Մարդիկ միշտ փնտրում են համախոհներ, ովքեր երբեմն դառնում են ընկերներ: Մտերիմ ընկերներ Մայիս Մխիթարյանը և Գրիգոր Մովսիսյանը հանդիպել են մի գրքի շնորհանդեսին: Երգահան Վահան Արծրունու և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերության շնորհիվ ծնվել են մի շարք ստեղծագործություններ ...
Մեծ ընկերության մի պատմություն «Երկու ընկեր» հաղորդաշարում:
Պարբերականությունը՝ ուրբաթ օրը, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  12:40-ին

Աղասի Միքայելյան, Հարություն Մնացականյան


Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Աղասի Միքայելյանի ու «Արգրեյն» ՍՊԸ տնօրեն Հարություն Մնացականյանի ընկերությունը մի քանի փորձություն է անցել: Ասում են, որ միմյանցից դեռ շատ բան ունեն սովորելու: Մեր տեսախցիկի առջև հիշում են, պատմում և կատակում: 

Լուսինե Ազարյան, Գագիկ Գինոսյան


Լուսինե Ազարյանը և Գագիկ Գինոսյանը հաճախ էին ելույթ ունենում նույն բեմում: Թե ինչպես ընկերացան, արդեն չեն հիշում: Նրանք իրեց ընկերությունը նմանեցնում են մեր սարերին ու մեր պարերին՝ ուս-ուսի և շիտակ: 

Արտակ Համբարձունյան, Սևադա Սարգսյան


Խաչքարագործ Արտակ Համբարձումյանը և նկարիչ Սևադա Սարգսյանը հանդիպել են մանկավարժական ինստիտուտում: Դասախոս- ուսանող հարաբերությունը վերածվում են ջերմ ընկերության: Թե ինչ արկածային ճանապարհ է անցել նրանց ընկերությունը, հիշում են երկու ընկերները:

Վանո Դադոյան, Հենրիկ Սոլախյան


ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանի և ճարտարապետ Հենրիկ Սոլախյանի ընկերությունը անցել է բուռն ու ստեղծագործական ճանապարհ: Համոզված են, որ ինքնաճանաչման ու ինքնահաստատման ամենամեծ խթանը ընկերներությունն է: Նրանց ամենամեծ երազանքը միասին որևէ խոնարհված եկեղեցի վերականգնելն է: Քառասուն տարվա ընկերները մեզ հետ կիսվում են իրենց երազանքներով ու մտորումներով: 

Սևակ քահանա Սարիբեկյան, Նարեկ Մելքոնյան, Նաիրի Մելքոնյան


Սևակ քահանա Սարիբեկյանը ոգևորվում է՝ հիշելով Նարեկ և Նաիրի Մելքոնյան եղբայրների հետ անցկացրած մանկության տարիները: Այսօր էլ ընդհանրությունները շատ են, ընկերությունը՝ ամուր: Եթե կա տեր Սևակի պատրաստած իտալական կոկտեյլն ու Նաիրիի կիթառի նվագակցությունը, ուրեմն հանդիպումը գունագեղ է ու հաճելի:

Մամիկոն Մխիթարյան, Պայծառ Ավետիսյան


ՀՀ ժող. վարպետ Մամիկոն Մխիթարյանն ու նկարչուհի Պայծառ Ավետիսյանը  հանդիպել են Պետերբուրգում՝ ուսանողական տարիներին: Թե ինչ արկածներով ու  փորձություններով կյանք են ապրել, վերհիշում են քառասուն տարվա ընկերները:

Արև Պետրոսյան, Անահիտ Մարկոսյան


Նկարիչ Արև Պետրոսյանը և «Նաիրյան» ընկերության գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանն արդեն չեն հիշում ինչպես ընկերացան: Հիշում են միայն առաջին հանդիպման տպավորությունը՝ այնքան հարազատություն կար, կարծես վաղեմի բարեկամներ լինեին: 

Արքմենիկ Նիկողոսյան, Արարատ Թովմասյան


Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի և տեխնիկական խմբագիր Արարատ Թովմասյանի ընկերությունն սկսվեց աշխատանքային միջադեպով: Իսկ հետո նրանք սկսեցին միմյանց հասկանալ կես խոսքից…

Լիլիթ Գալստյան, Ռուզաննա Սիրունյան


Լիլիթ Գալստյանի և Ռուզաննա Սիրունյանի ընդհանուր հետաքրքրությունները շատ են՝ նորաձևությունից մինչև քաղաքականություն: Նրանց ընկերությունը երկու տասնամյակից ավելի կենսագրություն ունի: 

Էդուարդ Բագրատունի, Լալա Մնեյան


Լուսանկարիչ Էդուարդ Բագրատունու և ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի ընկերությունն արդեն քառասունմեկ տարեկան է: Նրանց ընկերությունն անցել է ժամանակի քննությունը: Այն ճանապարհ է ինքնահաստատման, իրականությանը շիտակ նայելու և միմյանց թերությունները պարզ ասելու: Թե ինչ զավեշտալի հանդիպում են ունեցել, պատմում են ընկերները…

Հասմիկ Ավետիսյան, Զառա Մանուչարյան


Նկարիչներ Հասմիկ Ավետիսյանը և Զառա Մանուչարյանը հիշում են, որ ընկերացել են մի ցուցահանդեսի ժամանակ, մանրամասներն արդեն չեն հիշում: Իսկ ընկերական վեճերը, ուրախություններն ու ձեռքբերումները հիշում են սիրով, հումորով և պատմում են բոլոր մանրամասները... 

Մեսրոպ Հարությունյան, Գևորգ Մաչանյան


Արձակագիր, լրագրող Մեսրոպ Հարությունյանի ու ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի առաջին հանդիպումը ընդունելության քննությունների  ժամանակ էր, քառասուն տարի առաջ: Թե ինչ անսպասելի փորձությունների միջով է անցել նրանց ընկերությունը, մեր հերոսները հիշում են, պատմում և հումորներ անում...