Քրիստոնյան հավատը գործերով ամրագրելու պատգամն ունի Ավետարանից:  Միջնադարում եկեղեցուն նվիրատվություն կատարող անձը ակնկալում էր, որ տարվա մեջ մի քանի անգամ եկեղեցականը կաղոթի իր հոգու փրկության համար: Եկեղեցիների վրա պահպանված արձանագրություններում այսօր էլ  կարելի է կարդալ հայ բարերարներից շատերի անունները: Ոմանց անուններն էլ մեզ չեն փոխանցվել կամ նրանց կամքով,  կամ պարզապես դեպքերի բերումով:
Ովքե՞ր են եկեղեցու այսօրվա բարերարները և ի՞նչ են ակնկալում իրենց գործերի դիմաց: Պատմում է «Հավատի կյանքը»:

Ապարանի Սուրբ Խաչ


Ապարանի Ս. Խաչ եկեղեցին 4-րդ դարի բազիլիկ է: Խորհրդային տարիներին անկում էր ապրել ոչ միայն կառույցի, այլև՝ համայնքի հոգևոր կյանքը: Անկախության տարիներից վերսկսվեց թե կառույցի, թե համայնքի շինությունը: Այսօր Ապարանի հոգևոր կյանքը ծաղկում է: 

Սաղմոսավանք


Սաղմոսավանքը կառուցվել է Լուսավորչի անապատ կոչված վայրում: Հայկական միակ վանքն է այս անվանումով: 800-ամյա վանքը նորոգվել է 2001թ.-ին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյա տարեդարձի առիթով և վերջին 13 տարիներին պահպանվում ու բարեզարդվում է նրա շուրջ ձևավորված համայնքի շնորհիվ:

Օշական


Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին Արագածոտնի թեմում է: Թեմում վերջին տարիներին նոր թափ է ստացել եկեղեցական կառույցների նորոգումը: Դրանք իրականացվում են բարերաների ջանքերով: Հաղորդումը ներկայացնում է եկեղեցու և բարերարի հանդիպման պատմությունը:
Մասնակցում են՝
Գագիկ Կարապետյան. բարերար,
Ռուբիկ Հայրապետյան. բարերար,
Արսեն Փիլոյան. բարերար,
Տիրուհի Ավագյան. բարերար,
Գարեգին Ամատունի. բարերար

Տեղերի Սուրբ Աստվածածին վանք


Տեղերի վանքի մասին բազում հրաշքներ են պատմվում: Շատ են հատկապես այստեղ ուխտի եկող անզավակ զույգերը: 12-րդ դարում կառուցված եկեղեցական համալիրը խոնարհված էր և մինչև վերջերս չէր գործում: Այսօր Սուրբ Աստվածածնի դուռը նվիրատուների շնորհիվ դարձյալ բաց է: Պատմում են բարերարներ Միքայել Միքայելյանը, Լյովա Խաչատրյանը, Սամվել Խաչատրյանը, Միքայել Ղազարյանը, Խաչիկ Հովհաննիսյանը, Արմեն Մաղաքյանն ու վանքի վարչական պատասխանատու Արման սարկավագ Ահարոնյանը:

Ագարակ


Ագարակի մասին Պետերբուրգում այնքան շատ են խոսում, կարծես մայրաքաղաք լինի»,-ասում են Սանկտ Պետերբուրգի հայերը: Ագարակի կյանքում ամեն ինչ փոխվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումից հետո: Բարերարը ծնունդով Ագարակցի Հրաչյա Պողոսյանն է, գործարար է Սանկտ-Պետերբուրգում, պահեստի մայոր:
Գյուղը պետք է ունենա եկեղեցի, դպրոց և պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթող»,-ասում է բարերարը: Երեքն էլ նա անձնական նախաձեռնությամբ Ագարակում կառուցել է:

 

Ուշիի Ս. Սարգիս վանքը


Սբ. Սարգսի մասունքների վրա հիմնված առաջին եկեղեցին Հայաստանում 5-րդ դ. վանական համալիրն է: Այն Արագածոտնի թեմի Ուշի գյուղում է: Վանքը հայտանբերվել է պեղումների արդյունքում՝ հողի 5 մետրանոց շերտի տակից: Ավելի քան 10 տարի է, ոչ միայն հայ ուխտավորները, այլև օտար զբոսաշրջիկներն են այցելում համալիր, սակայն վանքը տեսնել հնարավոր է միայն ամռանը, այն էլ ոչ անձրևոտ օրերին: Մնացած դեպքում ճանապարհն անանցանելի է:  Սուրբ Սարգիսը խոնարհված է և վերականգնելու փորձերն առայժմ ապարդյուն են: Ի՞նչ են առաջարկում հնագետներն ու պատմաբանները…
Մասնակցում են՝ 

Հովհաննավանք


Վերջին երկու-երեք տարում Արագածոտնի թեմի եկեղեցիներում վերականգնման ու բարեզարդման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Հովհաննավանքը այդ եկեղեցիներից է: Թեմը բաժանված է հովվությունների, յուրաքանչյուրում մի քանի բարերար է գործում: Հաղորդումը ներկայացնում է եկեղեցու և բարերարի հանդիպման» պատմությունը, բացահայտում անցյալի ու ներկայի կապը նրանցից յուրաքանչյուրի կյանքում:
Մասնակցում են՝
Հովհաննես Եսայան --բարերար
Դավիթ Սահակյան-բարերար
Միխայիլ Բաղդասարով-բարերար
Տ. Եփրեմ քահանա Զարգարյան-Օհանավանի, Ուշիի և Կարբիի հոգևոր հովիվ