Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 25.09.2017


Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում բացվել է Գրատպության թանգարանը:
Մատենադարանում անցկացվեց «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին: 
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Հակախորհրդայինները» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Խորհրդային Միությունում տեղի ունեցած Մեծ տեռորի 80-րդ տարելիցին:

Մշակութային ազդագիր 18.09.2017


Հովհ. Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առիթով Հայաստանի ազգային պատկերասրահում մեծածավալ ցուցահանդես է բացվել:
Սեպտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է «Ծովանկարչության սահմանները» խորագրով գիտաժողով: 
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրության ներկայացվեցին չեխաբնակ նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի աշխատանքները:
Նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Ավետիք Չթչյանի աշխատանքների հետմահու ցուցադրությունը:

Մշակութային ազդագիր 11.09.2017


Մաշտոցյան ձեռագրատանը բացվեց Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրություն:
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ բացեց «Ընտրանի» խորագրով ցուցահանդես Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: 
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» խորագրով ցուցահանդես:

Մշակութային ազդագիր 04.09.2017


Հայաստանի նկարիչների միությունում բացվել է խորհրդահայ լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը՝ «Ժամանակի ստվերները» խորագրով:
Տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնի փակումն ու մրցանակաբաշխությունը: 
Հայաստանի պատմության թանգարանում կայացել է «Գերմանացի քարտեզագիրները և Հայաստանը. պատմական և աշխարհագրական ճշգրտում» խորագրով վիրտուալ ցուցահանդես-դասախոսությունը:

Մշակութային ազդագիր 17.07.2017


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սահմանած «Եղիցի լույս» մրցանակն այս տարի շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ կինոարվեստին մատուցած ծառայությունների համար:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվեց «Ստեղծարար Եվրոպա» երկօրյա ֆորումը: 
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին է ներկայացվել 15 ֆիլմ: Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա էր նաև մեր նկարահանող խումբը։

Մշակութային ազդագիր 10.07.2017


Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը. այս տարի այն կանցկացվի հուլիսի 9-ից 16-ը։
86 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը։ 
Երևանի Ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս Նիկողոսյանի ընտանիքի կողմից թանգարանին նվիրաբերված երկու կտավների բացում-շնորհանդեսը:

Մշակութային ազդագիր 03.07.2017


Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվել է երևանյան առաջին գրատնակը։
Հուլիսի 1-ին ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ղազանչյանի եւ նրա լուսահոգի կնոջ՝ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո է տեղի ունեցել։ 
ՀՀ անկախության և Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին է նվիրված «Նրանք նկարում էին պատերազմը» երկլեզու գիրքը, որի շնորհանդեսն օրերս «Լոֆթ» կենտրոնում էր:
Հուլիսի 22-ից 26-ը Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 6-րդ միջազգային փառատոնը, որին կյուրընկալվեն հայկական, եվրոպական, ռուսական և այլ թատերախմբեր:

Մշակութային ազդագիր 26.06.2017


Հովհ. Թումանյանի 150-ամյակի առիթով Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագությունը տպագրության է նախապատրաստում նախադեպը չունեցող հանրագիտարանային հատոր: 
Առաջին անգամ Հայաստանում բեմադրվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղագործությունը:
Դիզայներ, նկարիչ Էդիկ Պողոսյանի «Սպասող մարդու օրագիրը» A’ Design Award  միջազգային մրցույթում արժանացել է բրոնզե մրցանակի՝ դիզայնի և վիզուալ կոմունիկացիայի անվանակարգում:
«Արտ ֆեստ 2017» երիտասարդական 5-րդ միջազգային փառատոնն ամփոփել է մրցույթի արդյունքները:

Մշակութային ազդագիր 19.06.2017


Ժամանակակից արվեստի թանգարանը 45 տարեկան է: 
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ-Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Ստեղծվել է Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարան:
Մանկագիր Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթն արդեն Խամաճիկների թատրոնի բեմում է:
«Նոր գրքեր» էջը պատմում է Օրհան Փամուկի «Սև գիրք» և Միխայիլ Բախտինի՝ «Ժամանակի և քրոնոտոպի ձևերը վեպում» գրքերի մասին:
Խճանկար

Մշակութային ազդագիր 12.06.2017


Համազգային թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Գիթրիի «Արի երազենք» ներկայացումը: 
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է քանդակագործ, նկարիչ Ալբերտ Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը:
Բացվել է անիմատոր, նկարիչ Գոհար Սարգսյանի առաջին ցուցահանդեսը:
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկել է «Արտ Ֆեստ» երիտասարդական փառատոնը:
«Թզուկ-մզուկը» հեքիաթի հիման վրա ռեժիսոր Արմեն Սաֆարյանը համանուն ներկայացում է բեմադրել: 
 

Մշակութային ազդագիր 05.06.2017


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի Երևանում կանցկացվի հուլիսի 9-ից 16-ը: 
Երևանում անցկացվում է «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը:
«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվել է «Որ չկորչեն անհետ…Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» նոր վավերագրական ֆիլմը:
Նկարիչների միությունում Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյա տարեդարձին նվիրված Հանրապետական ցուցահանդես է բացվել:

Մշակութային ազդագիր 29.05.2017


Ազգային պատկերասրահում բացվել է «Արքայական փայլ. Պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում և Բեռլինում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ամենամյա միջազգային մրցանակաբաշխություն է անցկացվել:
Մայիսի 22-26-ը Երևանում անցկացվել է Իտալական ֆիլմերի շաբաթ:
Երևանի տիկնիկների պատկերասրահում երեք օր ցուցադրվեցին վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկները: