնասիրված ու հայտնի են, ապա Հեռավոր Արևելքի երկրները մեզ համար անծանոթ ու անմատչելի, չնաշխարհիկ վայրեր են, որտեղ հայեր չէին կարող ապրել: Հայ ժողովրդի՝ Հեռավոր Արևելքի երկրների հետ ունեցած մշակութային ու տնտեսական հինավուրց կապերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Գինեյի հետ:

Alt

Մանկական թատրոն


Նոր սերնդի գեղագիտական դաստիարակության ու սոցիալական ինտեգրման գործում շատ կարևոր են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները, արվեստի դպրոցները, մանկական թատերախմբերը: Խնդիրն էլ ավելի է կարևորվում հատկապես կրթության ու կյանքի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դեպքում: Ի՞նչ դեր ունեն մանկական թատերախմբերը երեխաների մշակութային դաստիարակության գործում: Ի՞նչ են տալիս ներառական թատերախմբերը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցելէ Մենք ենք» ներառական թատերախմբի ղեկավար, բեմադրիչ Մարինե Ասատրյանի հետ:

Alt

Սոցիալական փոփոխությունների կինո


Կինոմատոգրաֆի շուրջ ծավալվող դիսկուրսում պատմականորեն մեծ տեղ է հատկացվում կինոյի սոցիալական ու քաղաքական նշանակության վերաբերյալ հարցերին: Ինչպե՞ս է կինոն արտացոլում սոցիալ-քաղաքական փոփոխությունները, կարո՞ղ է կինոն այդպիսի փոփոխությունների առիթ դառնալ, թե այն անդրադառնում է միայն հետևանքներին: Այս հարցերին փորձում էին պատասխանել նաև 11-րդ Ոսկե ծիրանի» շրջանակում անցկացված Սոցիալական փոփոխությունների կինո» խորագրով ցուցադրությունների և սեմինարների մասնակիցները: Սոցիալական փոփոխությունների կինոյի մասին է զրուցել նաև Հայկ Համբարձումյանը` ամերիկացի կինոգործիչ Ռիչարդ Պենյայի հետ:

Alt

Ուրուգվայական կինոն Երևանում


Երևանում անցկացվեց ուրուգվայական ֆիլմերի ցուցադրություն: Ներկայացվեցին ուրուգվայական բազմաժանր ֆիլմեր՝ սոցիալական ու քաղաքական տարբեր խնդիրների, մարդկային հարաբերությունների և ֆուտբոլի մասին: Ինչպե՞ս էր ուրուգվայական կինոն Երևան հասել, ինչպե՞ս են նման ցուցադրությունները նպաստում միջմշակութային համագործակցությանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանի հետ:

Alt

Մեծ Բրիտանիայի հայոց թեմն ու համայնքը


Ինչպես ամենուր Սփյուռքում, Մեծ Բրիտանիայի հայոց թեմում նույնպես, հոգևոր սպասավորության ու քարոզչության հետ միասին մեր կեղեցու հոգևորականները հատուկ աշխատանք են կատարում մեր հայրենակիցների հայ մշակույթի հետ կապերի սերտացման, հայերենի իմացության ապահովման, ազգային ինքնության պահպանության ուղղությամբ: Ինչպե՞ս են Մեծ Բրիտանիայում ապրող մեր հայրենակիցները պահում կապը հայ առաքելական եկեղեցու և հայ մշակույթի հետ, ի՞նչ նոր ծրագրեր են իրականացվում երիտասարդության համար: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանի հետ:

Alt

Մշակույթների երկխոսություն


Ժամանակակից աշխարհում, տեղեկատվության փոխանցման միջոցների բազմազանության ու հասանելիության պայմաններում, թվում է, թե լայն հնարավորություններ են բացվում մշակութային կապերի ձևավորման, ազգային արվեստների հանրահռչակման, մշակութային երկխոսության համար: Ինչպե՞ս պետք է և հնարավոր է ներկայացնել հայ ժամանակակից արվեստը արտերկրում, ո՞րն է մշակութային երկխոսության կայացման գաղտնիքը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի հետ:

Alt

11-րդ «Ոսկե Ծիրանին» ընդառաջ


Մոտենում է Ոսկե Ծիրան» 11-րդ կինոփառատոնի մեկնարկը: Ճիշտ ժամանակն է ետ նայել, ամփոփել փառատոնային տասնամյակը, գնահատել նվաճումներն ու խորհել բացթողումների մասին: Ի՞նչ արդյունքների է հասել փառատոնը անցնող տասնամյակում, ի՞նչ նշանակություն ու վարկ ունի կինոաշխարհում, ի՞նչ ազդեցություն է ունեցել հայ կինոարտադրության զարգացման վրա և 11-րդ փառատոնը նոր սկի՞զբ է, թե՞ տրամաբանական շարունակություն: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ:

Alt

Ֆուտբոլը որպես մշակութային ֆենոմեն


Մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մեկ ամիս շարունակ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Բրազիլիայի խաղադաշտերին, որտեղ իր ամբողջ գեղեցկությամբ ծավալվելու է ամենամասսայական մարզաձևը: Ֆուտբոլը համեմատվում է կյանքի, փիլիսոփայության հետ, համարվում յուրօրինակ աշխարհայացք ու կենսաձև: Ինչպե՞ս ֆուտբոլը մարզաձևից վերաճեց մշակութային ֆենոմենի, ի՞նչ տարրերով են ստեղծվում ֆուտբոլային հիանալի ներկայացումները և ի՞նչ սպասել մեկնարկող առաջնությունից: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի հետ:

Alt

Հուշարձանների պահպանություն և վերականգնում


Երևանում անցկացվեց Հայաստանում և արտերկրում հուշարձանների պահպանության հիմնահարցերին նվիրված Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողով: Խնդիրն առավել քան արդիական է մեր երկրի համար: Գրեթե ամենօր հնչում են քանդվող կամ ոչ այնքան լավ վերականգնվող հուշարձանների մասին ահազանգեր: Ինչո՞վ են նմանատիպ ծրագրերն ու գիտաժողովները գործնականում նպաստում մեր հուշարձանների պահպանությանը, ի՞նչ դժվարությունների հետ է կապված հուշարձանների որակյալ վերականգնումը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ:

Alt

Չսկսված և չավարտված պատերազմի տարեգրությունը


Լրացավ Արցախյան պատերազմի զինադադարի 20-ամյակը, սակայն վերջնական խաղաղությունը, ցավոք, դեռևս տեսանելի չէ:
Ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում, ինչպե՞ս ենք մենք այսօր ընկալում հաղթանակն ու զինադադարը, ի՞նչ դեր ունեն հասարակական տրամադրությունների ձևավորման գործում մտավորականները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, Մ. Աբեղյանի անվ. գրակ. ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի հետ:

Alt

Թանգարանային գիշերներ և ցերեկներ


Թանգարանները միավորում են մեզ»: Այս խորագրով արդեն 10-րդ անգամ անցկացվեց Թանգարանային գիշեր» ակցիան: Միջոցառումը տարեցտարի մեծացնում է ընդգրկումը, ընդլայնվում է մասնակից թանգարանների ցանկը: Թանգարանները, սակայն, բազմաթիվ այլ գործառույթներ և դրանց իրացկանացման հետ կապված խնդիրներ ունեն, որոնք չեն լուծվում մեկ ակցիայի ընթացքում, չեն լուծվում նաև ամիսների ու տարիների ընթացքում: Թանգարանային տոնական գիշերների և ոչ տոնական ցերեկների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի հետ: